Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնիդ Պարֆյոնով. Ելույթ Բոլոտնայա փողոցի հանրահավաքում (տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2011 11:19 Share

Ողջույն բոլորին:

Իմ ելույթի բարձրորակ տեսագրությունը համացանցում բոլորովին վերջերս հայտնվեց, իսկ մարդիկ հանրահավաքում բողոքում էին, որ վատ է լսվում: Այդ իսկ պատճառով ես որոշեցի ելույթիս մոտավոր տեքստը այստեղ դնել: Հնչեցրածի հետ կարող են աննշան տարբերություններ լինել բառերի մակարդակում:

Առաջին հերթին, ընտրությունների արդյունքների մասին: Ես կյանքիս ուղիղ կեսը ապրել եմ փոքր հայրենիքումս` Վոլոգոդսկի շրջանում, կյանքիս մյուս կեսը ապրում եմ Մոսկվայում և միանգամայն պատկերացնում եմ այս երկու շրջանների բնակչության տրամադրությունը: Վոլոգոդսկի շրջանում “Եդինայա Ռոսիա”-ն ստացել է ձայների 33 տոկոսը: Չնայած այս շրջանը միանգամայն պահպանողական-վստահելի տարածք է, “Վոլոգոդսկի ուղեկցորդները կատակել չեն սիրում” և նման բաներ, սակայն այս ցուցանիշը ինձ ընդհանրապես չզարմացրեց: Ես այդպես էլ մտածում էի, այո, իմ հայրենակիցների մեկ երորրդը խորհրդային կարգերի կողմնակիցն է, ոչ ավելին: Եվ Վոլոգոդսկի նահանգապետ Պոզգալովը երեկ Սուրկովի հետ հանդիպումից հետո կարող էր ազնվորեն ասել մամուլին,- “Մեզ մոտ արդար ընտրություններ տեղի ունեցան, ես ի՞նչ մեղք ունեմ”: Սակայն ահա Մոսկվայում “Եդինայա Ռոսիայի” հավաքած 50 տոկոսին դժվար է հավատալ: Վոլոգոդսկի շրջանը առաջին անգամ ավելի լիբերալ է, քան Մոսկվա՞ն: Դա ոչ թե ճշմարտանման չի, այլ ուղղակի ծիծաղելի է: Ես նախագահական ընտրությունների ժամանակ հաշվառման տեղեկանք կվերցնեմ ու կգնամ մորս մոտ: Էնտեղ հույս կա, որ իմ ձայնը ճիշտ կհաշվարկեն:

Երկրորդ, ես ուզում եմ դիմել նրանց, որոնք հեռուստատեսությունը զոմբոարկղ են անվանում: Այդպիսիները մեծամասնությո՞ւն են կազմում: Սակայն միայն դուք կարող եք ստիպել հեռուստատեսությանը փոխվել: Կարելի է մեկմեկու փոխանցել այն հոլովակը, որ կոչվում է “Դուք սուրկովյան քարոզչությունն եք” կամ հաղորդավարի տրաֆարետային պատկերը` ” Կա այդպիսի մասնագիտություն` ամեն երեկո ստել” մակագրությամբ: Կարելի է և պետք է: Ամենաթողության միջավայր չպետք է ունենան նրանք: Եվ այնուամենայնիվ, դրանք ներցանցային ուրախություններ են: Նույնիսկ ԿԸՀ տվյալներով ձայների կեսը գնացել է իշխանության կուսակցությանն ընդդիմադիր ուժերին: Այո, նրանց օգտին քվեարկել են նաև ստիպված: Այո, համակարգային ընդդիմության սկզբունքայնությունը անթերի չի և Դուման, որտեղ նրանք նախկինում էլ ներկայացված էին և մասնակցում էին նիստերին, համա թե խորհրդարան է: Ամեն ինչ այդպես է: Սակայն պետք է ելնել տրված իրավիճակից: Եվ եթե ձեզ թանկ են ձեր քվեները և ձեզ դուր չի գալիս հեռուսատեսությունը, պահանջեք ձեր պատգամավորներից, որպեսզի եթերում հավասարապես լինեն իշխանությունն ու նրա ընդդիմադիրները: Թող խորհրդարանական հանձնաժողով կազմեն` նորից իշխանության և ընդդիմության հավասար ներկայացվածությամբ: Եվ թող այդ հանձնաժողովը միջոցներ ձեռնարկի հեռուստալրագրությունը քարոզչության և ագիտացիայի ենթակայության տակից ազատագրելու ուղղությամբ: Ինչո՞ւ է հեռուստաալիքների տեղեկատվական քաղաքականությունը, նույնիսկ առանձնապես չթաքցնելով, կարգավորում նախագահի աշխատակազմը: Ո՞վ է ընտրել այդ չինովնիկներին: Ո՞ւմ վստահության մանդատով են նրանք օժտված: Նրանք մեզ մեր փողերով սովորեցնում են հայրենի՞քը սիրել: Նրանք իրենք իրենք են ցույց տալիս: Ի՞նչ աստիճան պետք է բույսի տեղ դնես քո համաքաղաքացիներին, որ նրանց հրամցնես “Եդինայա Ռոսիայի” համագումարի մասին հյուսիսկորեական ոճի հաշվետվություններ և լրատվական թողարկումներ` “Եվ այս ամենը` նրա մասին” նշանաբանով: Ի՞նչ աստիճան պետք է չհասկանաս երկիրդ, որպեսզի չզգաս, որ արդեն վաղուց մարդկանց նյարդայնացնում է այս ամբողջ ներկայացումը ամֆորաներով, կոմբայններով և բադմինտոններով: Տասներկու տարի հեռուստատեսությունը փառաբանում է մեկ հերոսի: Լավ, մեկուկես: Ինչպես Ժվանեցկու մոտ. “Եթե իմ տանը մեկ պատուհան կա, ինչպիսի՞ վարկանիշ այն պետք է ունենա”: Այդ հեռուստացուցադրությունների վարկանիշից էլ ձևավորվում է քաղաքական վարկանիշը, ուրիշ ոչ մի բանից: Սակայն ընտրությունները ցույց տվեցին, որ փոփոխությունների պահանջ կա, առաջ շարժվելու պահանջ, առանձնապես երբ մեզ առաջարկվեց տասական թվականներին նորից ապրել զրոյական թվերի հերոսի հետ:

Որպեսզի հասկանանք, թե ինչ ենք մենք ուզում, ինչպես փոխվել և ուր պետք է շարժվի երկիրը, պետք է հասարակական երկխոսություն, ինչ չի եղել այս տասներկու տարիների ընթացքում: Եթերում կարծիքների բազմազանություն է պետք, իրական քաղաքական մրցակցություն, գաղափարների պայքար: Այդ ժամանակ էլ կհայտնվեն նոր առաջնորդներ և այդ ժամանակ, մեկ էլ տեսար` վերջապես կմարի այն մանկական լացը, թե Պուտինը այլընտրանք չունի: Ահա 89 թվականին, երբ Գորբաչողը հանձնարարեց ժողովրդական դեպուտատների առաջին համագումարը հեռարձակել, նոր լիդերներ հայտնվեցին, այդ թվում` Անատոլի Սոբչակը: Որտե՞ղ կլիներ այսօրվա ողջ իշխանությունը, եթե այն ժամանակ չլիներ քաղաքական մրցակցություն և էլիտաների հերթափոխ: Մինչ այդ պահը այլընտրանք չկար Նիկոլայ Ռիժկովին և Եգոր Լիգաչովին, աստված նրանց երկար կյանք տա:

Եվ վերջինը: “Չենք մոռանա, չենք ների” նշանաբանը, իհարկե, լավն է: Սակայն բավարար չէ դա գոռալ դեկտեմբերի 5-10-ը: Ընտրությունները մեկ օրվա սխրանք չեն, երբ քվեարկում ես այնպես, ինչպես ուզել ես: Դա սեփական անձի հանդեպ ամենօրյա պահանջ է: Սեփական շահերը պաշտպանելու պահանջ և դա նաև սեփական պատգամավորներից պահանջելու ունակություն: Պետք է ամենօրյա աշխատանք, պետք է ընտրողների միավորումներ ստեղծել, որոնք կարտահայտեն ընդհանուր դիրքորոշումը: Նման բան մեզ մոտ երբեք չի եղել, ընտրողի և պատգամավորի կապի տեխնոլոգիան էլ մանդատի գործողության ընթացքում մեզ մոտ մշակված չի: Բացի դրանից մենք ճակատագրական ազգային գիծ ունենք` ինքնակազմակերպման և ինքնակարգավորման ցածր հմտություններ: Սակայն եթե այսօր հեռուստացույցով, իսկ այնտեղ ողջ ափին կանգնած են հեռուստատեսության ավտոբուսները, մենք լսում ենք հերթական անամոթ անհեթեթությունը, որ ժողովրդին այստեղ Հիլարի Քլինթոնն է հավաքել հասցեական սմս-հաղորդագրություններով և ընդհանրապես, որ այս ամենը “դեռ Չերչիլն է մտածել 18 թվին”, դե որ Ռուսաստանը փլուզի, այդ ժամանակ էլ պետք է կրկնել. “Չենք մոռանա և չենք ների”:

Չենք մոռանա: Չենք ների:

eJ էլեկտրոնային ամսագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031