
իրենց այցի հետ կապված լուսանկարներով ու տեղեկատվությամբ հեղեղում են մամուլը։ Ահա նրանք՝ Վ. Սարգսյանի ծնողների հետ, կամ նրա մասին պատմող գիրքը թերթելիս, եւ այդպես շարունակ։ Արդյոք չէ՞՚ր կարելի լուռ եւ աննկատ հարգել նրա հիշատակը։ Ի դեպ, Վ. Սարգսյանի մյուս եղբայրը՝ Արամ Սարգսյանն, այդ հանդիպումներին չի մասնակցել։ Համենայնդեպս, լուսանկարներում այդպես է երեւում։ Փորձեցինք նրանից պարզել, թե ինչ նպատակ կամ նշանակություն ունեն նման այցերը։ «Վազգեն Սարգսյանի տան դուռը բաց է եղել ՀՀ ցանկացած քաղաքացու, առավել եւս՝ այն մարդկանց առաջ, ովքեր հարգում են նրան, ովքեր իրենց Վազգենի ընկերն ու բարեկամն են համարում, ովքեր իրենց ընտանիքով, կին ու երեխաներով այցելում են մեր տուն։ Իմ ծնողները միշտ ուրախ են Վազգենի ընկերներին ու Վազգենին հարգողներին մեր տուն ընդունել, եւ մեր տան դռները միշտ բաց են նրանց առաջ»,- պատասխանեց Ա.Սարգսյանը։
Բայց արդյո՞ք այդ այցերը սեփական PR-ի համար չեն։ Հակառակ դեպ֊քում՝ թող այցելեն՝ երբ ուզում են, որքան ուզում են, լուսանկարներն էլ պահեն իրենց ընտանեկան ալբոմներում։ «Ամեն մարդ իր արարքների համար վերջիվերջո Աստծո առաջ գոնե պատասխան է տալու։ Ես չեմ կարծում, որ Վազգենի հետ կապված խնդիրները նման էտապում վերածվեն քաղաքական PR–ի։ Ես համարում եմ, որ այնտեղ այցելող մարդիկ մեր տուն այցելել են Վ. Սարգսյանի կենդանության ժամանակ էլ, ճանաչում են նրան։ Տ. Սարգսյանն էլ է այցելել Վազգենի վարչապետության ժամանակ, դրանից հետո էլ՝ բավականին հաճախ, այնպես որ, ծնողներիս շատ լավ ճանաչում Է։ Եվ ես չէի ուզենա դրա մեջ որեւէ ենթատեքստ տեսնել։ Իհարկե, դա քաղաքական բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ, բայց ես նման մեկնաբանություն չեմ անի, եթե նույնիսկ նման բան տեսնեմ էլ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ մարդիկ բաց սրտով մտնեն մեր տուն»,- ավելացրեց Ա. Սարգսյանը։
Այդ դեպքո՞ւմ ինչու իր մասնակցությունը չի նկատվում այդ հանդիպումներին, արդյո՞ք խուսափում է։ «Այդ օրերին ես ուղղակի տանը չեմ եղել։ Ինչ է նշանակում՝ կխուսափե՞մ, թե՞ ոչ։ Իրենք եկել են ծնողներիս տեսնելու, ծնողներիս տեսել են»,- եզրափակեց Ա.Սարգսյանը։
Կարդացեք նաև
«168 ժամ»



















































