Լրահոս
Օրվա լրահոսը

Փառանձեմ մայրիկի նամակը կաթողիկոսին. «Խնդրում եմ չօրհնել այս ինքնակոչ նախագահին, թույլ չտալ նրան երդվել Աստվածաշնչի վրա»

Ապրիլ 04,2013 13:19 Share

Շատերին հայտնի Փառանձեմ մայրիկը` Արցախյան ազատամարտի առաջին զոհի` Էդիկ Տոռոզյանի մայրը, ապրիլի 9-ին նախատեսված Սերժ Սարգսյանի երդմնակալությունից  առաջ իր բաց նամակն է ուղարկում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Եկել եմ այստեղ, որ միանամ այս բողոքին: Ցավում եմ, որ մեր հաղթանակած երկիրը հայտնվել է այս վիճակում: Արդյոք իմ որդին եւ նրա նման նվիրյալները այսպիսի՞ երկրի մասին էին երազում: Այս նախագահական ընտրությունները, ինչպես նախորդները, կարելի է համարել չկայացած: Բազմաթիվ ընտրախախտումներն ու կեղծիքները վկայում են այն մասին, որ հերթական անգամ իշխանությունները փորձում են հիմարեցնել մեր ամբողջ ժողովրդին: Մինչեւ տաքուկ աթոռները ու իշխանամոլության քաղցը կուրացրել է նրանց եւ լռեցրել հայ քրիստոնյաների վշտի ձայնը: Ամոթ չէ՞ մեզ , որ կեղծիքի ու ստի ճանապարհով իրեն նախագահ  հորջորջող Սերժ Սարգսյանը պետք է ձեռքը դնի Սուրբ գրքի վրա եւ երդվի:  Ո՞ւր է մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսի վճռականությունը ու սկզբունքայնությունը: Խնդրում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին չօրհնել այս ինքնակոչ նախագահին, թույլ չտալ երդվի Աստվածաշնչի վրա:

Թույլ մի՛ տվեք, որ օրհնվի քրիստոնեությունը, Սուրբ գիրքը:  Կանգնեք ձեր հոտի կողքին եւ առաջնորդեք արդարության պայքարը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Եկեղեցական վերնախավը՝ առնվազն վերջին 20 տարիների ընթացքում, մշտապես եղել է տվյալ օրվա իշխանության սպասարկուն, սակայն չեմ բացառում, որ հասարակական ընդվզման շնորհիվ ինչ որ բան, այնուամենայնիվ, փոխվի:

  2. Համլետ says:

    Միամիտ ու բարեպաշտ Փառանձեմ Մայրիկ,մի՞թե Դուք ծանոթ չեք ,,Մի շաղ տվեք ադամանդները խոզերի առաջ,, ժողովրդական ասացվածքին…

Պատասխանել Մարգար Մախսուդյան

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930