Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը Շուշան Պետրոսյանի չա՞փ էլ չկար, որ մի մանդատ չտվեցին. հարցնում է էպոսագետը

Փետրվար 02,2013 12:39 Share

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպեց նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը: Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին, ասաց, որ ինքը Հայրիկյանի մոտ է մտել, երբ նա վերակենդանացման բաժանմունքում է եղել ու հերքեց այն լուրերը թե իրեն չեն թողել մտնել հանդիպել նրան. «Ասել, թե Հայրիկյանի հետ տեղի ունեցածը հարված էր ժողովրդին` ես այս տեսակետը չեմ կիսում, քանի որ կարծում եմ ամենածանր հարվածներն են եղել մարտի մեկն ու հոկտեմբերի քսանյոթը»:

Էպոսագետը հարցնում է՝ այն, որ այդքան խոսում են Հայրիկյանի մասին, բա ինչո՞ւ նրան ժամանակին չհարգեցին. «Շուշան Պետրոսյանի չա՞փ էլ չկար: Նա մի մանդատի է՞լ արժանի չէր»:

Հայրիկյանի հետ կատարվածը, ըստ էպոսագետի խափանեց թեկնածուներից երկու հոգու ծրագիր` Սերժ Սարգսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի, քանի որ ըստ նրա, հատկապես վերջինը ստիպված պետք է տասնչորս օր էլ հացադուլ անի:

«Հայրիկյանի մահափորձը բացարձակապես չի բարձրացրել նրա վարկանիշը, փոխվել են միայն խաղի կանոնները: Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող ասել, որ ապահով Հայաստան է կառուցում, Րաֆֆին էլ չի կարողանա ազատ մարդկանց բարեւի, քանի որ կարող է թիկնապահները մի կողմ հրեն: Հայրիկյանի մահափորձը, իմ կարծիքով,  իշխանությանը պետք չէր, նախագահի թեկնածուներին եւս, չնայած նրանք այդ ուժը չունեն»:

Անդրադառնալով թեկնածուների ինքնաբացարկներին, Սեդրակյանը ասաց, որ ինչ էլ լինի ինքը, ոչ մի դեպքում Սերժ Սարգսյանին միայնակ չի թողնի. «Եթե նույնիսկ բոլոր թեկնածուներն էլ հանեն իրենց թեկնածությունը, ապա հանգստացրեք Սերժ Սարգսյանին` ես նրա կողքին եմ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ 

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Շուշան Պետրոսյանի չափ ոչ ոք չկա: Նա բացի հայրենասիրական երգեր երգելուց, կարող է բռունցքի մի հարվածով կոտրել տասնյակ թշնամիների ողնաշարները, միայն իհարկե իր
    կուսակցության թշնամիների:

Պատասխանել Maxim

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728