Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Հունիս 06,1998 17:32

Գերմանիայի վարչապետ Հելմուտ Քոլն ընդհատեց իր պաշտոնական հանդիպումները եւ շտապ հայրենիք վերադարձավ՝ երեքշաբթի օրը Գերմանիայում տեղի ունեցած երկաթուղային աղետի պատճառով: Անցած տարի, երբ Ռուսաստանի գավառական քաղաքներից մեկում վթարի ենթարկվեց դպրոցական ավտոբուսը, երկրում սուգ հայտարարվեց: Երկու դեպքում էլ զոհերի թիվն ահռելի չէր: Պարզապես պետությունը հարգում է իր քաղաքացիների հիշատակը: Հսկայական բնակչություն ունեցող Գերմանիայի եւ Ռուսաստանի իշխանություններն այդպես են վերաբերմունք արտահայտում իրենց քաղաքացիների նկատմամբ:

Մեզանում, վերջին տարիների ընթացքում, ցավոք, ձեւավորվել են պետական իշխանության եւ հասարակության հարաբերությունների այլ չափանիշներ: Իհարկե, Աստված հեռու պահի հայերիս բոլոր մեծ ու փոքր աղետներից, բայց մենք այնքան քիչ ենք, որ նույնիսկ մեկ հայի ողբերգական մահը մեծ կորուստ է պետության համար: Եվ, հետեւաբար, մեկ կյանքի գինը մեզ համար պետք է շատ ավելի թանկ լինի, իսկ մեկ անհատի նկատմամբ պետության հարգանքը՝ շատ ավելի մեծ: Մեր իշխանավորները, որոնք այդքան շատ են սիրում մասնակցել մասունքների ու աճյունների թաղման եւ վերաթաղման արարողություններին, դեռեւս չեն գիտակցել, որ հուսալքությունից ինքնահրկիզված կամ կամուրջից իրեն գցած մեկ մարդն արդեն արհավիրք է: Եթե, ըստ պաշտոնական տվյալների, մեր համաքաղաքացիների 54 տոկոսը սոված է մնում, ապա դա արդեն աղետ է: Այդ առիթով, բնականաբար, չարժե ազգային սուգ հայտարարել կամ էլ ընդհատել պաշտոնական եւ գործնական շրջագայությունները: Պետական մեքենան պարտավոր է աշխատել նույնիսկ այն դեպքում, երբ վարորդների անշնորհքության պատճառով վթարի են ենթարկվում շարքային քաղաքացիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930