Օրվա լրահոսը
Գագիկ Սուրենյան. օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը:
Անտոնիո Բանդերասին հիվանդանոց են տեղափոխել. The Sun
Մեծ Բրիտանիայում դերասան Անտոնիո Բանդերասը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Ըստ թերթի՝ 56-ամյա Բանդերասը կրծքի շրջանում ուժեղ ցավ է զգացել մարզումների ժամանակ, և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Որոշ ժամանակ անց դերասանին դուրս են գրել: Թերթի հետ զրույցում Բանդերասը հաստատել է, որ իր հետ նման «էպիզոդ» տեղի է ունեցել, և
Չսեփականաշնորհված բնակարանները կհանձնվեն համայնքներին
ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N332-Ն որոշմամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում՝ 2010 և 2012 թվականներին Գյումրի և Սպիտակ քաղաքներում բնակարան ստացած անձանց հետ նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը: Որոշմամբ սահմանվել է նաև, որ հատկացված
Հրդեհ «Վիա Արթիստ» հագուստի խանութում
Հունվարի 29-ին, ժամը 22.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Փարպեցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Վիա Արթիստ» հագուստի խանութում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.56-ին, մարվել՝ 23.05-ին: Խանութի ներսում այրվել է մեկ գովազդային վահանակ՝ ամբողջությամբ (մոտ 1 քմ): ՀՀ ԱԻՆ
Ադրբեջանական բանակում ինքնասպանության դեպք է գրանցվել
Հունվարի 29-ին ադրբեջանական բանակում ինքնասպանության դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: Հաղորդագրության մեջ նշվում, որ Խանալի Ղարիբալի օղլու Ֆաթուլլաևը մահացել է «ոչ մարտական իրավիճակում՝ ինքնասպանության հետևանքով»: «Նախնական քննությունը ցույց է տվել, որ ինքնասպանությունը կապ չունի զինվորական ծառայության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գործակալությունը գրում է, որ ավելի վաղ սոցցանցերում
Կենսաթոշակային համակարգում աշխատանքային ստաժերի հաշվառման պատասխանատուները կկրեն նաև ֆինանսական պատասխանատվություն
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստորագրել է հրաման՝ նախաձեռնելով լրջագույն փոփոխություններ կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի հրամանով գործողության մեջ են դրվել նշված հանձնարարականների կատարման մանրամասն ընթացակարգերը: Այսուհետ, Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և
«Արման, սաղի ողնաշարը կջարդես». Կարեն Կարապետյան (Տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շաբաթ օրը տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից
Ինքնամաքրվող ՀՀԿ-ի պղտոր ջրերը
Ով ինչ ձուկ կորսա այդ ջրերում «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը աշխարհագրությունից մեկեր է ստացել կամ փախել է դասերից: Ինձ համար հարցական է, թե ինչպե՞ս է ատեստատ ստացել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան բնագիտական հակամարտությանը: Հիշեցնենք. նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն ասել էր.
«Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացել է Ֆրանսիայի ներկայացուցիչը
«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել ֆրանսուհի Իրիս Միտենարը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Գեղեցկուհիների եռյակում, Միտենարից բացի, հայտնվել են Հաիթիի ներկայացուցիչ 25-ամյա Ռաքել Պելիսիեն և 23-ամյա կոլումբիացի Անդրեա Տովարը: «Միսս Ֆրանսիան» ծնունդով Լիլլից է, 23 տարեկան, պատրաստվում է դառնալ վիրաբույժ-ատամնաբույժ: Նա պատմել է, որ սիրում է էքստրեմալ սպորտաձևեր, այդ թվում պարաշյուտից ցատկ, բանջի-ջամփինգ
Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արթիկի, Արագածի, Ապարանի, Լոռու, Ախուրյանի, Մարտունու, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է: Ոսկեպար-Կիրանց ճանապարհը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման
Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: Նշված քրեական գործով մասնակցող պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանի (լուսանկարում) նկատմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ: Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչի հիման վրա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ԼՂՀ ՊՆ. ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից
Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 90 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ` ՀՀ տարածքում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք գյուղերի, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա-Ծովամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Մ-6 ավտոճանապարհի Դիլիջանի
Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիային
Քիչ առաջ Լատվիայի Ելգավա քաղաքում ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Լատվիայի հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց լատվիացիների հաղթանակով 1:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Արթուր Երոֆեևը: Երկրորդ խաղակեսում նույն Երոֆեևը ևս մեկ անգամ գրավեց մեր հավաքականի դարպասը՝ այս անգամ տուգանային հարվածով: Խաղավարտից 1.5 րոպե առաջ Գարեգին
Վարդան Ղուկասյանը կառաջադրվի «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային ցուցակո՞վ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ամենայն հավանականությամբ ևս կմասնակցի առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին՝ առաջադրվելով «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային ցուցակով։ Մեզ հասած տեղեկություններով, Գյումրու նախկին քաղաքապետը երկու օր առաջ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ վերջինիս պատկանող «Նոյ» կոնյակի գործարանում՝քննարկելով այս թեման։ Aravot.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել Գյումրու ԲՀԿ կառույցից, որտեղից պատասխանեցին, որ նման հարց իրոք քննարկվել է,
Ճշմարտությունը ասելու ժամանակը. ովքեր և ինչպես ստեղծեցին Հայոց բանակը
Հարգելի հայրենակիցներ, 2017 թվականը հոբելյանական ու վճռորոշ տարի է մեզ համար: Նախ, մենք տոնում ենք Հայոց հզոր, անպարտելի, ռազմաճակատում մկրտություն ստացած բանակի ստեղծման 25-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հայոց հաղթանակած բանակին և նրա ակունքներում կանգնած իմ բոլոր զինակիցներին: Երկրորդ կարևոր իրադարձությունը ապրիլին կայանալիք համապետական
Ջրաբեր-Ֆանտան ճանապարհահատվածը բացվել է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Սևան – Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է: Աշտարակի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ: Մարտունու ավտոճանապարհներին մերկասառույց է: Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ
Ս. Պատարագ և Հայրապետական սրբատառ կոնդակ` Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով
Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում է
Քիչ հետո «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կմեկնարկի Անգլիայի գավաթի խաղարկության 4-րդ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան» հանդիպումը: ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արդեն հրապարակել է իր թիմի մեկնարկային կազմը՝ Ռոմերո, Ֆոսու Մենսա, Սմոլինգ, Ռոխո, Շոու, Ֆելաինի, Շվայնշտայգեր, Մխիթարյան, Մատա, Մարսիալ, Ռունի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ և ԼՂՀ ճանապարհները` ժամը 19:00-ի դրությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք գյուղերի, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա-Ծովամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Տավուշի մարզի Իջևան-Բագրատաշեն, Սյունիքի
Վրիպակի զոհը
Զարմիկ Սարգսյանը դասագրքերում վրիպակներ է գտել, նաև վրիպակներ է հորինել և բարձրագոչ թնդյուններով աղմուկ է բարձրացրել: Ըստ ստորագրության` ուսուցիչ և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ: Այս անձնավորությունը երևի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոչումը շփոթել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ լինելու հետ, որովհետև կոչումն այսօր ուժի մեջ է, իսկ անդամ լինելը` ոչ, քանի որ ԽՍՀՄ-ի հետ մեկտեղ այդ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 30-ին, փետրվարի 2-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Հունվարի
«Կարծում եմ՝ Վարդան Սրմաքեշն ամեն ինչ կանի, որ այս շենքը վերականգնվի». հնագետը՝ Արամ Մանուկյանի տան մասին (Տեսանյութ)
Ըստ Հակոբ Սիմոնյանի՝ լավագույն լուծումը Արամ Մանուկյանի թանգարանի հիմնումն է:
Կարեն Ասլանյանը կիսաեզրափակչում է
Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 66 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Կարեն Ասլանյանը Փարիզում շարունակվող միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում պարտության մատնեց նաեւ Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Հրաչյա Մալխասյանին ու մտավ կիսաեզրափակիչ, որտեղ գոտեմարտելու է լեհ Ռոման Պացուրկովսկու հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ի՞նչ է լինելու Առաջին հանրապետության հիմնադրի տան ճակատագիրը. Աղվան Վարդանյանը մանրամասնում է (Տեսանյութ)
Սեփականատիրոջ հետ բանավոր պայմանավորվածություն կա, սակայն տարիներ շարունակ գործը տեղից չի շարժվում
Բացվել է Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում հունվարի 29-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, բացվել է Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Փրկել Արամ Մանուկյանի կիսավեր, պատմական տունը. ակցիա՝ Արամի 9 հասցեում (Տեսանյութ)
Մշակույթի նախարարը վստահեցրեց, որ շենքը չի քանդվելու եւ չի կարող քանդվել, քանի որ պահպանվում է օրենքով
Ըստ արաբական ԶԼՄ-ների՝ Բաշար Ասադը կաթված է ստացել. պաշտոնական Դամասկոսը հերքում է
Լիբանանյան «Ալ-Մուսթակբալ» պարբերականը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն, ըստ «վստահելի աղբյուրների» Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գլխուղեղի կաթված է ստացել և այժմ գտնվում է հիվանդանոցում, գրում է Independent-ը: Նույնպիսի տեղեկություն հրապարակել է նաև լիբանանյան մեկ այլ թերթ՝ «Ալ-Դիյարը», որը, ի դեպ պաշտպանում է Ասադի վարչակարգին: Այսօր Սիրիայի կառավարությունը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները: Facebook-ում հրապարակված հայտարարության
Փակ են Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Մասիս-Արտաշատ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բաղրամյանի տարածաշրջանի ճանապարհներին մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են


















































