Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է պատին. կան տուժածներ

Հունվարի 22-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ ԱԻՆ

Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում

2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում նենգաբար սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մեծ հայրենասերի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, Հայաստանում և Հայկական Սփյուռքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Անմասն չմնաց թբիլիսահայ համայնքը՝ Վիրահայոց թեմի գլխավորությամբ: 2017 թվականի հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց

Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Մանդարինով տորթ

Արեւագույն այս տորթը իր համով եւ տեսքով կջերմացնի այս ցուրտ օրերը, իսկ ցիտրուսի թարմությունը ուժ եւ էներգիա կտա:

ՃՏՊ Էրեբունի փողոցում (լրացված)

Հունվարի 22-ին, ժամը 00.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Լեքսիուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, կան հոսպիտալացված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 13 SՕ 297 պ/հ (վարորդ՝ Ա.

Հենրիխ Մխիթարյանը և մենք

Հայտնի է, որ այլազգիներն ու հատկապես ռուսները մեծ դժվարությամբ  ու սխալ են արտասանում հայկական ազգանունների մեծ մասը. հատկապես դժվարությամբ ու սխալ են արտասանում հայկական այն ազգանունները, որոնցում բաղաձայները շատ են: Այդպիսին է Մխիթարյան ազգանունը: Բայց օտարներն ու հատկապես ֆուտբոլային ռուս մեկնաբանները Հենրիխ Մխիթարյան ֆուտբոլիստի ազգանունը ոչ միայն ճիշտ, այլև մեծ հաճույքով են արտասանում: Հատկապես ռուսներին

Փող չկա՞…

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (4 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ

Մառախուղ` Արթիկի ավտոճանապարհներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մ: Գորիսի տարածաշրջանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական

ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը` 24:00-ի դրությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին, Հ-33 ավտոճանապարհի Օձուն-Ստեփանավան հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 210-320 կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում առկա է թույլ մառախուղ: Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր

Նախագահն արձագանքել է հողեր հանձնելու մասին խոսակցություններին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 20-ին պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը: Այսօր Panorama. am-ը ներկայացրել է այդ հանդիպումից առավել ուշագրավ  մանրամասներ: Նախագահ Սերժ Սարգսյանը զորացրված զինծառայողների  հետ հունվարի

Վրաստան այցելած 6 միլիոն տուրիստից 1,4-ը Հայաստանից են. Գյումրու քաղաքապետի խանդը (Տեսանյութ)

Այսօր գործարարների հետ հանդիպման ժամանակ այս տվյալը հրապարակեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ իհարկե, նեղվելով կատարվածից: Իսկ գործարարների հետ հանդիպման թեման վարչապետ Կարեն Կարապետյանին այնպիսի առաջարկներ ներկայացնելն է, որպեսզի Գյումրին իրոք դառնա տուրիզմի կենտրոն: «2016 թվականին, ըստ վիճակագրական տվյալների, Վրաստանը մոտ 6 միլիոն տուրիստ է ունեցել, որից 1,4 միլիոնը եղել են Հայաստանից, պատկերացրեք ինչ թիվ եմ

Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի

Մեկ այլ ավիաընկերություն Գյումրու օդանավակայանում՝ «Պոբեդայից» բացի

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ, երբ խոսք գնաց Գյումրիում տուրիզմը զարգացնելու ու այս ուղղությամբ վարչապետին 4 օրից հստակ առաջարկ ներկայացնելու մասին, տեղեկացրեց, որ շուտով Գյումրու օդակայանից թռիչքներ կսկսի իրականացնել մեկ այլ ավիաընկերություն, որը պատկանում է գյումրեցու: Քաղաքապետը չցանկացավ տալ ավիաընկերության ու նրա  տիրոջ անունը, չասաց անգամ, թե  որ ուղղությամբ թռիչքներ կիրականացնի,

«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ներքին Սարդարապատի հաջողված փորձարկումն էր. Վարուժան Ավետիսյան

Ներկայացնում ենք «Սասնա ծռեր» խմբի խոսնակ անդամ Վարուժան Ավետիսյանի հոդվածը. Ժամանակն է պատմականորեն գնահատելու «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը: Ցանկալի կլիներ դրան ավելի ուշ անդրադառնալ: Սակայն մամուլում և հանրային այլ տեղեկութային հարթակներում ուղղորդված քարոզչություն է կատարվում, որի նպատակն է նսեմացնել «Սասնա Ծռեր»-ի ապստամբության նշանակությունը՝ ձգտելով այն ներկայացնել որպես ձախողված փորձ և, ըստ այդմ՝ ապստամբությունը որպես փոփոխության հասնելու

Ինչին է հավատում եւ ինչին չի հավատում Նիկոլ Փաշինյանը

«Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր բոցաշունչ ելույթում խոսեց դաշինքի նպատակների եւ անելիքների, ինչպես նաեւ այն մասին, թե ինքը ինչին է հավատում եւ ինչին չի հավատում: «Մեզ հարցնում են, թե խորհրդարանական ընտրություններում ինչ հնարավորություն ունենք: Մենք պետք է հստակ ասենք, որ այսօր Հայաստանի հանրապետության ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն

Մառախուղ և մերկասառույց` ՀՀ ավտոճանապարհներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին, Հ-33 ավտոճանապարհի Օձուն-Ստեփանավան հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 210-320 կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում առկա է թույլ մառախուղ: Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր

«Պետք է ունենալ քաղաքացիական դիրքորոշում, որպեսզի ապրել բարեկեցիկ հասարակությունում». Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ: Հավաքի նպատակն է երիտասարդներին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հնչած հիմնական ուղերձները՝ դրանք քննարկելով ՀՀԿ երիտասարդ և ավագ սերունդների ներկայացուցիչների միջև։ Հավաքն անցկացվել է մի քանի փուլով: Առաջին

«Շնորհակալ եմ ճակատագրից, որ իմ կյանքի այս անցած 10 տարիներն անցել եմ իրենց հետ». Փոստանջյանը` կուսակիցների մասին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է վերջին զարգացումներին. «Այս մի քանի օրերի ընթացքում լրատվամիջոցների կողմից իմ գործընկերների վերաբերյալ տարածվել է ակնհայտ սուտ` վիրավորական և զրպարտչական տեղեկատվություն: Տեղեկացնում եմ, որ շուրջ 10 տարի լինելով «Ժառանգություն» կուսակցության անդամ, համատեղ կուսակցական գործունեություն եմ ծավալել արժանապատիվ կանանց և տղամարդկանց հետ: Ես ունեմ և կարող

Բակո Սահակյանն ու Մովսես Հակոբյանը հանդիպել են

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Էդմոն Մարուքյան. «Կրիլ տենք»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ եւ «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը «Ելք» դաշինքի համագումարում իր ելույթի սկզբում հիշեց, թե ինչպես երեկ ԱՄՆ-ում խաղաղ իշխանափոխություն կատարվեց: «Առանց ցնցումների, առանց վայրիվերումների: Հայ ժողովուրդը կարոտ է  նման խաղաղ իշխանափոխության: Եվ հենց «Ելք» դաշինքի ծրագիրը, գործողությունները միտված են խաղաղ իշխանափոխության», – ասաց նա եւ շարունակեց. «Քանի օր է՝ լրագրողներն

Նկարող պատգամավոր. «Քաղաքականությունն էլ կարելի է նկարել, պարզապես պետք է ճիշտ վերարտադրել» (Ֆոտոշարք)

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի նկարները դիտելու էին եկել ԱԺ նախագահն ու փոխնախագահը:

Հանրային խորհրդում Կարեն Կարապետյանը հիշեց իր հանձնարարականներից մեկը

Հանրային խորհուրդն այսօր հյուրընկալել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` քննարկելու երկրի առջև ծառացած խնդիրները և ներկայացնելու տարբեր ոլորտների առնչվող ծրագրեր ու առաջարկներ: Կարևորելով կառավարության ղեկավարի հետ Հանրային խորհրդի հանդիպումն ու հետագա համագործակցության խորացումը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ խորհուրդը պատրաստ է աջակցել կառավարությանը այն բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք կբխեն երկրի և հանրության

ՀԱԿ-ը պահանջում է ընտրությունների օրը նշանակել ապրիլի 21-30-ի միջակայքում

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարություն  է տարածել, որում մասնավորապես նշված է. «Հասարակական արդարացի դժգոհություն է առաջացել առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու առիթով։ Մեկ տարի առաջ այդ օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Հերոսական ինքնապաշտպանությամբ, բայց նաեւ հարյուրից ավելի ցավալի զոհերի գնով հնարավոր եղավ կանխել դրա ավելի ծանր հետեւանքները։ Այս տարի ապրիլի 2-ին լրանում է հերոսների մահվան առաջին

«Ձեզ կթվա, որ պարոն Շիրխանյանը կատարյալ առողջական վիճակում է, նույնիսկ կարող է ֆուտբոլ խաղալ». Հայկ Ալումյան

«Միտումնավոր թույլ են տալիս, որ Վահան Շիրխանյանի վիճակը գնալով վատանա». Հայկ Ալումյան

Իտալիայի հյուպատոսի հետ քննարկվել են Գյումրիի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին: Հյուպատոսը կառավարության ղեկավարին է ներկայացրել «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի ծրագրերը Գյումրու պատմամշակութային արժեքների վերականգնման, դրա շրջանակում նոր աշխատատեղերի ստեղծման, արհեստների և արվեստների ներկայացմամբ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Անտոնիո Մոնտալպոն կարևորել է ծրագրերի կյանքի կոչման գործում կառավարության հետ համագործակցությունը: Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի նախաձեռնությունները

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930