Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Մենք այս պահին զրուցում ենք ևս 3 կուսակցության հետ, տեսնենք՝ ինչ կլինի». «168 ժամ»

Հունվար 26,2017 12:57

Հատված ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցազրույցից:

– Պարոն Բագրատյան, այժմ նախընտրական դաշինքների ձևավորման և դիրքորոշումների հստակեցման ակտիվ փուլ է։ Դուք որոշում կայացրե՞լ եք արդեն՝ մասնակցելո՞ւ եք ընտրություններին, ի՞նչ ձևաչափով։

– Մի քանի օր է մնացել, հստակ հայտարարություններ կանենք պայմանավորվածություններ ունենալուց հետո։ Կարող եմ ասել, որ «Ազատություն» կուսակցությունն իր այսօրվա վարչության նիստում ևս մի անգամ որոշել է, և սա երկրորդ անգամ ենք որոշում, իսկ մեր կանոնադրությունն այնպիսին է, որ վարչությունն է նման որոշումներ կայացնում, որ մենք հանդես գալու պարագայում կլինենք կամ միայնակ, կամ դաշինքով։

– Դո՞ւք եք գլխավորելու դաշինքը։

– Այո, ես եմ գլխավորելու ցուցակը։

– Դաշինքի մյուս անդամներն ովքե՞ր են։

– Մենք այս պահին զրուցում ենք ևս 3 կուսակցության հետ, տեսնենք՝ ինչ կլինի, և դաշինք ասելով՝ հասկանում ենք նաև քաղաքացիական հասարակության որոշ կառույցների հետ, ինչպես նաև՝ անհատների հետ։

– Կթվարկե՞ք՝ ովքեր են։

– Չեմ թվարկի։

– Խոսակցություններ կան, որ նույն դաշինքում ուժերը միավորելու են Ձեր գլխավորած «Ազատություն» կուսակցությունը, Խաչատուր Սուքիասյանը, «Ելք» դաշինքը, ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները», ինչպես նաև խոսվում է, որ Ձեր դաշինքում ընդգրկվելու են Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը։

– Ես կոնկրետ անունների չեմ անդրադառնա։ Նորից եմ կրկնում՝ աշխատում ենք շատ ուժերի հետ։

 

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031