Ժենիկ մայրիկը վստահեցնում էր, որ Ռուբեն Հակոբյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը շատ նման են իրար:
«Կսեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ա գալիս: Եկել ենք՝ ուխաժիվատ անենք, ինքը լավ մարդ ա»,- երեկ Մարտունիում երկու մեծահասակ կին հրապարակում, քարերի վրա նստած՝ սպասում էին Րաֆֆի Հովհաննիսյանին:
Aravot.amի հետ զրույցում 70-ամյա վարդենիկցի Ժենիկ Օհանյանը վստահեցրեց՝ «Վարդենիկցիներ հմմեն էդրան ա ընտրած»: Մեր դիտարկմանը, որ Գեղարքունիքի մարզում պաշտոնական տվյալներով հաղթել է Սերժ Սարգսյանը՝ կանայք արձագանքեցին. «Ես չուզեմ, որ էտի էղնի, ես կուզեմ, որ Ռաֆիկ Հովհաննիսյանն էղի, որ մեր թոշակները գոյնա բաժնա: Գոյնա մեզի պաշտպան էղի, հա, մեզի պախա, մեզ օգնա: Րաֆֆի Հովհաննիսյանը մեզի կպաշտպանա: Մեզի ջուր չկա, բալկոն չկա, սաղ փուլ ա եկե, մեզի ոչ մի բան չկա: Սենց շիվար, թափառական: Մեր գեղացիներ հմմեն Ռաֆիկ Հովհաննիսյանին են ընտրել: Հմմեն էլ գուզեն, որ էդ Ռաֆիկն էղի: Հմմեն էլ գիտեն՝ Ռաֆիկն ուժեղ թեկնածություն ուներ, ընենց ստից-մտից բաներ արեցին, ընենց, որ էտի հայտնվեց, քուր ջան»:
Հռիփսիկ Խաչատրյանը գոհ չէ այս իշխանություններից: Նրա խոսքերով՝ «Էն ժամանակ լավ ապրում էինք, հիմա թոշակով ենք ապրում: 34 հազար դրամով ո՞նց մեր գոյությունը պաշտպանենք: Շատ վատ վիճակի մեջ ենք»:
Կարդացեք նաև
Ապրիլի 9-ին, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում՝ նոր Հայաստանի երդմնակալությանը կանայք չեն գալու. «Ո՞նց գնամ ես, ազիզ ջան, փողը շատ քիչ ա»,- պատճառաբանեցին նրանք: Մեր հարցին, թե ինչպե՞ս եք ապրում հիմա՝ կինը ցույց տվեց հագի խալաթը. «Ինչպե՞ս, խալխի քրջերով ա կապրինք, խալխի խին շորերով ա կապրինք»:
Կանայք վստահեցրրին, որ իրենց մարզպետին չեն ճանաչում. «Մենք մարզպետը չգիտենք ինչ բան ա»: Այդ պահին Ռուբեն Հակոբյանն էր ելույթ ունենում: Ժենիկ մայրիկը հարցրեց. «Էսի Ռաֆիկ Հովհաննիսյան ա՞ կխոսա»: Երբ իմացավ, որ Ռուբեն Հակոբյանն է, ասաց. «Ինչ էլ նմանություն ա»:
Ավելի ուշ Մարտունի եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Բարեւ քույրիկներ, ինչպե՞ս եք»,- նրանց ողջունեց «Ժառանգության» առաջնորդը:
Նշենք, որ հավաքվածները պատմեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից առաջ ոստիկանները եկել-ցրել են մարդկանց եւ ասել, որ հավաքն ապօրինի է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Օհանյան Ժենիկ,ոչ թե Սոֆիկ:
Շնորհակալություն, եթե Ժենիկ է, կուղղեմ: Քամի էր, ձայնագրությունս խշշում էր, ես Սոֆիկ լսեցի: Տարօրինակ է, նման էլ չեն իրար այդ անունները 🙂
Ի գիտություն հոդվածագրի, տեսանյութի կինը վարդենիկցի չի:
Արմեն ջան,այդ կինը բնիկ վարդենիկցի է: Ինքն էլ ասեց:Ես նրան ճանաչում եմ: Մյուսն էլ լենինականցի է: