Զորի Բալայանը հետաքրքիր է ոչ թե ինքն իրենով, այլ նրանով, որ նա մեր քաղաքական մտքի որոշակի ուղղությունն է արտահայտում: Այդ ուղղությունն էլ իր հերթին արտացոլում է մեր ժողովրդի մի մասի տրամադրությունները: Ավելի ճիշտ՝ այսպես. տասնամյակներ շարունակ ռուսական եւ խորհրդային կայսրությունը որոշակի քարոզչություն է իրականացրել նման գրող-հրապարակախոսների միջոցով: Այդ քարոզչությունն ուղղված էր ոչ միայն հայերին, այլեւ կայսրության բոլոր ժողովուրդներին, պարզապես մեր դեպքում, մի շարք պատճառներով, ընկավ պարարտ հողի վրա եւ ձեւավորեց հայերի մի մասի տրամադրությունը, որն էլ, իր հերթին, որոշակի սոցիալական պատվեր է տալիս մեր գործիչներին: Կապն, ինչպես ասում են, դիալեկտիկական է:
Այս քարոզչության, մտածելակերպի, քաղաքական մտքի ուղղության իմաստը հետեւյալն է. պետք է գերտերություններին (ոչ անպայման Ռուսաստանին) բացատրել, որ մենք լավն ենք ու արդար, որ մենք իզուր ենք տառապել պատմության ողջ ընթացքում, գերտերության շահերից է բխում մեզ «լավ աչքով» նայելը, եւ մենք, ի փոխհատուցում դրա, լավագույնս կծառայենք նրան, կլինենք նրա ֆորպոստը: Այդպիսով, տվյալ տեսության համաձայն՝ մեր խնդիրները կլուծվեն: Բնականաբար, այս տրամաբանությամբ պետք է բաց նամակներ գրել աշխարհի բոլոր հզորներին, առաջին հերթին, իհարկե, ռուս ցարերին:
Պատմությունը բազմիցս ապացուցել է այդ մոտեցման սնանկությունը՝ ինքնուրույն խաղ (իհարկե, իրողությունները հաշվի առնող, իհարկե, «քո վերմակի չափով») չունենալը բերում է նրան, որ դու բոլորի համար դառնում ես չափազանց անհետաքրքիր: Ինչպես տվյալ դեպքում. եթե Արցախը Ռուսաստանի խնդիրն է, ապա ադրբեջանցիները եւ մյուսները պետք է գործ ունենան ոչ թե մեզ, այլ Ռուսաստանի հետ: Այսինքն՝ դու քեզ կամավոր զրկում ես գործոն լինելուց: Բարեբախտաբար, 1988-1994 թվականներին «Ղարաբաղ» կոմիտեն հեռու էր այդ մոլորությունից:
Թվում է, թե Զորի Բալայանի մոտեցումների դեմ պետք է ամենաշատը ընդվզեր Հանրապետական կուսակցությունը. Աշոտ Նավասարդյանը դեռ մի բան էլ քննադատում էր «Ղարաբաղ» կոմիտեին եւ ՀՀՇ-ին՝ բավականաչափ անկախական չլինելու համար: Ակնհայտ է, սակայն, որ ՀՀԿ-ն ոչ մի կապ չունի ոչ Աշոտ Նավասարդյանի, ոչ էլ Նժդեհի գաղափարների հետ՝ ներկայիս ՀՀԿ-ականները իրենց փողի, բիզնեսի տերն են եւ ոչ մի հարցով ոչ մի տեսակետ չունեն:
Բայց նրանք, ովքեր համաձայն չեն Զորի Բալայանի տեսակետների հետ, ովքեր առողջ, պրագմատիկ, պետական մոտեցումների կողմնակիցներ են, պետք է մեղադրեն ոչ այնքան գրող-հրապարակախոսին կամ ՀՀԿ-ին, որքան իրենց: Այսինքն՝ մեզ բոլորիս: 22 տարում մենք չենք կարողացել մեր ժողովրդի, հասարակության մեջ ներարկել պետական արժանապատվության, սեփական ճակատագրի համար պատասխանատվության զգացում: Եթե կարողանայինք, ապա Զորի Բալայանի նամակի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բարեբախտաբար, 1988-1994 թվականներին «Ղարաբաղ» կոմիտեն հեռու էր այդ մոլորությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/10/16/396674/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
*******************************************************************
Ղարաբաղ կոմիտեի համար բարեբախտաբար ՍՍՀՄ-ը փլուզվեց: Այլապես Արցախին սպասում էր Գարդմանքի ճակատագիրը՝ հայաթափումը: Եթե ՍՍՀՄ-ը գոնե մեկ տարի ապրեր, ապա “Кольцо”
օպերացիան կշարոնակվեր: Չնայած հայ ֆիդայիների հերոսությանն ու անձնանվիրությանը՝ սովետական բանակի դեմ երկար չէինք արող պայքարել, քանի որ ուժերը սարսափելի անհավասար էին: Իսկ սա նշանակում է, որ ազերիները ավելի հեռատես եղան ու սովետական զորքերը օգտագործեցին ի օգուտ իրենց: Սա նշանակում է, որ Ղարաբաղ կոմիտեի անդամները դիմել էին մի ավանտյուրայի, որը կարողեր ճակատագրական լինել հայ ազգի համար, եթե ՍՍՀՄ-ը չփլուզվեր: Մարդիկ պարզապես շտապում էին իշխանության գլուխ բարձրանալ, անտեսելով ազգային շահերը: Նրանց անհեռատեսությունը, հապճեպ, անմտածված, վաղաժամ գործողությունները առիթ տվեցին թուրքին սովետական բանակն օգտագործելով հայաթափել մեր պապեկան հողերը:
,, Ղարաբաղ ,,կոմիտեին պաշտպանելու մտադրություն չունեմ,սակայն համոզված են,որ միանգամայն հավասարակշռված եվ ազգապահպան գործ է կատարել;,,Կոլցո,, օպերացիան գորբաչով-լիգաչովյան վարչակազմի կայսերապաշտական ուժերի ապտակն էր Հայաստանին,որ հավատացել էր վերակառուցում հռչակած քաղաքականությանը ու փողոց դուրս եկել;Կենտրոնին ոչ մի առիթ էլ չի տրվել,նա ինքն էր ցանկացած պահին առիթներ ստեղծում,հետեվաբար,եթե ոչինչանեինք,շարունակեինք նամակ- բողոքներով սահմանափակվել,ապա շատ արագ Արցախն արժանանալու էր Նախիջեվանի ճակատագրին;Վեր հանեք ժամանակի խրոնիկան,նորից կարդացեք ԽՍՀՄ ԳԽ նախագահության հուլիսի 18-ի նիստի նյութերը,Հ.Իգիթյանի,Ս.Համբարձումյանի,Վ.Համբարձումյանի ելույթները,դրանք հստակ ապացուցում են,ու կայսերապետական ուժերի կողմից Ղարաբաղը դատապարտված էր հայաթափման;ԵՎ միայն Ղարաբաղ կոմիտեի գործրղությունները,համաշխարհային հանրության ճնշումը/Մի շարք երկրներ,խորհրդարաններ բանաձեվեր ընդունեցին ի պաշտպանություն ղարահայության,հանդես եկան հայտնի գործիչներ/.. այս բոլորը,ի վերջո ազգային ինքնապաշտպանական ուժերի ստեղծումը փրկեցին Ղարաբաղը,այլապես,կրկնում եմ այն մնալու էր կործանվող կայսրության փլատակների տակ;Հետեվաբար ,,Կոլցո,, օպերացիան ազերիների ,,փայլուն,, դիվանագիտության պտուղը չէր,դա կործանվող կայսրության հոգեվարքի դրսեվորումն էր,նա փորձում էր իրեն փրկել.անցանկալի նախադեպերի առաջն առնել; 70 տարի որ խելոք նստել էինք,Նախիջեվանը չկորցրինք՞…Ինձ համար ծանոթ են ձեր մտքերը,դրանք հիշեցնում են ,,Պրավդայի,, ,,Они рвутца к власти,, հոդվածը;
Պատմությունը բազմիցս ապացուցել է այդ մոտեցման սնանկությունը՝ ինքնուրույն խաղ (իհարկե, իրողությունները հաշվի առնող, իհարկե, «քո վերմակի չափով») չունենալը բերում է նրան, որ դու բոլորի համար դառնում ես չափազանց անհետաքրքիր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/10/16/396674/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
*******************************************************************************
Պատմությունը իրականում ապացուցել է, որ սեփական ուժերի գերագնահատումը, հայկական իրականությանը “Էֆելյան աշտարակի բարձրունքից” նայելը մեր ազգը կանգնեցրել է կործանման եզրին: Որքան վնասակար եղավ մի ժամանակ Առաջին Հանրապետության ղեկավարների արևմտամետությունը: Նրանք չկարողացան մուսավաթների պես արմիր գույն ներկվել ու բոլշևիզմի թշնամին չդառնալ, “Արևմտյան իմպերիալիզմի գործակալ” չհամարվեին: Մենք փոքր ազգ ենք, և շատ հարցերում (մանավանդ երբ ընդհարվում են գերտերությունների շահերը) աննհրաժեշտ է կարողանալ օգտագործել գերտերությունները ի օգուտ մեզ:
Զարմանալին այն է, որ Զորի Բալայանին վերագրում են այն, ինչը նա չի ասել: Նրա խոսքերի իմաստը բոլորովին այլ էին: Նա հիշեցրեց Ռուսաստանի ղեկավարությանը այն մասին, որ անցյալում Ռուսաստանի գործած հակահայկական քայլերը ուղղված էին նաև Ռուսական պետականության դեմ, նա կոչ է անում ՌԴ-ի նախագահին չգործել նույն պատմական սխալը, քանի որ ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ է: Ահա թե ինչու է Զորի Բալայանը նամակում նշել, որ Արցախի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է, այլ ոչ թե Արցախը նվիրել Ռուսաստանին:
Հերիք է կրկնեք էդ հոկտեմբերիկա-պիոներական կեղծիքը-Հայաստանի ներկայիս սահմանները գծվել են ոչ թե առաջին հանրապետության ղեկավարների ՞արևմտամետության՞,այլ կայսրության շահերից ելնելով-քեմալականների և ջախջախված մի ազգի միջև ընտրությունը միանշանակ թուրքերի օգտին էր լինելու:Վրաստանը խորհրդայնացվեց 6 ամիս անց և որպես ՞պատիժ՞ ստացավ Ախազիան,Օսեթիայի մի մասը.Բաթումի մարզի մեծ մասն էլ վրադիր:Վրաց մենշևիկները ամբողջ Բաթումի մարզը ռազմական օգնության դիմաց զիջեցին քեմալականներին ,բայց բոլշևիկները վերջիններիս դուրս շպրտեցին,հաշվի չառնելով ՞ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ՞…
Ձեր խոսքերում անաչառ հայի միտքն է թեվածում,պատմական փաստերին տեղյակ ցանկացած օբյեկտիվ անձ դա կհաստատի;
Քանի դեռ առանձին պետություն ենք, Ռուսաստանն ունի իր շահերը, որոնք հաճախ կարող են չհամընկնել մեր շահերի հետ: Մեր շահերը կհամընկնեն այն ժամանակ, երբ Հայաստանը կազմալուծվի Ռուսաստանի կազմում: Հավատացեք՝ նորընտիր իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում այդ լուսավոր ու օրհնյալ օրը ի կատար ածելու ուղղությամբ:
Որպես ՀԲՀԿ պատասխանատու, առաջարկում եմ Զորի Բալայանին նամակ գրելու հետ մեկտեղ լինել ավելի պրակտիկ. մեկնել Бирюлево և տեղացիներին պատմել, թե մենք որքան լավ ազք ենք: Վստահ եմ՝ ընդունելությունը կլինի չափազանց ջերմ, այնքան ջերմ, որ նույնիսկ այրվածքներ կառաջանան:
Նյութի հեղինակը մեկ գրում է «քո վերմակի չափով» , սակայն դրանից առաջ
« իհարկե, իրողությունները հաշվի առնող » բառերը, այս ամենը սուբյեկտիվ է և իմ տեսակետից
իրարամերժ հիմնականում:
ԼՏՊ-ի ժամանակ հենց այն օրը, երբ ազգայնացվում էր կենտկոմի շենքը, այդ նույն ՊԱՀԻՆ կրկնում եմ այդ նույն ՊԱՀԻՆ ԿՈԼՑՈ-ն սկսվեց:
Այսինքն չէինք կարող արդյոք այդ ընդամենը շենքը մի 10 կամ 100 տարի էլ թողնեյինք կոմունիստներին, թե մենք անկախ էինք ու ինչպես ուզենք այնպես էլ կանենք:
ԳԵՏԱՇԵՆԸ ՉԿԱ, սակայն հաստատ կա այն մարդը կամ մարդկանց խումբը, որ խթանեցին ու
նպաստեցին այդ կորստին, շատ մեծ կորստին:
ԼՏՊ-ն Արցախը հանձնում էր, իսկ Քոչարյանը կամ Վ.Սարգսյանը էլի ելնում էին «քո վերմակի չափով» -ից , սակայն հակառակը պնդեցին ու փառք նաև իրենց, որ մինչ այսօր…..
Ես դեռ չեմ գտել այն ժամանակը, որ կարդամ այդ նամակը, սակայն դա չի խանգարում ինձ փորձել ցույց տալ Ա.Աբրահամյանին, որ ինքը ունի հակասող մտքեր այս հոդվածում, իսկ ինչու դա ցանկության դեպքում չի կարելի գտնել Զ. Բալայանի մոտ կամ իմ մոտ (իհարկե չեմ փորձում համեմատվել Զ. Բալայանի հետ):
Հակասություն չեմ տեսնում: Դու պետք է լինես ինքնուրույն խաղացող՝ այն չափով, որքանով քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում: Ոչ թե աշխարհի հզորներից ինչ-որ բան մուրացող:
Շատ ճիշտ դիտարկում է՛պարոն Աբրահամյան,սակայն ժանանակների բավիղների մեջ այնքան շատ ենք խճճվել,դրսից ու ներսից ներգործող,ապակողմնորոշող ուժերն այնքան շատ են՛մեզ ներուստ տրոհող այնքան գործոններ ու հանգամանքներ կան,որ չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ;Արդյոք մեզ կհաջողվի դառնալ տարածաշրջանում քաղաքական զարգացման գործոն,որքանով կկարողանանք ինքնուրույն լինել այդ հարցում,-սա է խնդիրը;
Ավելի հասկանալի,՝ քան Արամ Աբրահամյանի վերլուծությունն է՝, հակառակ չափ անհասկանալի է
այսօրվա Հայաստանի նախագահի արտաքին քաղաքականությունը, իսկ ներքինի մասին կարելի է ասել՝ նաև թաղի խուժանի քաղաքականությունը երկրի ներսում, գուցե որի պատճառով էլ հենց ծնվեց
Զորիկի այս նամակը,՝ ի նշան խորը տագնապի:
Մեր փրկությունը մենք ենք: Ո՞վ է տեսել ծնողները իրենց երեխաների ճակատագիրը կապեն ուժեղ ու հարուստ հարեվանների հետ: Հաշմանդամ տղա փող է փոխանցում հայ վարորդին, նա ասաց: քեզ՝անվճար, համ էլ տանում իջեցնում հնարավորին մոտ: Մեզ՝ հայերիս միանգամայն կվայելի լինել աշխարհի տերը: Մենք բարի ենք, կամեցող, ստեղծագործ: Լուսնից չեմ իջել, եթե բարձր կարգի օդաչուին նստեցնեք, ասենք, նախագահի պաշտոնին, իսկ նախագահին՝ ինքնաթիռի ղեկավարի տեղը,կտեսնեք, որ ոչ ինքնաթիռը կթռչի, ոչ էլ պետությունը կզարգանա: Մե՛նք պետք է որոշենք, ով պետք է լինի պետության նախագահ, ով՝ ինքնաթիռի ղեկավար: Այդ ժամանակ մենք կլինենք ուժեղ եւ մեր աստծո սերը կվայելենք:
Ոչ,պարոն Աբրահամյան.Զորին ասում է Ռուսաստանին՝ «Այսօրվա միաջազգային շիլաշփոթում եւ սպասվող կրոնամեջ խժդժություններում որքան դուք եք մեզ պետք,այնքան էլ մենք՝ ձեզ:Եթե մենք չլինենք,վաղը հերթը ձերն է լինելու:Ուրեմն մեզ հետ«մարդավարի»վարվեք(այստեղից բխող հանգամանք եզրակացություններով)»:Սա է նամակի ՄԵԽԸ:Մնացածը,ոչ միայն Ձեր,այլեւ այլոց կողմից մտացածին են…երեւի այդպես պետք է:Հարգանքներս:
Հ.Գ.
Զորին ոչ հորս կողմից է ինձ բարեկամ,եւ ոչ էլ՝ մորս:Նախագահն ու անփառունակ շրջապատը՝ նույնպես:
«Այսօրվա միաջազգային շիլաշփոթում եւ սպասվող կրոնամեջ խժդժություններում որքան դուք եք մեզ պետք,այնքան էլ մենք՝ ձեզ:Եթե մենք չլինենք,վաղը հերթը ձերն է լինելու:Ուրեմն մեզ հետ«մարդավարի»վարվեք(այստեղից բխող հանգամանք եզրակացություններով)»:Սա է նամակի ՄԵԽԸ»:Սիրելի Նուբար, 100 տոկոսով համաձայն եմ` սա է մեխը: Այսինքն` Ռուսաստանի սովորեցնել, հասկացնել, որ իր շահերից է բխում մեզ լավ նայելը: Ինչը, իմ կարծիքով, սխալ մեկնակետ է:
«Ռուսաստանի սովորեցնել, հասկացնել, որ իր շահերից է բխում մեզ լավ նայելը: Ինչը, իմ կարծիքով, սխալ մեկնակետ է» (Ա.Ա.): Նույնպես հարգելիդ իմ Արամ Աբրահամյան:Այս աշխարհում առանց շահ՝ լինի դա նյութական, բարոյական,տնտեսական, քաղաքական (չշարունակեմ, ինձնից վատ չգիտեք)չկա:Եթե մենք չենք ուզում շահ փնտրել(չմոռանանք,անգամ ԱՄՆ- են շահ փնտրում,իսկ անգլիացիների հայտնի ասացվածքը շահի մասին անշուշտ գիտեք՝ նրանք բարեկամներ չունեն….): Արդ եթե մենք ոչ մի բնույթի այս աշխարհում շահ չունենք (աղքատ՝ հպարտ)ուրեմն ,գոնե առնվազն ՆԵՐՍԻՑ ՊԻՏԻ ՀԶՈՐ ԼԻՆԵՆՔ:Պարոն Աբրահամյան.ես չէ,որ Ձեզ պիտ հիշեցնեմ,որ Հայաստանի «եղած չեղածը»,«հնձածը»,այսօր ԽՈՏ Է, շնորհիվ այն բանդիտիզմի, որ տիրում եւ կառավարում է երկիրը:Իսկ թե երբ«խելքի»կգանք,չգիտեմ(ես Վանդա չեմ):Արդ՝ «լինե՞լ թե չլինել»,այն էլ այսօրվա միջազգային լարված իրավիճակում,հատկապես՝ մեր տարածաշրջանում:Ի դեպ,չմոռանանք Զորիի նամակ գրելու ժամկետը,երբ աշխարհը մազից էր կախված ՝ ի նկատի ունեմ Սիրիան:Եւ եթե,Աստված մի արասցե պատերազմը սկսվեր(եւ դեռ հարց է ԱՄՆ «կգժվի՞,թե չէ»,այսինքն կգնա՞Սիրիայի,էլ չեմ ասում վաղը՝ Իրանի վրա,չէ որ Ամերիկայի«մեծ»եղբայր Իսրայելը ստիպում է):Վերադառնամ՝ եւ եթե պատերազմը սկսվեր,ինչ եք կարծում այն պիտի շրջանցեր Հայաստա՞նը…Իսկ ով էր մեր տերը այն ժամանակ,Եւրո՞պան, Ամերիկա՞ն:Մինչեւ նրանք «մեկ,երկու,երեք,չորս»-Թուրքիան՝ «մեկ,երկու,մեկ երկու»…եւ …հետեւանքները պարզ են«ընդամենը երեք օրով պիտի ուշանային մեր,«կապտավուն» եւրոպական բարեկամները…(հիշում եք Գորբաչովին,ասում էր երեք ժամով ուշացան Սումգայիթում…): Խոստովանվեմ՝ Ես Ռուսաստանից սիրում հարգում եմ մշակույթը (ԱՆԿԱՍԿԱԾ)ու մեկ էլ սիրուն աղջիկներին(ներողություն),բայց,ախր այսօր ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ԵՆՔ:Իսկ ամենամոտը Ռուսաստանն է:Շախմատում,անգամ թագուհին են զոհաբերում հաղթելու համար՝ մենք ինչ իմանանք,որն էր Զորիի նամակի(անշուշտ ոչ առանց Նախագահի, անգամ….Պուտինի գիտությամբ)իսկական նպատակը,քանզի եթե մեզ,հասարակ մահկանացուներիս պարզ լինի պետության կողմից ձեռնարկված յուրաքանչյուր քաղաքական քայլ,ուրեմն այդ պետությունը պետություն չէ…:Վերջում՝ Ինձ ցավ է տալիս,որ այսօր,հայաստանյան որորշ «կռկռան»,ներողություն,կարկառուն դեմքեր հայհոյում են Զորիին՝ մոռանալով նրա ավանդը եւ անցած ուղին ,եւ անգամ,բարոնուհի Քերոլայնին:Ամոթ է,ուտող ուրացող չլինենք:
Հ.Գ.
Զորին ոչ «հորս կողմից է բարեկամ եւ ոչ էլ մորս»,նույնպես եւ Պուտինն ու Սերժը…