Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնանկ պետք է արվեր առնվազն 5-6 նախարար եւ Աժ փոխնախագահներից առնվազն մեկը

Նոյեմբեր 11,2011 11:24 Share

Պետական համակարգից եւ իշխանությունից գործարարության տարանջատման մասին նախագահի հնչեցրած միտքը ոչ միայն օլիգարխիայի առկայության, այլեւ վերջինիցս քաղաքական իշխանության կախվածության անուղղակի խոստովանություն էր։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ եկել է սխալն ուղղելու ժամանակը, դժվար է ասել։ Փաստը, որ նախագահն այդ խոստովանությունն անում է հենց ընտրարշավն սկսելուն զուգընթաց, թույլ է տալիս մտածելու, որ նման իրական տրամադրվածություն եւ քաղաքական կամք առայժմ չկա։ Այդ ուղղությամբ անցած 3 տարիներին որեւէ էական քայլ չի արվել։ Մինչդեռ ընտրական շրջափուլերից դուրս ժամանակահատվածներում նման կարգի սկզբունքային հարցերի լուծումը ոչ միայն ավելի արժանահավատ կլիներ, այլեւ՝ արդյունավետ։

Փոխարենը՝ իշխանությունն այդ ընթացքում ամեն ինչ արեց օլիգարխիայից պետական կառավարման համակարգի կախվածությունն մեծացնելու համար։ Գործադիր իշխանության պորտֆելների մի զգալի մասն ուղղակի հայտնվեց խոշոր գործարարների «ձեռքին», եւ այսօր ունենք նախարարներ, որոնք սեփական բիզնեսներ ունեն հենց այն ոլորտներում, որոնց ղեկավարման պատասխանատվությունն ի պաշտոնե դրված է իրենց վրա: Նախագահն ընդամենը օրեր առաջ կատարեց մի քանի սկզբունքային կադրային վերադասավորումներ, բայց դրանցից ընդամենը մեկը՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, կարելի է ընկալել իբրեւ պետական իշխանությունից գործարարների տարանջատման դրսեւորում։ Մինչդեռ եթե նպատակը օլիգարխիայի հեռացումն էր իշխանությունից, ապա պաշտոնանկ պետք է արվեին առնվազն 5-6 նախարար, կառավարությանն առընթեր առնվազն 3-4 պետական մարմինների ղեկավարներ, ինչպես նաեւ Աժ փոխնախագահներից առնվազն մեկը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ նաեւ նրանց հարցում կոշտ կադրային քաղաքականություն չվարվեց։

Այնինչ, արդեն պետք է ուրվագծվեր, թե այդ տարանջատումն ինչպես, ինչ մեխանիզմներով է տեղի ունենալու։ Նման իրավական բազա պարզապես գոյություն չունի ու եթե անգամ այն իրականություն էլ դառնա, ապա պայմանավորված է լինելու միայն գերագույն իշխանության ցանկությամբ ու կամքով։

 

Գեւորգ Աղաբաբյան

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930