«Եթե այդ զինծառայողները ժամանակին հրամանատարին զեկուցեին, որ միջանձնային հարաբերություններում նման դեպք կա, միջանձնային հարաբերությունների մեջ խնդիրներ կան, ապա կարելի էր կանխարգելել եւ մենք չէինք գտնի զենքի պահասենյակում զինվորը այսպես, սպանված վիճակում: Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում ծագած վեճի եւ այնուհետեւ հաշվեհարդար տեսնելու միտումներ կան առայժմ: Իրավապահ մարմինները աշխատում են, ընթացքում ամեն ինչ կբացահայտվի եւ մենք հասարակությանը կտեղեկացնենք»,- երեկ Չինարի զորամասում տեղի ունեցած զինվորի ինքնասպանության դեպքի մասին այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարն այդ պատասխանը հնչեցրեց խորհրդարանում`Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի` «Մարդու իրավունքները զինված ուժերում», թեմայով համատեղ խորհրդարանական լսումների ժամանակ, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հարցին:
Ըստ Սեյրան Օհանյանի, դեռեւս մեր հասարակությունում եւ բանակում գոյություն ունեն երևույթներ`թաքցնելու, ժամանակից չզեկուցելու, որպեսզի սեփական ուժերով խնդիրները լուծել սկզբունքին ապահովի: «Մեր հասարակության մեջ հաշվում են, որ ժամանակին զեկուցելը իրավապահ մարմիններին կամ հրամանատարների դիմելը ճիշտ չէ, որը որ նաեւ փողոցից է ներմուծվում բանակ: Ճիշտ է ասում տիկին Մարգարիտա Խաչատրյանը, որ որոշ զորամասերում զինվորները չեն վստահում հրամանատարներին, շատ դեպքերում ավելի շատ վստահում են հասարակական կազմակերպություններին, իրավապահներին, քան հրամանատարներին»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































Այդ հրամանատարին կախել է պետք: Ի՞նչ Է, նա չեր տեսնում, թե ինչ է կատարվում իր ստորաբաժանումում, թե՞ հարցերը ինքնասպանության հասան ակնթարթորեն:
Մինչև դրա նման հրամանատարներ կոչեցյալները խստագույնս չպատժվեն այնպես, որ իրենք հասնեն ինքնասպանության աստիճանի, բանակում նույն բարդակն է լինելու: