Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը տեսել է համացանցում ադրբեջանցիների տարածած, չինարեցի Կարեն Պետրոսյանի «խոստովանությունները», որոնք նա արել է ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատար Ռովշան Ակբարովի ներկայությամբ:
Սամվել Սաղոյանն ասաց. «Կարենը մտավոր թույլ է, նրանից ի՞նչ դիվերսանտ, նա տառերը չգիտի, գրել-կարդալ, հաշվել չի կարողանում: Նա միայն 1 թիվը գիտի, 2-ը չգիտի»: Գյուղապետին հարցրինք ադրբեջանական տեսանյութում պատկերված, Կարենի հեռախոսի հիշողության մեջ առկա հայ զինվորականների եւ ռազմական տեխնիկայի լուսանկարների մասին: Սաղոյանն ասաց, որ Կարենի հեռախոսը պարզագույն սարք է, լուսանկարելու հնարավորություն չունի:
Գյուղապետի վկայությամբ՝ սահմանը հատելու նախորդ գիշեր Կարենն իրենց տանը չի գիշերել: Առավոտյան նա ցանկացել է համագյուղացի մի երեխայի իր հետ վերցնել՝վառելափայտ բերելու, սակայն այդ տղան տանը չի եղել, արդեն գնացած է եղել մոշ հավաքելու: Կարենը էշը կապելով մի խոտառատ տեղում՝ մոտ 100-130մ խորացել է անտառում, ապա եւս 250 մ բացատ անցել ու հայտնվել ադրբեջանական Աղբուլաղ գյուղում:
Ս. Սաղոյանն ասաց, որ Կարեն Պետրոսյանն այդ օրը եղելէ ոչ սթափ վիճակում: Նրա եղբայրն ու քույրը Ռուսաստանում են, իսկ մայրը հիվանդ է, հոգեմետ դեղեր է ընդունում:
Կարդացեք նաև
Զրուցեցինք Կարենի հորեղբոր որդու՝ Պետրոս Պետրոսյանի հետ: Նա հայտնեց որ այդ օրը Կարենի հագին ոչ թե զինվորական հագուստ, այլ սպիտակ մարզակոշիկներ եւ կապույտ բլուզ է եղել : Պետրոս Պետրոսյանի վկայությամբ՝ Կարենը մշտական աշխատանք չի ունեցել, զբաղվել է օրավարձու աշխատանքով: Նա Կարենին բնութագրեց որպես «յանը տարած», ով իր հիմարության պատճառով հայտնվել է Ադրբեջանում: Չինարին գազաֆիկացված է, սակայն Կարեն Պետրոսյանի սոցիալապես անապահով ընտանիքը չի կարողացել իրենց տունը գազաֆիկացնել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. Haqqin.az-ը հաղորդել է, որ Կարեն Պետրոսյանը մահացել է: Մահվան պատճառը ներկայացվում է սրտանոթային սուր անբավարարությունը:
Կարեն Պետրոսյանի մահվան առնչությամբ Գյանջայում անցկացվում է փորձաքննություն, եւ կատարվածի մասին տեղեկացվել է Կարմիր խաչի ադրբեջանական ներկայացուցչությունը:
Պարզ է, նրան հոշոտել են…
կմահանա, բա ինչ կանիիի?այ մարդ խի ես սահման անցել?քեզ օգուտ տվիր դրանօվ?բայց լավ չեղավ,ցավակցում եմ Կարենի ընտանիքի անդամներին
Սարսափելի է: Ցնցող: Սերժ Սարգսյանը պիտի չմեկնի Սոչի՝ այս դեպքի հետ կապված: