Օրվա լրահոսը
Գրեթե բոլոր ընկերությունները պատրաստ են մասնակցել արևային կայանի կառուցման մրցույթին
Հունվարի 25-27-ին Երևանում անցկացված «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի շրջանակներում կազմակերպված ներդրումային համաժողովը ցույց տվեց, որ արտաքին ներդրողները լուրջ հետաքրքրություններ ունեն Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ։ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի խոսքով, համաժողովին մասնակից գրեթե բոլոր միջազգային ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Գեղարքունիքի վարչական տարածքում նախատեսվող արևային կայանի կառուցման
Ավարտվել է ԴԱՀԿ չորս աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը
Կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները կազմել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ` թաքցնելով իրականությունը: Մասնավորապես, նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ դեռևս 2015թ.–ին դատարանի կողմից վճիռ էր կայացվել Ն.Հակոբյանին և վերջինիս որդիներին Երևանի Գուլակյան փողոցի
Ընտրություններին ընդառաջ կեղծ լրատվական կայքեր են ի հայտ եկել՚. Սամվել Մարտիրոսյան (Տեսանյութ)
Հաքերային ՙսեւ շուկայում՚ հարձակումները հնարավոր է պատվիրել՝ մատչելի գներով՚,-ասում է փորձագետը
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ամփոփում է գործունեության երկրորդ տարին
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, կարևորելով թափանցիկության ու հրապարակայնության սկզբունքների ապահովումը, հանրությանն է ներկայացնում 2016թ-ի հաշվետվությունը: Գործակալության՝ 2016 թվականի հիմնական գործունեությունն ուղղված է եղել ոլորտի հիմնական խնդիրների լուծմանը՝ անչափահասների անձնական տվյալների պաշտպանություն, տեսահսկման իրականացում, ինչպես նաև անցանկալի հաղորդագրություններ: Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի մարտահրավերներից էին նաև այս իրավունքի կայացումը և հասարակության իրազեկվածության բարձրացումը: Նշված հիմնախնդիրները
«Ռուսաստան, կանե՞ս ներդրում՝ լավ է, չե՞ս անի՝ կորած ենք»
Տնտեսագետները գնահատում են Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության քայլերը «Ռուսաստանը շատ ավելի լուրջ գործընկեր է, քան պատկերացնում ենք. ներուժը մեծ է, մինչդեռ մենք մտածում ենք զարտուղի ճանապարհներով ռուսական շուկայում ինչ-որ փոքր տեղ զբաղեցնել եւ վերջ… ծանրագույն վատ վիճակում ենք: Պատերազմական իրավիճակում անգամ կարող ենք մեր վիճակը բարելավել, բայց նպատակները ձեւավորված չեն, որովհետեւ գործունեությունը իշխանություն ունենալու
Ադրբեջանցի հաքերները մի քանի հարյուր հայի ֆեյսբուքյան էջ են կոտրել (Տեսանյութ)
ՙՀՀ քաղաքացիների դեմ կիբերհանցագործությունների թվի աճ է նկատվում՚,-ասում է Սամվել Մարտիրոսյանը
Գուրգեն Եղիազարյանը մտահոգված է Իշխան Զաքարյանի ճակատագրով (Տեսանյութ)
Ըստ նրա, Սերժ Սարգսյանը «ինչքան ուզի, էնքան կխփի»
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Լիբանանում
Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի 25-ամյակի կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությանությունը և հայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Լիբանանի հարավային Շամա զինավանում տեղակայված UNIFIL-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան հատված» կենտրոնակայան: Կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ դեսպանության, UNIFIL-ի հայկական զորախմբի և հայ համայնքի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառում, որին ներկա էին խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հրաման է ստորագրել Արաբկիրի քննչական բաժնի պետ նշանակելու մասին
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 30-ին հրաման է ստորագրել նոր նշանակում կատարելու վերաբերյալ։ Թիվ 43-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Տիգրան Թամամյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Նույն օրն Ա.Հովսեփյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Արաբկիրի քննչական բաժնում եւ ներկայացրել
Բագրատ Ասատրյան. Կառավարության բարեփոխումը բանանային է
Տնտեսագետը վերլուծում է անցած տարվա տնտեսական ցուցանիշները
Տեղեկատվական պատերազմ. հայկական կողմը չպետք է թերագնահատի ադրբեջանական կոպիտ քարոզչությունը
Պատերազմն այսօր արդեն գնում է բոլոր ճակատներով: Հաղթանակը տեղեկատվական դաշտում նույնքան կարեւոր է դարձել, որքան հաղթանակը ռազմի դաշտում: Ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելու պայմաններում հայկական եւ ադրբեջանական կողմերը գտնվում են մշտական տեղեկատվական պատերազմում: Ադրբեջանական քարոզչությունը հասնում է արմենոֆոբիայի այնպիսի աստիճանի, որ նույնիսկ ամենադրական տեղեկատվությունը ստանում է բացասական քաղաքական նրբերանգ եւ զենք է դառնում հակառակորդի ձեռքում: Վերջերս
Գավառում հայտնաբերվել են 4 տղամարդու եւ մեկ կնոջ ոսկորներ (Տեսանյութ)
Քաղաքացիական գերեզման փորելիս ուրարտական շրջանի դամբարան է գտնվել
Տադամորի Օշիմա. Գալուստ Սահակյանի այցով մեկնարկ է տրվում հայ-ճապոնական խորհրդարանական հարաբերությունների զարգացման նոր փուլի
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման: Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման շնորհակալություն է հայտնել հայ պատվիրակներին՝ Ճապոնիա կատարած այցի համար եւ վստահեցրել, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցով մեկնարկ է
ԱՄՆ-ը օդային ու ցամաքային գործողություն է իրականացրել Եմենում. զոհվել է մեկ հատուկ ջոկատային
Ամերիկյան անօդաչուները հարված են հասցրել Եմենին, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ անօդաչուները ավտոմեքենա են ոչնչացրել, որում, ենթադրաբար, եղել է երկու զինյալ-իսլամիստ, նրանք երկուսն էլ ոչնչացվել են: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թույլատրված Եմենն «Ալ-Կաիդայից» մաքրելու գործողության շրջանակներում կիրակի առավոտյան ամերիկյան SEAL Team 6-ի հատուկջոկատայինները ցամաքային գործողություն են իրականացրել
Ո՞ւմ է ուղղված «Կյանք ու կռիվ-2» ֆիլմը
Կամ կինո` զուտ ներքին սպառման համար Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը երկրորդ ֆիլմ է նկարել` «Կյանք ու կռիվ-2. 25 տարի անց»: Ասում է` էլի պատերազմի մասին չէ, թեեւ թռուցիկ` ապրիլյան պատերազմն էլ կա ֆիլմում: Երկրորդ ֆիլմը նույնանուն ֆիլմի շարունակությունն է. ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, թե հերոսներից յուրաքանչյուրը 25
Հայաստանում փոփոխությունը հնարավոր է․ Սերժ Թանկյան (Տեսանյութ). CivilNet
Հունվարի 29-ին Լոս Անջելեսում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում համաժողով էր կազմակերպվել՝ նվիրված Հայաստանի ժողովրդավարացման խնդիրներին։ «Աստեղային դիվանագիտություն։ Վերասահմանելով Հայաստանի նշանակությունը Սփյուռքում» խորագիրը կրող համաժողովին ելույթ ունեցան ականավոր դեմքեր և ակադեմիականներ։ Համաժողովին սկայպով միացավ նաև երաժիշտ Սերժ Թանկյանը։ Թանկյանի ելույթի հիմնական հատվածները թարգմանաբար ներկայացված են ստորև։ Մենք միավորվեցինք, երբ «Սասնա ծռերի» դեպքերն սկսվեցին Հայաստանում։ Մենք՝ որպես արվեստագետներ,
10-ամյա Գրիգոր Օսիպյանը` շախմատի միջազգային մրցաշարի 1-ին մրցանակակիր
Սույն թվականի հունվարի 19-26-ը Բելառուսի Հանրապետության Օրշա քաղաքում անցկացվեց «Օրշա-2017» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների շախմատիստներ: Հայաստանը մրցաշարում ներկայացված էր «Նարվա» շախմատի դպրոցի 2 սաներով՝ Գրիգոր Օսիպյան, Խաչիկ Գևոնյան՝ «Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր-տնօրեն, գլխավոր մարզիչ Նարեկ Վարազդատյանի ուղեկցությամբ: Մասնակիցների թվում էին նաև Լևոն Կարապետյանը Լոռիից և Արթուր Կարագյոզյանը` Կոտայքից: Մրցաշարի շրջանակներում կայացած
Շինարարական պաստառի փոխարեն ներկրվել է սառեցված թռչնամիս
Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքներն են Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ հսկողությունն է: Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը: ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս նմանատիպ դեպք է բացահայտել. ՀՀ քաղաքացին ՌԴ Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել է 22,5
Կարեն Անդրեասյանը կլքի՞ «Համախմբումը»
Այդ որոշումը կախված է Սեյրան Օհանյանի՝ դաշինքը գլխավորել-չգլխավորելուց
Սուրեն Զոլյան. «Առաջիկա ընտրությունները լինելու են խառոշիների կռիվ» (Տեսանյութ)
Նա արդիական է համարում «Սասնա ծռերի» առաջ քաշած կարգախոսները
Մարո Երկնափեշյանի «Հետընթաց թռիչքը»
Լույս է տեսել Մարո Երկնափեշյանի «Հետընթաց թռիչք» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն: Գրքի առաջաբանում բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը գրել է. «Պարզ, մաքուր, մարդկային հույզերով ներկայացող այս գիրքն այնքան հարազատ ու գրավիչ է, որ քննող հայացքիդ տակ փորձում ես պարզել` բառամթերքի հարուստ պաշա՞րն է պատճառը, մանկական չկորսված հեքիաթի շո՞ւնչը, չարին պատվար դարձնող հույզերի լուսավոր մանվա՞ծքը…Խաղաղություն, քեզ դեռ էլի կխաչեն,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ից փետրվարի 1-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 1-ն
«Մարտիկ» հիմնադրամը 2002 թվականից տնօրինել է ՊՆ պաշտոնյան
ՊՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՍԵԴՐԱԿ ԳԵՐԱՍԻՄԻ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական «Մարտիկ» հիմնադրամի մութ գործունեության էջերի մասին բազմիցս է խոսվել: Ինչպես ենթադրվում էր՝ այդ ամենը չէր կարող իրականացվել առանց բարձր ու հանցավոր հովանավորության: Պարզվում է` «Մարտիկ» հիմնադրամը տարիներ շարունակ տնօրինվել է Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանի կողմից: Ավելին` վերջինս այն տնօրինել է
Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել հարակից տարածքների պարտադիր բարեկարգման պահանջի կատարումը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 1 դեպք: Պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը: Զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 45 արձանագրություն: Ի կատարումն Երևանի
Շատ դեպքերում երեխան դիտավորյալ վատ արարք է անում, միայն թե՝ անտարբերության մեջ չմնա
Կան մայրեր, տեսակետներ, որ հակված են այն կարծիքին, թե երեխային պետք չէ շատ գրկել, համբուրել: Հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդուն օրվա ընթացքում մոտավորապես պետք է 12 անգամ գոնե գրկել: Միայն այդ պայմաններում է, որ մարդու մոտ այդ պահանջը բավարարվում է եւ մարդը կարողանում է լիարժեք աշխատել իր հասունության ու աճի վրա: «Փսիլայֆ» հոգեբանական
Գագիկ Սուրենյան. օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը:
Անտոնիո Բանդերասին հիվանդանոց են տեղափոխել. The Sun
Մեծ Բրիտանիայում դերասան Անտոնիո Բանդերասը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Ըստ թերթի՝ 56-ամյա Բանդերասը կրծքի շրջանում ուժեղ ցավ է զգացել մարզումների ժամանակ, և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Որոշ ժամանակ անց դերասանին դուրս են գրել: Թերթի հետ զրույցում Բանդերասը հաստատել է, որ իր հետ նման «էպիզոդ» տեղի է ունեցել, և
Չսեփականաշնորհված բնակարանները կհանձնվեն համայնքներին
ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N332-Ն որոշմամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում՝ 2010 և 2012 թվականներին Գյումրի և Սպիտակ քաղաքներում բնակարան ստացած անձանց հետ նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը: Որոշմամբ սահմանվել է նաև, որ հատկացված
Հրդեհ «Վիա Արթիստ» հագուստի խանութում
Հունվարի 29-ին, ժամը 22.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Փարպեցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Վիա Արթիստ» հագուստի խանութում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.56-ին, մարվել՝ 23.05-ին: Խանութի ներսում այրվել է մեկ գովազդային վահանակ՝ ամբողջությամբ (մոտ 1 քմ): ՀՀ ԱԻՆ
Ադրբեջանական բանակում ինքնասպանության դեպք է գրանցվել
Հունվարի 29-ին ադրբեջանական բանակում ինքնասպանության դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: Հաղորդագրության մեջ նշվում, որ Խանալի Ղարիբալի օղլու Ֆաթուլլաևը մահացել է «ոչ մարտական իրավիճակում՝ ինքնասպանության հետևանքով»: «Նախնական քննությունը ցույց է տվել, որ ինքնասպանությունը կապ չունի զինվորական ծառայության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գործակալությունը գրում է, որ ավելի վաղ սոցցանցերում


















































