Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմինը հովացնելու համար սրտներս պետք չէ սառեցնենք

Օգոստոս 08,2012 19:54

Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբիշ է: Երեկ երեկոյան 20-ամյա մարզիկը վնասվածքով նվաճեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը:  Ֆեյսբուքահայությունը կրկին տարերքի մեջ էր. շնորհավորանքներ, լայքեր, լիքը լուսանկարներ Արթուրի մենամարտից և մեկնաբանություններ: Այ այստեղ կրկին ապացուցեցինք, որ մենք լիաթոք ուրախանալ ու հրճվել չգիտենք: «Բայց ինչո՞ւ»,- կհարցնեք Դուք:

Տիգրան Քոչարյանը՝ հայտնի բլոգեր Փիղը, իր պատին շնորհավորել էր բոլորիս՝ հերթական հաղթանակի համար: Գրառման մեկնաբանությունները չուշացան՝ մեկ, երկու, երրորդը կրկին Տիգրան Քոչարյանն էր: Գրել էր, թե Կարեն Գիլոյանը «ճոռո է խոսում»: Եվ սկսվեց… մոռացած մեր հենց նոր շահած բրոնզը, մեր հերոս մարզիկին` կրկին հիշեցինք, որ մենք հայ ենք ու մեզ սազում է մուննաթ դեմքն ու միշտ «սևի» մեջ խոսելը: Ով ինչքան խելքը կտրեց, քննադատեցին Հայաստանի լավագույն մարզական մեկնաբաններից մեկին: Ով էլ չկարողացավ քիչ թե շատ «մասնագիտորեն» հարցին մոտենալ, գրեց այնպիսի «մտքեր», որոնց փոխարեն, շատ հագիստ, կարող էր լինել հետևյալը՝ հիմա շատ շոգ է ու դրա համար ևս մեղավոր է Գիլոյան Կարենը: Ապա Գիլոյանի թեմայից սահուն անցում կատարվեց թուրքերին: Հիշեցինք 1915 թիվը, մի քանի վատ խոսք մեր հարևանների հասցեին (դե ի՞նչ ա եղել, գրենք էլի, որ թուրքերը անասուն են, կոտորել են մեզ: Ո՞վ են դրանք, որ մենք համեմատվենք և այլն): Հետո վերադարձանք Գիլոյանին… և վերջում, հազիվ, մեկը հիշեց, որ, ժողովուրդ, մի 5 րոպե առաջ Հայաստանի դրոշը բարձրացավ աշխարհի ամենակարևոր մարզական միջոցառման ժամանակ: Մենք հաղթանակ ունենք:

Գիտեմ, դրսում ամառ է, ինչը խիստ զգացվում է նաև ներսում: Գումարած համակարգչից արձակված ջերմությունը, և մենք հայտնվում ենք անեզր շոգեբաղնիքում: Բայց պետք էլ չէ մարմինը հովացնելու համար, սրտներս սառեցնենք… մեր սիրտն ու հոգին ոչ թե պետք է հովանան մեր հայրենակցիների կամ հարևանների վրա ցեխ շպրտելով ու վատ արտահայտություններ մեզ թույլ տալով, այլ այն ժամանակ, երբ հաղթանակ ունենք, երբ պարծենալու ու մեզ մեծարելու առիթ կա:

 

    «Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031