Օրվա լրահոսը

Ծաղկաձորում կյանքի կոչվեց արտահանման խթանմանն ուղղված նոր նախագիծ

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման ու հայկական գինեգործական ավանդույթների հանրահռչակման հիմնական առաքելությամբ՝ Ծաղկաձորում կյանքի կոչվեց արտահանման խթանմանն ուղղված նոր նախագիծ։ Հայաստանի զբոսաշրջային քաղաքներից մեկի բնակիչներն ու այցելուներն այսուհետև կարող են հայկական գինի և մոռացված ճաշատեսակներ վայելել «VINUM» գինետանը։ Նախագծի հիմնադիր Ստեփան Ավագյանի խոսքով՝ հայկական գինեգործական ավանդույթները հավուր պատշաճի ներկայացված չեն աշխարհում, մինչդեռ, ըստ նրա,

Օրացույցի վրա էլ ազատ օր չկա՞ր, ինչո՞ւ ապրիլի 2-ին

Սրբություն ունեցեք, հարգեք մեր մայրերի վիշտը: Փոխե՛ք ընտրությունների օրը:

Ինչպես ունենալ առողջ մազեր

Եղանակային պայմանները, սննդակարգը ազդում են մազերի որակի վրա եւ սկսում են թափվել, ճյուղավորվել: Հաճախ կարելի է լսել, որ մազերն անընդհատ ձիգ մի կապեք, խուսափեք մազերի հետ կապված քիմիական պրոցեդուրաներից` գունաթափում, նվազագույնի հասցրեք ջերմային ազդեցությունները, բնական մազմզուկներով սանր օգտագործեք: Սրանք նպաստում են մազաթափությանը ու մազերի վատ աճին: Շատերը վիտամիններ են ավելացնում շամպուններին, որ լրացնեն պակասը, բայց

ՊԵԿ-ը 52%-ով կրճատել է ստուգումների քանակը` փոխարենը 283%-ով ավելացնելով մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը

Նախորդ տարի, 2015 թվականի համեմատ, հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է: Ընդհանուր առմամբ` ՊԵԿ-ը 2016թ.-ին իրականացրել է 9 128 ստուգում և ուսումնասիրություն` 2015թ.-ի` 19 020-ի փոխարեն: Արդյունքում` ստուգումների քանակը կրճատվել է 52%-ով, փոխարենը 283%-ով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը: Հարկային վարչարարության բարելավման, ինչպես նաև հսկողական աշխատանքների

Հոգևոր Հայաստանը պահանջում է անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը

Բաց ուղերձ ՀՀ իշխանություններին, ՀՀ կուսակցություններին, համայն հայությանը Հարգելի հայրենակիցներ, 2016թ. ապրիլի 1-ից 4-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմը հրաշեկ լիցքով անցավ ամեն հայի սրտով: Պատերազմը փաստեց նոր իրողություններ, որոնք մեզ ստիպեցին վերագնահատել վերջին 20 տարում ձևավորված բազում համոզմունքներ: Այդ օրերին մենք տեսանք, թե ինչպես դրսևորվեցին երիտասարդ հայ սերնդի բացառիկ ոգեղեն հատկանիշները, ու երևաց հայրենիքի հանդեպ՝

«Ես այն մարդն եմ, որը Ծառուկյանից չի հեռացել, որ Ծառուկյանի գալով նորից մոտենա կամ վերադառնա». Տիգրան Ուրիխանյան

Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ Գագիկ Ծառուկյանը տարբերվել է ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք դրսեւորողներից, իր ուրույն կեցվածքն է ունեցել քաղաքական դաշտում, չի փորձել ժամանակավորապես շահել ծայրահեղ ընդդիմադիրների համակրանքը՝ ծայրահեղական հռետորաբանությամբ: Փետրվարի 4-ին «Ալյանսը» կորոշի՝ միանո՞ւմ են Ծառուկյանի շուրջ դաշինքին, թե՞ ոչ:

Թրամփը կարող է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ՝ լուծելով ԼՂ հակամարտությունը. Washington Times

Արդյոք նախագահ Օբաման արժանի էր Նոբելյան Խաղաղության մրցանակի, որին արժանացավ ԱՄՆ 44-րդ նախագահ ընտրվելուց հետո կարճ ժամանակ անց, կդատի պատմությունը: Մինչդեռ նախագահ Թրամփը պատմական հնարավորություն ունի իրապես վաստակելու այդ պատվավոր մրցանակը՝ գործարքներ կնքելու իր վարպետությունն օգտագործելով աշխարհի ամենաբարդ հակամարտություններից մեկը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ «սառեցված հակամարտությունը» լուծելու համար, ամերիկյան հեղինակավոր The Washington

ՅՈՒՆԻՍԵՖ-ը թողարկել է ինտերակտիվ տեսաֆիլմ, որ արտացոլում է հանուն կրթության սիրիացի երեխաների պայքարը

«ImagineaSchool» տեսաֆիլմն ու լուսանկարները լույս են տեսել Սիրիայի համար մարդասիրական օգնության քննարկումներին ընդառաջ 23 հունվարի, 2017թ., Բեյրութ: Լիբանանում որպես փախստական հանգրվանած դպրոցահասակ երեխաների կյանքին է անդրադառնում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից այսօր հեռարձակված նոր ինտերակտիվ վավերագրական կինոնկարը: «ImagineaSchool» –ն ականատեսի աչքով է ներկայացնում  այն մարտահրավերները, որոնց առջև կանգնում են Սիրիացի երեխաները  կրթություն ստանալու համար իրենց պայքարում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել

Տավուշում թափառաշրջիկ, մուրացիկ երեխաներ չկան

Հանցագործությունների բացահայտման ուղղությամբ առաջընթաց կա

Խուլ փակուղի և մշուշոտ մեկնարկ ղարաբաղյան բանակցություններում

2016 իրադարձություններից և բանակցային գործընթացում նկատված որոշակի ակտիվացումից հետո, սակայն, ղարաբաղյան հակամարտության կողմերը 2017 թվականը սկսում են խուլ փակուղում, որտեղ բանակցությունների հնարավորությունները ծայրահեղ սահմանափակ են։ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումները՝ Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում, մեծ հաշվով, մնացել են անարդյունք, քանի որ հիմնական պայմանավորվածությունները, որ ձեռք

Մեկնարկեց Կաթոլիկ-Արևելյան Ուղղափառ միջեկեղեցական երկխոսության հանձնախմբի 14-րդ նիստը

Հունվարի 22-ին Հռոմում մեկնարկեց Կաթոլիկ-Արևելյան Ուղղափառ միջեկեղեցական երկխոսության միջազգային աստվածաբանական միացյալ հանձնախմբի թվով տասնչորսերորդ նիստը: Հանձնախմբի աշխատանքները կընթանան մինչև հունվարի 28-ը: Երկխոսության համար նախատեսված աստվածաբանական թեման է «Ս. Հաղորդության խորհուրդը և Եկեղեցին»: Նիստի ընթացքում միացյալ հանձնախմբի 26 անդամները քննարկելու են երկու եկեղեցական ընտանիքներում Ս. Հաղորդության խորհրդի պատմական զարգացումը, ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունները եւ եկեղեցաբանական արտահայտումները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին

ԱՄՆ դեսպանատունը Կանանց մենթորական ծրագրի շրջանակում դրես-կոդի վերաբերյալ միջոցառում է կազմակերպում

Երևան, Հայաստան. – Ս.թ. հունվարի 22-ին Հավանա ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դրես-կոդի՝ հագուստի կանոնակարգի վերաբերյալ միջոցառում, որը նպատակ ուներ օգնել հայ երիտասարդ կանանց գործնական նորաձևության աշխարհում իրենց դեգերումների ճանապարհին: Միջոցառումը կազմակերպվել էր կանանց մենթորական ծրագրի շրջանակում, որն անցկացվում է ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի և Կանանց և երիտասարդների

Նախարարի հանձնարարականով՝ այց է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ մամուլում նախօրեին տարածված տեղեկությունը տեղում ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար: Արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ: ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Արմավիրի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը

Հունվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Գենադիե Պետրիկան /Մոլդովա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն  

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաև կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ

Ինչո՞ւ են «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորները ինքնավնասման դիմել. «Ա1+» (տեսանյութ)

«Ամուսինս երակներն էր կտրել»,- տեսակցությունից հետո պատմեց կինը , որը վաղը պատրաստվում է գնալ Արդարադատության նախարարի մոտ:

Գաբրիել Սարգսյանը Իրանում կես միավոր է կորցրել

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Իրանում մեկնարկած «15-րդ Խազարի գավաթ» միջազգային մրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ forum.vardanank.org-ի  

Հնարավո՞ր է, որ ՄՅՈՒ-ն Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձն էլ կրճատի

«Մանչեսթեր Յունայթեդը» 25 տոկոսով կկրճատի որոշ ֆուտբոլիստների, այդ թվում՝ Զլատան Իբրաիմովիչի եւ Պոլ Պոգբայի, աշխատավարձը, եթե այս մրցաշրջանի ավարտին չմտնի Չեմպիոնների լիգայի գոտի: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը: Հրատարակության տեղեկություններով, ակումբն այդպես մտադիր է Չեմպիոնների լիգա չմտնելու դեպքում նախապես իրեն ապահովագրել հնարավոր ֆինանսական կորուստներից: Տեղեկացվում է, որ եթե ՄՅՈՒ-ն մրցաշրջանի ավարտին չմտնի ԱՊԼ-ի առաջին

ԱԻՄ-ը միացավ Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որով տեղեկացնում է, որ ԱԻՄ-ը միանում է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «ԱԻՄ-ը իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի քուեարկութեամբ (19 կողմ 2 դէմ) միանում է ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ, ԱՐԱՄ ՍԱՐԳՍԵԱՆ, ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔԵԱՆ ԵՒ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ գործիչների անունով հանրութեանն յայտնի

Լեւոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին, իսկ Մագնուս Կարլսենը պարտություն կրեց

Վեյկ-ան-Զեեում ընթացող շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարի ութերորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն այսօր սպիտակ խաղաքարերով 43-րդ քայլում պարտության մատնեց Անիշ Գիրիին: Ավարտվել է նաեւ Ռիչարդ Ռապպորտ-Մագնուս Կարլսեն պարտիան, որում աշխարհի չեմպիոնը պարտություն է կրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մառախուղ` Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ բուք է: Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հայտնաբերվել է դի

Հունվարի 22-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մնջոյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1962 թ. ծնված Հ. Գ.-ի դին: ՀՀ ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Լուսագյուղ և Սարալանջ գյուղերի  ավտոճանապարհները  վրաբեր ձյան հետևանքով փակ են: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին, Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Օձուն-Ալավերդի, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան  հատվածներում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 210-320 կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի մարզում և Արագածոտնի մարզի

Հայուհին Ուզբեկստանից (պատմվածք)

Երևան մեկնելու համար Մոսկվայի ավիատոմսերի վաճառքի ընդարձակ սրահի դրամարկղներից մեկի մոտ, այն ժամանակ երիտասրդ Փայլակը ինքնաթիռի տոմս գնելու հերթի էր կանգնել: Հանկարծ նկատեց, որ, նույն սրահի, մեկ այլ դրամարկղի մոտ հերթի է կանգնած սիրունատես սևաչյա մի աղջիկ, որը սևեռված հայացքով իր կողմն է նայում: Նա, բնականաբար, ժպտաց աղջկան, աչքով արեց հայավարի, իսկ աղջիկն էլ՝ իրեն

Արցախում ձևավորվել է սահմանադրական փոփոխությունների դեմ հանրաքվեի շտաբ

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հունվարի 21-ին տեղի է ունեցել իրենց կուսակցության Գործադիր մարմնի նիստը և որոշվել է ձևավորել հանրաքվեի շտաբ` սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ քարոզչության համար: Նա մասնավորապես գրել է. «Այսօր` 2017թ. հունվարի 21-ին տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի

ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը` ժամը 16:00-ի դրությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին, Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Օձուն-Ալավերդի, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան  հատվածներում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 210-320 կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի մարզում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային

Կրթություն. համաչափ իրավունքի անհամաչափ իրացումը (Տեսանյութ)

Կրթության համաչափ զարգացման մասին խոսում են ոլորտի բոլոր պատասխանատուները: ՀՀ նոր կառավարության ծրագրում ևս սա ամրագրված էր առանձին կետով, սակայն ինչպե՞ս են  պատասխանատուները  պատկերացնում կրթության համաչափ  զարգացումը և կրթության իրավունքի համահավասար իրացումը, եթե, օրինակ, 2007-2013 թթ. պետբյուջեից կրթության ոլորտին հատկացվող գումարները նվազել են 14,98 տոկոսից  9-ի: Պետության կողմից կրթությանը տրվող գումարը տարածաշրջանում ամենաքիչն է՝ ՀՆԱ-ի

Վթար` Կրասնոդարի մարզում. տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ: «Mercedes-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով (պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 7 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց.

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930