Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորիսը լիսկաթափվում է»

Հունվար 16,2014 21:02

Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի արդեն նախկին նախագահ Սուրիկ Խաչատրյանի հետ համալսարանի կառավարման խորհրդի անդամակցությունից ազատվել են նաեւ Սյունիքի նախկին փոխմարզպետ Արա Դոլունցն ու Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդին՝ Սասուն Խաչատրյանը: Այս մասին Aravot.am-ին ասաց Գորիսի`1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գորիսի պետական համալսարանում այսօր կայացած կառավարման խորհրդի նիստի ժամանակ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: 

«Ամոթալի էր, որ ավելի քան 7 տարի Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Լիսկան, մարդ, որը դեռեւս 1972 թվականին չառաջադիմելու եւ հանցագործություն կատարելու համար հեռացվել էր միջնակարգ դպրոցից: Միջնակարգ կրթություն չունեցած մեկը, մանավանդ քրեական հարուստ կենսագրություն ունեցող, մեր ժամանակների արտասովոր ոճրագործը 2006-ին դարձել էր կառավարման խորհրդի նախագահ: Դա մեծագույն անպատվություն էր համալսարանի կոլեկտիվին, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ: Այլեւս խորհրդի անդամ չեն Սուրիկի Խաչատրյանի երբեմնի տեղակալ, փոխմարզպետ Արա Դոլունցը, որը առաջիկայում պատասխան է տալու Սուրիկ Խաչատրյանի հետ կատարած շատ ապօրինությունների, լուրջ հանցանքների համար: Կառավարման խորհրդի անդամ չէ նաեւ նրա հորեղբոր որդին, «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի տնօրեն Սասուն Խաչատրյանը, որը Սուրիկ Խաչատրյանի հետ թալանել է ռազմավարական նշանակության ձեռնարկությունը»,- ասաց պարոն Հարությունյանը:

Նրա համոզմամբ, լավ կլիներ, որ Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը եւ ողջ կոլեկտիվը ոչ թե սպասեին, որ Սուրիկ Խաչատրյանն ու իր «դրածոներն» այսպես  ազատվեին իրենց պաշտոններից, այլ. «Ընդվզման արդյունքում հավաքվեին եւ դեն նետեին այդ կոլեկտիվի ճակատին պարտադրված ամոթանքի խարանը: Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների՝ կառավարման խորհրդի անդամակցությունից ազատվելու գործընթացը, ըստ ամենայնի,  տեղի է ունեցել համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ…գտնում եմ՝  կատարվածն ապացույց է, որ ոչ միայն այդ համալսարանը, այլեւ Գորիսը, Սյունիքը, թեկուզ  դանդաղ, բայց բնական ճանապարհով ու հաջողությամբ լիսկաթափվում են: Սուրիկ Խաչատրյանն ամեն կերպ փորձում է ապացուցել, որ իր հրեշավոր ներկայությունը շարունակվելու է մանավանդ Գորիսում: Հենց դա է պատճառը, որ օրեր առաջ արտասահմանից վերադառնալուց հետո Գորիսում կերուխում կազմակերպեց:

Պարոն Հարությունյանը դժգոհեց, որ իրավապահները մինչեւ այսօր Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների նկատմամբ դրսեւորում են հանցավոր անգործություն եւ ասաց, որ ամեն ինչ անելու է, որ Սուրիկ Խաչատրյանն օր առաջ քրեական պատասխանատվություն կրի.«Միեւնույնն է վաղ թե ուշ ստիպված են լինելու ուղղակի քրեական գործ հարուցել: Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները, մանավանդ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, ուզեն թե չուզեն պետք է քրեական գործ հարուցեն: Չեմ կասկածում, որ Սուրիկ Խաչատրյանն ու իր նմանները կանգնելու են հայոց արդար ու ահեղ դատաստանի առջեւ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նունե says:

    ●●● Հերթը ԼԻՍԿԱՅԻ հովանավորյալ սանիկներինն է●●●

    • Բրուտոս says:

      Քանի դեռ Լիսկան և իր տղան բանտում չեն ու գողացած 200 միլիոն դոլլարը չի բռնագանձվել՝ արդարությունը չի վերականգնվել:

    • Անի says:

      Էս մարդը քնում վեր կանում Սուրիկ Խաչատրյանից է խոսում, տեսնես ընտանիքի փողն ո?վ է աշխատում, երևի ինչ որ մեկից է սնվում, արդեն աշխատավարձ է ստանում ամիսներ շարունակ հատուկ սենց նյութեր մի անձի մասին ուղղորդված տարածելու համար, էս թերթի վերնագիրը կամաց կամաց դառնալուա :

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/01/16/423065/

      © 1998 – 2014 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  2. karen says:

    Լիցկան ա մենակ,բա մյուս բուհերի նախագահներն ովքեր են ,օրինակ, Հովիկ Աբրահամկանը՝Ժող տնտեսության համալսարանում,որի դիպլոմ ունենալու վրա խիստ կասկածում ենք:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես բացարձակ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, թե որևէ ուսումնական հաստատության/ԲՈՒՀԻ նախագահ Ի՞ՆՉՈՒ պիտի լինի որևէ մարզպետ կամ քաղաքական գործիչ:Սա ՍԽԱԼ է,վատ ու նույնիսկ վտանգավոր: ԲՈԼՈՐ ուսումնական հաստատությունները ՊԻՏԻ լինեն քաղաքականությունից և քաղաքական դաշտից/ազդեցություններից ԱՆԿԱԽ:

    Իբր քաջարանյան Հակոբյանների կլանը լիսկայական կլանից ավելի լա՞վ է: Սյունիքը ՊԻՏԻ մաքրվի-ազատագրվի ԲՈԼՈՐ կլաններից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031