Օրվա լրահոսը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 29-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Հայկական կողմը պատրաստ է շարունակելու Սիրիայում մարդասիրական օգնության ցուցաբերման առաքելություն». Վիգեն Սարգսյան

Հունվարի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ, ով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռուսական կողմից` ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան

Կա հարստության մի չափ, որից ավելին վտանգավոր է կյանքի համար

Գաղտնիք չէ, որ ժամանակի կտրվածքով մարդկային կյանքն ակնթարթ է և միաժամանակ չափազանց զարմանալի է, որ այդ ակնթարթի պարագայում մարդիկ չեն խնայում իրար ու նույնիսկ մի քանի գրոշի համար կարող են իրար կոկորդ  կրծել: Մարդ Աստծո, մի՞թե չես հասկանում, որ ընդամենը թիթեռի չափ կյանք ունես և քեզ պահում ես այնպես, կարծես հավերժ ես և անմահության դափնին

Հայոց բանակի տոնը` Թբիլիսահայ համայնքում

Հայոց բանակի օրը յուրովի տոնական դարձավ թբիլիսահայ համայնքի համար: 2017 թվականի հունվարի 28-ին հայ մտավորականները, համայնքային գործիչները և թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների և Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներաներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին: Հայոց պետականության

Ըմբիշ Գեւորգ Ղարիբյանը Փարիզում մեկնարկեց հաղթանակով

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում այսօր մեր ըմբիշներից պայքարի մեջ են 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը եւ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Գեւորգ Ղարիբյանը, որ հանդես է գալիս Ռոման Ամոյանի քաշային կարգում, արդեն մեկ գոտեմարտ գրանցել է իր օգտին՝ որակավորման փուլում 2:40 րոպեում 10:0 հաշվով հաղթելով իտալացի Ջակոպս Սանդրոնին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում հունվարի 29-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Քաղաքացիներ են կորել

Հունվարի 29-ին, ժամը 02.50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 07.53-ին փրկարարները հայտնաբերել են 1991 թ. ծնված Վ. Հ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել

Լցոնած հաց

Նախաճաշի, թեթեւ լանչի, երեկոյան՝ մի բաժակ գինու կամ գարեջրի հետ… այս ուտեստը ուղղակի փրկություն է. ընդամենը 10-15 րոպե, եւ տեսքով ու համով գայթակղիչ լցոնած հացը ձեր սեղանին է: Անհրաժեշտ մթերքները Հաց- 1 հատ մեծ կամ 2 հատ միջին (ցանկալի է 1-2 օրվա բատոն, բագետ, չիաբատա տեսակի, շատ լավ կստացվի նաեւ սովորական «քարի» հացով կամ «բուխանկայով»)

ՀՀ և ԼՂՀ տարածքում ճանապարհների վիճակը ժամը 12:00-ի դրությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ճանապարհները, Արագածի տարածաշրջանի Լեռնապար, Սիփանաշեն, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Մելիք, Շենկանի գյուղերի, Ապարանի տարածաշրջանի Երնջատափ, Եղիպատրուշ, Վարդենիս, Չքնաղ, Շողակն, Ձորագլուխ, Շենավան գյուղերի, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան, Շիրակի մարզի Ամասիա-Ծովամարգ ավտոճանապարհները,

Ռաֆայել Ալեքսանյանը 3-րդ տեղն է գրավել Փարիզում

Հայաստանի ազգային հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը Ֆրանսիայում ընթացող միջազգային հեղինակավոր մրցաշարում երրորդ տեղի համար գոտեմարտում 4:56 րոպեում 10-4 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Մոհամեդ Զարուրիին եւ արժանացել բրոնզե մեդալի: Երեկ թյուրիմացաբար տեղեկացրել էինք, թե հայ ըմբիշը պարտվել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Ու՞մ կմիանա Գագիկ Ծառուկյանը

Ինչպես ենթադրվում էր, Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն: Այսինքն, քոռփոշման չթողեց իր վերադարձը խնդրողներին և ընդառաջ գնաց նրանց: Ինչպես սպասվում էր, Ծառուկյանի վերադարձով զգալիորեն մեղմվեց Սեյրան Օհանյանի , Օսկանյանի ու Վիկտոր Դալլաքյանի շուրջ առաջացած աղմուկը, և հիմա արդեն մեր քաղաքական գուշակները փորձում են գուշակել, թե ովքեր կմիանան Ծառուկյանին, ավելի ճիշտ՝ Ծառուկյանն ու՞մ կթողնի, որ իրեն միանան:

Վեյկ-ան-Զեեի 12-րդ տուրում Արոնյանը հաղթեց: Բոլոր հարցերի պատասխանը կտրվի այսօր

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում այսօր ավարտվող «Tata Steel Chess 2017» գերմրցաշարի վերջնամասում պայքարն ավելի հետաքրքիր է դառնում: Երեկ՝ 12-րդ տուրից հետո հաղթանակի համար ինտրիգն ավելի սրվեց: Միանձնյա առաջատար Ուեսլի Սոն միավորը բաժանեց Ի Վեյի հետ, Լեւոն Արոնյանը առավելության հասավ Լյուկ Վան Վելիի, Մագնուս Կարլսենը՝ Պավել Էլյանովի նկատմամբ: Սոն 8,0 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն

Հայաստանի գեղասահորդներն ավարտեցին մրցելույթները Եվրոպայի առաջնությունում

Չեխիայի Օստրավա քաղաքում երեկ Հայաստանի գեղասահորդներն ավարտեցին մրցելույթները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Թինա Գարաբեդյան/Սայմոն Սենեգալ զույգը կարճ եւ ազատ ծրագրերի կատարումից հետո քսան ուժեղագույնների մեջ գրավեց նախավերջին տեղը, իսկ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը եզրափակչի 24 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 22-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

«Երկրի պաշտպանունակությունը չի չափվում միայն իր ունեցած զենքով և ոչ էլ ազգաբնակչության թվաքանակով». Վիգեն Սարգսյան

ՀՀ  պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի Ալ. Սպենդիարյանի  անվան  օպերայի  և  բալետի  ազգային  ակադեմիական թատրոնում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ Սերժ Սարգսյան, Արցախի Հանրապե­տության մեծարգո՛ Նախագահ Բակո Սահակյան Վեհափա՛ռ Տեր, Գեներալնե՛ր, սպանե՛ր, ենթասպանե՛ր, կուրսանտնե՛ր, շարքայիննե՛ր, Քաղաքացիական հատուկ ծառայողնե՛ր, Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերն, առանց պատասխան գործողությունների դիմելու,  շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Որոշ ավտոճանապարհներ փակ են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Ճամբարակի, Մեղրու և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի, անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք – Ջերմուկ, Բերդ-Ճամբարակ, Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհահատվածը, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են: Էջմիածնի, Աշտարակի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին,

Ավտոճանապարհների վիճակը ժամը 24:00-ի դրությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Շիրակի մարզերի գրեթե բոլոր գյուղական ավտոճանապարհները, Ջերմուկ-Վայք 3-6-րդ կմ-երը, Ջրաբեր-Ֆանտան, Նոր Գեղի-Լուսակերտ, Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով, Մ-1 ավտոճանապարհի Մարալիկ-Սառնաղբյուր հատվածը, Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ, Մարալիկ Նորաշեն հատվածները և Ամասիա, Աշոցք ավտոճանապարհների բոլոր միջհամայնքային ճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Վարդենիսի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային

Արման Սահակյանը փետրվարի 1-ից ապրիլի 3-ը կլինի արձակուրդում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին արձակուրդ տրամադրելու մասին. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն

«Ժառանգության» Կապանի և Սիսիանի կառույցներն անհամաձայնություն են հայտնում

«Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցների որոշումը 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին «Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցները, հիմք ընդունելով կառույցների անդամների դիրքորոշումներն ու կարծիքները, ինչպես նաև համակիրների շրջանում իրականացրած հարցումները, որոշում են. Հարգանքով ընդունելով և կարևորելով կուսակցության վարչության և մեր կուսակցական ավագ ընկերների ջանքերը՝ միտված լայն համախմբման,  ինչպես ընդդիմադիր, այնպես էլ նախկինում

Բագարան-Երվանդաշատ ճանապարհահատվածը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Բագարան-Երվանդաշատ ճանապարհահատվածը բացվել է: Բքի, անբավարար տեսանելիության պատճառով դեռևս փակ են Վայք – Ջերմուկ, Բերդ- Ճամբարակ, Արթիկ-Ալագյազ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ռուբեն Գևորգյանը լքել է ԲՀԿ-ն. tert.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների շրջանում վերջերս տեղեկություն էր տարածվել, որ «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը պատրաստվում է լքել կուսակցությունը: Ռուբեն Գևորգյանը նշեց, որ շրջանառվող խոսակցությունները իրականության համապատասխանում են: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը հաղթեցին Փարիզի միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ըմբիշներ, 75 կգ քաշային Կարապետ Չալյանն ու 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը Ֆրանսիայում այսօր մեկնարկած միջազգային մրցաշարում բոլոր գոտեմարտերում հաղթեցին մրցակիցներին եւ բարձրացան պատվո պատվանդանի առաջին աստիճան, իսկ 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը երրորդ տեղի համար գոտեմարտի տանուլ տվեց եւ անմասն մնաց մեդալից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Ծաղկաձորում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 28-ին, ժամը 18.33-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Վուլկան» խաղատան մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E320» մակնիշի 77 SG 707 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Հ.): ՀՀ ԱԻՆ

Կարեն Կարապետյան. «Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ աշխատանքները պետք է կառուցվեն ընթացակարգերի, յուրաքանչյուր գերատեսչության մասով ակնկալվող ներդրումների, կատարողականների կարգապահության, ժամկետների, ինչպես նաև պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի ու հանրության հետ հետադարձ կապի ապահովման հարցերի շուրջ: Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է կառավարության

Սերժ Սարգսյանը` ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն  

Նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ երեկոյան անակնկալ շրջայց է կատարել (Տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ ուշ երեկոյան անակնկալ շրջայց կատարեց մի քանի մարզերի ավտոճանապարհներով: Ձյան առատ տեղումները ճանապարհաշինական ընկերություններին ստիպում են աշխատել ավելի ինտենսիվ, սակայն թե որքանով են աշխատանքները արդյունավետ, նախարարը որոշեց իր աչքով տեսնել: Առաջին կանգառը կատարվեց Աբովյանի տարածաշրջանում: Այցից անակնկալի եկած Կոտայքի ճանշինի աշխատակիցները զեկուցեցին, որ աշխատում են

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ` ՀՀ տարածքում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով դժվարանցանելի են Արթիկ – Մարալիկ, Եղվարդ – Արագյուղ, Նոր Գեղի – Քարաշաղ ճանապարհահատվածները, Թալինի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները և Սարավանի ոլորանները: Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի, Եղեգնաձորի,

ՀՀԿ-ականը այլ կուսակցություններին. «Դուք ՀՀԿ-ի քարոզիչները դարձաք»

Ըստ Ռազմիկ Մարտիրոսյանի, երբ հակահերոսի դոզան շատ է լինում, հասարակական գիտակցության մեջ տեղերը փոխվում են:

«Պարտադրված պատերազմում Հայաստանը բանակաշինության ասպարեզում մի քանի քայլ առաջ անցավ Ադրբեջանից». ՀԱԿ

Հայաստանի բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։ 1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» մասին։ Ապա, Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ Բանակի պաշտոնական ծննդյան օրվան նախորդել էր, սակայն, դրա լինելիության ծրագրված

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930