Օրվա լրահոսը
Վիկտոր Դալլաքյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ անձնական ջերմ շփումներ կան
Համագործակցության հարցը դեռ ճշտված չէ
«Ռուսաստան, կանե՞ս ներդրում, լավ է, չե՞ս անի՝ կորած ենք». Թաթուլ Մանասերյան
«Այս կախվածությունը մեզ մի օր կոչնչացնի»,-ասում է տնտեսագետը
Հայտնի լուսանկարիչը հավանել է ձյունոտ Երեւանը
National Geographic-ի հայտնի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը «Առավոտի» հետ զրույցում խոսելով ձմեռային Երեւանի մասին՝ նշեց, որ բոլորը սոցցանցերում քննարկում ու մեկնաբանություններ են գրում Երեւանում եղանակի վերաբերյալ, ափսոսում են, որ ցուրտ է, քաղաքի գեղեցկությունը ստվերված է, մինչդեռ ինքն այլ կարծիքի է: «Ուզում եմ ասել, որ Երեւանը ձմեռային եղանակին էլ է գեղեցիկ, մառախլապատ եղանակն էլ է ձեր քաղաքին
Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը»
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը հունվարի 24-ին դուրս եկավ ՀՀԿ-ից՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 28-29-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին սպասվում է
44 զինվորին՝ հազիվ 20 հատ ավտոմատ. Վաղարշակ Հարությունյանը պատմում է, թե ինչ բանակ ենք ունեցել
Պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ լուրջ ճանապարհ ենք անցել եւ բանակն այսօր մասնագետների այն խնդիրը չունի, ինչ ուներ 91-ին: Նախկինում դասակի, վաշտի հրամանատարը սերժանտ է եղել, քանի որ սպաներ չեն ունեցել:
Շտապ ճեպազրույց` առատ ձյան տեղումներով պայմանավորված
Հունվարի 27-ին «Սանիթեք» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանը և Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանությունը հրավիրել են ճեպազրույց՝ առատ ձյան տեղումների, ինչպես նաև առաջիկա օրերի համար անհանգստացնող եղանակային կանխատեսումների պայմաններում Երևանումբնակչության անվտանգ տեղաշարժի կազմակերպման և ձնամաքրման համար ձեռնարկվող աշխատանքների մասին: Երևանի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության վարչության պետ Հրայր Անտոնյանը, Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը,
Վարդան Օսկանյանը Գագիկ Ծառուկյանի հետ չի հանդիպել
Ռոբերտ Քոչարյանի հետ էլ չի քննարկել վերջին զարգացումները
Տարեցներին խորհուրդ է տրվում միայնակ տանից դուրս չգալ
Ընդունված է հասարակության խոցելի խումբ համարել երեխաներին և ծերերին: Նրանք են, որ մշտապես հատուկ ուշադրության և հոգատարության կարիք ունեն: Ցրտաշունչ ձմեռը մեծահասակների նկատմամբ հատուկ ուշադրություն սահմանելու ևս մեկ առիթ է: Ինչպես հայտնի է տարիքին զուգահեռ մեծանում է հենաշարժողական համակարգի հիվանդությունների հավանականությունը: Օրգանիզմում նյութափոխանակության ռեակցիաների, օգտակար նյութերի, վիտամինների ներծծման դանդաղումը հանգեցնում է կալցիումի պակասի: Այսպիսով, փխրուն
«Ես ուզում եմ բանակը մաքրեն կեղտերից». «Ա1+»
Բանակի օրվան ընդառաջ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներն արդարություն են պահանջում։ Նրանք բանակում վիճակը լավացնելու կոչով դիմում են իշխանությանը. «Բոլործնողների անունից եմ ասում,ես ուզում եմ բանակը մաքրենկեղտերից։ Բանակի օրը մերտղաների օրն էլ է։ Մերտղաներն էլ են զինվորներ եղել, հերոսներ եղել։ Եթե թողնեին նենց հերոսություններ կանեին մեր երեխեքը, որ կապշեին»,- ասում է Նանա Մուրադյանը։ Այս կանանց
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի քանակն ու սպառազինությունը
Ինչպես հայտնի է, Հայաստանի պետական մարմինները խուսափում են հրապարակել թվեր՝ կապված Զինված ուժերի անձնակազմի ու տեխնիկայի քանակի հետ: Այդ իսկ պատճառով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հրապարակել մի շարք ոչ գաղտնի տեղեկություններ՝ կապված Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի քանակի հետ: ԵՍԶՈՒ Դեռևս 1990-ական թվականներից Հայաստանը անդամակցում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին, որը կարգավորում
6 երթուղով կանոնավոր ուղևորափոխադրում կկազմակերպվի դեպի Ռուսաստան (Տեսանյութ)
Տուլայի տարածաշրջանում 2015 թ. աշնանը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի փաստը վերահաստատեց, որ միջազգային ուղևորափոխադրումների ոլորտի կանոնակարգումը մեր երկրում հրատապ վերանայման կարիք ունի: Դեռ 2006թ. ընդունված և մինչև վերջերս որևէ լուրջ փոփոխության չենթարկված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում անհրաժեշտ էին փոփոխություններ և լրացումներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից առաջարկվեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Մոտ 1 տարի
Հայոց բանակի 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումներ` Թբիլիսիում
Հայոց բանակը 25 տարեկան է: Կազմավորման քառորդ դարի ընթացքում նորովի ստեղծված Հայոց բանակը բազմիցս դրսևորել է իր հզոր և մարտունակ լինելը, դարձել երկրի անկախության և ժողովրդի անվտանգության երաշխիքը՝ արժանանալով համայն հայության վստահությանը և մեծ սիրուն: Երկրի պաշտպանության և անվտանգության պահակակետում անձնուրացաբար կանգնած Զինված Ուժերի հոբելյանական տարեդարձը հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և արտերկրում նշում է հավուր
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով, հունվարի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է
Գալուստ Սահակյանը կմեկնի Ճապոնիա
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից փետրվարի 3-ը պաշտոնական այցով կմեկնի Տոկիո (Ճապոնիա): ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների, երկրի վարչապետի, Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում նաեւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) եւ արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) ղեկավարների հետ: Պատվիրակության կազմում
«Պետք է պաշտպանենք խոցելիներին և կեղեքիչներին կանգնեցնենք արդարադատության առջև». Անտոնիո Գուտերեշ (Տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ Հունվարի 27, 2017 թ. Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հոլոքոստի՝ մարդկային պատմության ընթացքում նմանը չունեցող ողբերգության զոհերին։ Աշխարհը պարտականություն ունի՝ հիշելու, որ Հոլոքոստը հրեա ժողովրդին և բազմաթիվ այլոց վերացնելու համակարգային փորձ էր։ Վտանգավոր սխալ կլիներ Հոլոքոստը համարել սոսկ մի խումբ հանցագործ նացիստների խելացնորության հետևանք։ Հակառակը,
Երկու նոր նամականիշ՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 25–ամյակին
2017 թվականի հունվարի 27-ին մարվեցին և «Հայփոստի» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեցին երկու նամականիշ՝ նվիրված «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային: Երկու նամականիշերից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը՝ ծածանվող ՀՀ եռագույն դրոշի համադրությամբ: Երկու նամականիշերի վրա պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանը: Նամականիշերի հեղինակն
Մոնոպոլիզացիայի, քաղաքական եւ տնտեսական համակարգերի վերնախավերի սերտաճման պարագայում քիչ հավանական է, որ գնումների համակարգը լինի սուրբ
Պետական գնումների մասին նոր օրենքն ու այս տարվա հունվարի 1-ից ներդրված էլեկտրոնային համակարգը պետական գնումները դարձնելու են հնարավորինս թափանցիկ ու թույլ չեն տալու, որ պետական գնումների վրա բյուջեից անտեղի միլիոններ ծախսվեն: Օրերս այս մասին վստահեցրին ֆինանսների նախարարության պատասխանատուները: Նոր համակարգով հասարակությունը կարող է ողջ գործընթացը վերահսկել, անգամ տեղեկանալ, թե ո՛ր մասնակիցն ո՛ւմ հետ է փոխկապակցված:
Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ – Ճամբարակ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները: Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մ: Բքի և առատ ձյան
Պարույր Հայրիկյան. «Իշխանությունը մեկ լավ բան արել է»
Վարդան Օսկանյանը քննադատում է իշխանության քաղաքականությունը`ԼՂՀ հարցում
Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011-2016թթ. ընթացքում նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների վրա հաստիքների համալրման անհրաժեշտության բացակայության պայմաններում հրամանագրվել են հիմնական աշխատողներ, պահվել է ՊՈԱԿ-ների միասնական հաստիքացուցակներով չնախատեսված մեկ հաստիքային
Դատապարտյալը դագաղ ու մահվան պարագաներ է խնդրում Մարդու իրավունքների պաշտպանից
Հիվանդ դատապարտյալն ասում է, որ անազատության տասնմեկ տարիների ընթացքում երբեք չի կարողացել օգտվել պետպատվերից Հայաստանի Հանրապետությունում կա մի հանրույթ, որը զրկված է կապի ժամանակակից միջոցներից: Խոսքն ազատազրկման վայրերի մասին է, որտեղ կալանավորները չունեն համակարգիչներ, չկա գոնե մեկ կալանավայր, որտեղ համակարգչային սրահ լինի, ազատազրկվածը չունի սոցիալական ցանցերում հաղորդակցվելու հնարավորություն, արգելված են բջջային հեռախոսները, եւ կալանավորները հաղորդակցվում
Հատուկ այց` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները 2017 թվականի հունվարի 26-ին չհայտարարված հատուկ այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այցի նպատակն էր ուսումնասիրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման պայմանները, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալ նրանց հետ: Ուսումնասիրվել են նաև նրանց վերաբերյալ փաստաթղթերը: Այցի ընթացքում
«ՀՀԿ-ում բաժինը չկիսելու հարաբերություններ են». Մանե Թանդիլյան
«Նույն Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու որոշումը դրա համար էր»,- պնդում է Մանե Թանդիլյանը
Թուրք դարպասապահը 11 մետրանոցը որսալուց հետո պաշտպանի օգնությամբ ինքն իրեն գոլ է խփել (տեսանյութ)
Տեղական լիգայի հանդիպման ժամանակ մրցավարը 11 մետրանոց հարված է նշանակել թուրքական «Գազիանտեպ» թիմի դարպասին, սակայն դարպասապահը որսացել է գնդակը եւ պատրաստվել տոնել դա: Նրան է միացել նաեւ պաշտպանը, որը, սակայն, այնպիսի ուժով է ցատկել դարպասապահի վրա, որ գնդակը վերջինի ձեռքից դուրս է պրծել ու հատել դարպասային գիծը: Մրցավարը գրանցել է դարպասի գրավում: https://www.youtube.com/watch?v=s8fGONc5G4k Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Ավան վարչական շրջանում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են
«Մի մոլորակ ունենք, որտեղ արյուն թափելու ու զայրույթի համար տեղ չկա»
Աշխարհը բարիացնելու «դեղատոմսեր»՝ ըստ ճանաչված լուսանկարիչ Ջոն Ստենմայերի Այս օրերին Երեւանում է National Geographic-ի հայտնի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը, որը իր ներդրումն է ունեցել օրերս ՆՓԱԿ-ում բացված հայ եւ թուրք երիտասարդ լուսանկարիչների համատեղ ցուցահանդեսի կայացմանը: «Կամրջելով պատմությունները» խորագրով ծրագիրն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո: Ցուցահանդեսում ընդգրկված է 24 հայ եւ թուրք լրագրողների աշխատանք: Նրանք
Լավրով- Մամեդյարով հանդիպումը կառուցողական է եղել. Զախարովա (Տեսանյութ)
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կառուցողական է եղել, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Պաշտոնյայի խոսքով՝ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը քննարկել են ԼՂ կարգավորմանն ուղղված կոնկրետ առաջարկներ և ուղղություններ: Նա նշել է, որ հանդիպումը եղել է կառուցողական, և հույս է հայտնել,
Լիբանանահայ ընտանիքը մտադիր է Հայաստանում ներդրում իրականացնել
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 27-ին հանդիպել է լիբանանահայ Նազարյանների ընտանիքի հետ։ Լիբանանահայ ներդրողները ցանկանում են Հայաստանում տնային տեքստիլի (home textile)՝ սրբիչների, խալաթների արտադրություն հիմնել։ Ընկերությունը այս ոլորտում գործունեության հարուստ փորձ ունի տարբեր երկրներում։ Գործարարները նախարարին են ներկայացրել իրենց հետագա պլանները։ Նազարյանները Սուրեն Կարայանի հետ քննարկել են նաև հարկային, մաքսային, հումքի


















































