Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ, ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐ

Նոյեմբեր 28,1998 00:00
lurer

«Դուք անընդհատ ասում էիք, թե եկել եք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ նայելու։ Դրանք Ձեզ դուր եկա՞ն»,- հարցրեց «Առավոտի» թղթակիցը աշխարհահռչակ թավջութակահար եւ դիրիժոր Մստիսլավ Ռոստրոպովիչին։ «Լավն էին, արեգակս, լավն էին,- ծիծաղեց այդ բարեհոգի ու շփման մեջ հասարակ մարդը,- բայց դա աղջիկների համար չեմ ասում։ Ամուսնացած մարդ է»։ Հավելյալ արդարացավ. «Քլինթոնի օրինակը մեզ զգուշություն պարտադրեց»։

Կարդացեք 5-րդ էջում։

ԻՇԽԱՆԱՄԵՏԸ՝ ԱԺՄ-Ն Է, ԱԻՄ-Ը, ՀՅԴ-Ն, ՀՀՇ-Ն

Անդրադառնալով Հայկոմկուսին ուղղված մեղադրանքներին, թե վերջերս իրենք իշխանամետ դիրք են բռնել, ՀԿԿ կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանը հայտարարել է. «Յա, ԱԺՄ-ն, ուրմեն՝ պրեզիդենտի վերահսկողության վարչության նախագահ ունի, ԱԻՄ-ը՝ խորհրդական, Դաշնակցությունը՝ խորհրդական ու մինիստրներ, ՀՀՇ-ի բոլոր միջին օղակների ղեկավար աշխատողներն էլ իրենց տեղերում են՝ իշխանամետ չեն, հանկարծ, հասկանում ես, Կոմկո՞ւսն է իշխանամետ»։

ՍՄԲԱՏԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

Սմբատ Այվազյանի՝ հարկային տեսչության պետ նշանակվելուց հետո «Երկրապահ» պատգամավորական խմբում վեճեր են առաջացել, թե ով պետք է գլխավորի այդ միավորումը։ Կա տեսակետ, որ իբրեւ բոլորի կողմից ընդունելի կերպար, ճիշտ է, որ Սմբատ Այվազյանը շարունակի ղեկավարել խումբը։ Դրանով հանդերձ, կան այլընտրանքներ, եւ պատգամավորական խմբի տարբեր խմբեր տարբեր անուններ են տալիս. Ալբերտ Բազեյան, Անդրանիկ Մարգարյան, Անդրանիկ Մանուկյան։

ԼԵՎՈՆՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ

Զուրաբյան ընտանիքը Նոր տարին կանցկացնի միասին։ Որպեսզի դա տեղի ունենա, Շողեր Մաթեւոսյանը դեկտեմբերին դստեր՝ Մարիամիկի հետ կմեկնի ԱՄՆ, ուր նրանց սպասում է սիրելի ամուսին ու հայր Լեւոնը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30