Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե բոլոր հարսերի պես հուզված էր էլի». Ասել էին Արսենին

Մարտ 03,2013 15:40

20-ամյա Արսենը 2 տարի հաճախել է հայ ժողովրդական պարերի: Սիրում է հարազատ երաժշտությունը, պարը, քանի որ այն իր խոսքով՝ մարդու ներաշխարհի բացահայտումն ու արտացոլումն է: Պարի խմբակ հաճախելու ընթացքում բացահայտում նաև մի զգացում, որ մինչ այդ անծանոթ էր իրեն: Նոր պարուհի էր միացել խմբակ՝ երկար գանգուր վարսերով, բարձրահասակ, սլացիկ կազմվածքով: «Ծանոթանալու առաջին իսկ օրվանից գրավեց ուշադրությունս: Նրա մեջ դրական աուրա կար, խոսում էր թեթև, պարում էր թեթև և ժպտում էր թեթև ու հանդարտ: Նայելուց չէի կշտանում»: Արսենի խոսքով՝ աղջկա մեջ իրեն գրավում էր նաև նրա տարօրինակ հանդարտությունն ու առեղծվային թվալը: «Միաժամանակ և մոտ էր թվում քեզ, և հեռու: Ինձ թվում էր, թե գաղտնիք ունի կամ դեռևս սկիզբն է ու մի քիչ կաշկանդվում է»: Ժամանակի ընթացքում տղան այնքան է կլանվում այս սիրունիկով, որ չի հասկանում, թե ինչպես է սիրահարվում. «Քնեցի, արթնացա ու ասացի` ինչի՞ ես էսքան ռոմանտիկ դարձել, չլինի` սիրահարվել ես»,-ասում է նա: Իր հարցին գոհացում է տալիս: Գնում խմբակ, պարի դասընթացից հետո աղջկան ուղեկցում է տուն, խոսում հետը և ճշտում նկատելին. «Կանգնեցի շատ մոտ, բռնեցի ձեռքը ու ուշադիր նայեցի աչքերի մեջ: Ետ քաշվեց, մի քիչ վախեցավ ու հարցրեց` ի՞նչ ես անում, ես էլ՝. «Ուզում էի տեսնել, թե աչքերդ ինչ գույնի են»: Տեսավ, բայց ոչ թե աչքերի գույնը, այլ ճշմարտությունը. սիրում էր: Չշտապելու համար ինքն իրեն ժամանակ է տալիս, հետևում աղջկա ամեն մի քայլին, ամեն մի պատրվակով նրան ուղեկցում է տուն ՝ փորձելով այնպես անել, որ Լուսինեն ոչինչ չնկատի և միաժամանակ փորձելով գրավել նրան: «Ճշտեցի. ընկեր չուներ, չէր ունեցել: Գյուղից էին տեղափոխվել Երևան, այստեղ էր սովորում՝ համալսարան ընդունվելու ակնկալիքով: Վարձով էին ապրում, ես էլ մտածեցի` ըհը, կամուսնանամ հետը, էլ ետ չի գնա գյուղ»,-ասում է տղան: Արսենը հիշում է ՝միասին շատ լավ ժամանակ են անցկացրել, պատահել է, որ սկզբում մի քանի ընկերներով, այնուհետև առանձին հանդիպումներ են ունեցել: «Ինքն էլ անտարբեր չէր, չնայած ասում էր, որ ես իր ամենալավ ընկերն եմ: Ինձ ոզնի էր ասում սանրվածքիս պատճառով, իսկ ես իրեն՝ ճագար՝ սպիտակության ու սիրունության համար»,-պատմում է տղան: Զավեշտալի դեպքեր էլ են եղել, օրինակ` մի անգամ համերգային մրցույթին նախապատրաստվելու ընթացքում պարուսույցը նկատում է, որ տղաները թվով քիչ են, որոշում է աղջիկներից ընտրել տղայի դեր կատարողներին: «Ընտրեց նաև Լուսինեին (այդպես է աղջկա անունը), առաջադրանք տվեց՝ տեսնելու, թե կկարողանա արդյոք կատարել ու հանկարծ բոլոր տղերքս ամաչեցինք. պարուսույցս ասաց. «Տեսեք, թե ինչպես է Լուսինեն պարում, տղաներ, իրանից օրինակ վերցրեք»: Կարմրած Արսենը մարտահրավեր է նետում պարուցույցին. «Ասացի, թե ես ինչպես եմ նազանքով պարում, թող աղջիկներն էլ ինձնից օրինակ վերցնեն»: Ու պարեց՝ լիաթոք ծիծաղեցնելով բոլորին: Մեկ տարի անց, երբ արդեն չէին կարողանում օր անցկացնել առանց իրար հետ խոսելու, տղան խոստովանում է սերը. «Ամաչկոտ ժպտաց, թեքեց գլուխը ու ասաց՝ գիտեմ, ես էլ՝ բա որ գիտեիր, ինչի՞ ձեն չէիր հանում, ասաց՝ չգիտեմ»: Աղջիկը նախ հարցնում է, եթե ինքը ևս սիրի նրան, ե՞րբ են ամուսնանալու: «Ժպտացի, այդպիսի պատասխանի չէի սպասում: Ասեցի՝ դե երևի 3 տարուց, հարցրեց ինչու՞, ասի դե որ ընդունվենք, գոնե մի քիչ սովորենք նոր»: Աղջիկը ժամանակ է պահանջում: Ժամկետը լրանում է, բայց աղջիկը պատասխանից խուսափում է . «Նա նույնիսկ ինձնից էր խուսափում, չէր թողնում, որ ուղեկցեմ, ես էլ շատ չէի պնդում, ասում էի՝ աղջիկ ա, կարողա ուզում ա կողմնորոշվի, շատ չզզվեցնեմ»: Մինչ Արսենը անհանգստանում է աղջկա համար, Լուսինեն զրուցում է պարուցույցի հետ և արձակուրդ խնդրում՝ չհայտնելով պատճառը: Արսենը, այլևս չդիմանալով անորոշությանը, այցելում է Լուսինեենց տուն: Դուռը բացում է նրա մայրը: Սկզբում սառը բարև է տալիս, ապա. «Ասաց աղջկաս հանգիստ թող, նա նշանվել ա: Մանթոյից խնդացի, ասի` բա որ տենց բանկա, ինչի՞ շուտ չէիք ասում, չպատասխանեց»,-պատմում է նա: Արսենը չի շարունակում, դանդաղ քայլերով ու ցրված գլխով հեռանում է: Վերադարձին տեսնում է աղջկան. «Դեմքից երևում էր, որ արդեն գիտեմ ճիշտը: Փորձեց կանգնեցնել, ասաց ՝ ինքը դա չէր ուզում, բայց այդպես է ճիշտ, ես էլ գլխով «հա» ասեցի ու բարի բախտ մաղթեցի»: Մեկ ամիս անց «Դե բոլոր հարսերի պես հուզված էր էլի»,-ասել էին Արսենին:   Լուսինեն մեկնում է Ռուսաստան, ապա վերադառնում՝ արդեն ընտանիք կազմած և որպես ապագա մայրիկ: Այցելում է իր նախկին պարի խմբակ: «Բոլորը ողջունում էին նրան, խնդրում, որ էլի գա ու հետո եկավ, իսկ ես ինձ սառն էի պահում»,-ասում է տղան: Որոշ այցելություններից հետո տղայի սրտում սառույցը մի քիչ հալվում է ու ժպիտով ողջունում նրան: «Ինձ համար դաժան էր, որ նրա երեխայի հայրը ես չէի, բայց ես դեռ սիրում էի նրան ու չէի կարա չարանայի»,-պատմոմ է Արսենը: Պատահում է , որ մի օր երկար նստում են կուլիսներում, և աղջիկը խոստովանում է իրականությունը: «Ես քեզ հարցրեցի, երբ ենք ամուսնանալու, ասացիր 3 տարուց, դա ուշ էր մայրիկիս համար: Նա հիվանդ է, կմահանա երևի 2 ամիս: Իսկ ես ապրելու տեղ չունեի, ստիպված էի լսել մորս»: Արսենը և վշտանում է, և ափսոսում, և իրեն մեղադրում: «Փաստորեն սիրում էր ինձ, բայց ոնց որ ինքն է ասում ուշ է, բալիկ է սպասում»: Լուսինեն հրաժեշտ է տալիս նրան, մորը հողին հանձնելուց հետո մեկնում է երկրից ու այլևս չի վերադառնում: Արսենը չի մոռացել վիշտը, ներսը տակնուվրա է եղել, բայց հանգիստ է գոնե այն պատճառով, որ իրեն սիրել են: «Մեղավորը ես էի, ինքը միամիտ ու ամաչկոտ էր, ես պիտի նրբանկատ լինեի՝ մանավանդ որ գիտեի՝ վարձով էին ապրում, հայր չուներ»:

աղջիկը ամուսնանում է, ընդհանուր ընկերներից մի քանիսը, ովքր եղել էին նրա հարսանիքին, առանձնապես բան չէին պատմել աղջկա տրամադրության մասին. «Դե բոլոր հարսերի պես հուզված էր էլի»,-ասել էին Արսենին: Լուսինեն մեկնում է Ռուսաստան, ապա վերադառնում՝ արդեն ընտանիք կազմած և որպես ապագա մայրիկ: Այցելում է իր նախկին պարի խմբակ: «Բոլորը ողջունում էին նրան, խնդրում, որ էլի գա ու հետո եկավ, իսկ ես ինձ սառն էի պահում»,-ասում է տղան: Որոշ այցելություններից հետո տղայի սրտում սառույցը մի քիչ հալվում է ու ժպիտով ողջունում նրան: «Ինձ համար դաժան էր, որ նրա երեխայի հայրը ես չէի, բայց ես դեռ սիրում էի նրան ու չէի կարա չարանայի»,-պատմում է Արսենը: Պատահում է , որ մի օր երկար նստում են կուլիսներում և աղջիկը խոստովանում է իրականությունը: «Ես քեզ հարցրեցի, երբ ենք ամուսնանալու, ասացիր 3 տարուց, դա ուշ էր մայրիկիս համար: Նա հիվանդ է, կմահանա երևի 2 ամիս: Իսկ ես ապրելու տեղ չունեի, ստիպված էի լսել մորս»: Արսենը և’ վշտանում է, և’ ափսոսում, և’ իրեն մեղադրում: «Փաստորեն սիրում էր ինձ, բայց ոնց որ ինքն է ասում ուշ է, բալիկ է սպասում»: Լուսինեն հրաժեշտ է տալիս նրան, մորը հողին հանձնելուց հետո մեկնում է երկրից ու այլևս չի վերադառնում: Արսենը չի մոռացել վիշտը, ներսը տակնուվրա է եղել, բայց հանգիստ է գոնե այն պատճառով, որ իրեն սիրել են: «Մեղավորը ես էի, ինքը միամիտ ու ամաչկոտ էր, ես պիտի նրբանկատ լինեի՝ մանավանդ որ գիտեի՝ վարձով էին ապրում, հայր չուներ»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ Մելիքյան says:

    Պատմությունը շատ լավն էր, հուզիչ: Բայց տեխնիկական թերություններ կան, շատ մասեր կրկնվում են անգամ 3 անգամ:
    Լավագույն մաղթանքներով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031