Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Սեպտեմբեր 09,2000 00:00
harc

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «1988 թվականին շարժման շարքերը խցկվեցին որոշ հոգեկան հիվանդներ, կամ անհավասարակշիռ մարդիկ, կամ սադիստներ։ Մեզանից շատերի մեջ անքննադատ վերաբերմունք կար այդպիսի տարրերի նկատմամբ։ Այսպես ասենք, օրինազանցներին բաժանում էինք երկու մասի՝ մեր օրինազանցներ եւ նրանց օրինազանցներ։ Ամենայն հավանականությամբ, Աստված ինձ պատժեց նաեւ նրա համար, որ ես որոշ թուլություն եմ ունեցել մեր սրիկաների նկատմամբ»։

ՆԱԽՈՐԴ

Hrant Khachatryan

Ոչ այնքան հետաքրքիր է ճիշտ պատասխանը, որքան ենթադրությունները, թե ով կարող էր խոստովանած լինել. «Վերջին 10 տարիների ընթացքում շատ-շատերն են ուրիշներից խորհուրդ հարցնում, տեռորը կփրկի՞, թե՞ ոչ։ Այս հայացքը վերջին տարիների ընթացքում ընդունված է եղել։ Ես ինքս շատ անգամ եմ կանխել նման հարցեր»։ Շատերը համոզված էին, թե այդպիսի բան ասողը կա՛մ Սերժ Սարգսյանը պիտի լիներ, կա՛մ Սամվել Բաբայանը, կա՛մ Վանո Սիրադեղյանը, կա՛մ էլ գոնե… Վազգեն Մանուկյանը։ Նշանավոր «ահաբեկիչների» այս փառապանծ շարքի համեմատ մի տեսակ ամոթ էլ է խոստովանել, որ իրականում ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն էր հոկտեմբերի 27-ից ընդամենը 2 օր անց նման բան ասել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930