Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Երբ դոլարի կուրսը փոխվի՝ կասենք, թե որն է Գագիկ Ծառուկյանին վճարվող գինը»

Հոկտեմբեր 19,2012 11:27

«Որեւէ բանակցություն այս պահին չի գնում՝ նոր կոալիցիոն հուշագիր ստորագրելու համար»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, նախկին կոալիցիոն հուշագիրը դեռ ուժի մեջ է, իսկ այնտեղ ԲՀԿ-ն խոստացել է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հարցին՝ այսինքն՝ Դուք առաջնորդվում եք այն հուշագրով, որտեղ Գագիկ Ծառուկյանը նման բան է խոստացել՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք ոչ մի բանով չենք առաջնորդվում: Մենք պատրաստվում ենք համագումարին, որը տեղի կունենա դեկտեմբերին: Մենք այսպես ենք հարցը դնում՝ շատ լավ կլինի, որ մեզ պաշտպանեն բոլոր ուժերը: Մենք աշխատելու ենք մեր թեկնածուի օգտին: Դրանից հետո թե ովքեր կմիանան՝ բոլոր տարբերակներին պատրաստվում ենք:  Ինչքան ակտիվ եւ զուսպ ընտրություններ լինեն, այնքան շահեկան վիճակում կհայտնվի Հայաստանը»:

Հարցին՝ ո՞րն է այն գինը, որը Գագիկ Ծառուկյանին պետք է վճարեք՝ սատարելու դիմաց՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Երբ դոլարի կուրսը փոխվի՝ կասենք»:

Հարցին, թե ինչպե՞ս եք դիտարկում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը՝ ՀՀ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ բոլոր համագործակցություններն էլ ընդունելի են:

Երբ Քոչարյանը հայտարարությամբ է հանդես գալիս՝ ՀՀԿ-ականները խառնվում են իրար, ինչի՞ց է դա, որ վախենում եք, որ նա կառաջադրվի՞՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մեզ պետք է չասեիք դա, որովհետեւ մեք Ռոբերտ Քոչարյանին սատարողեր ենք եղել: Վախի սինդրոմներ չպիտի լինեն, ինչի՞ց վախենանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031