Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը արգելեց եռյակին տեղադրել բեմահարթակ

Հոկտեմբեր 10,2014 00:30 Share

Հոկտեմբերի 9-ին՝ երեկոյան՝ հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքին ընդառաջ, եռյակը ցանկացել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի  թատրոնի բակում տեղադրել բեմահարթակ եւ անհրաժեշտ բոլոր պարագաները, սակայն ոստիկանության ներկայացուցիչները արգելել էին նրանց տեղադրել բեմահարթակը, քանի որ վերջիններս հայտարարագրում չէին նշել այդ մասին:

Այնուհետեւ ներկաներին միացել են Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Զուրաբյանը, Վահան Բաբայանը: Նրանք նշում էին, որ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում անցկացրած իրենց հանրահավաքների ընթացքում նման խնդրի երբեւէ չեն հանդիպել:

Քիչ անց հավաքվածներին մոտեցավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը: Նաիրա Զոհրաբյանը իրենց ներկայացրեց կատարվածը՝ նշելով, որ հանրահավաքի անցկացումը իրենից ենթադրում է ունենալ նաեւ բեմահարթակ: ՄԻՊ արագ արձագանքման խումբը հետաքրքրվեց, թե արդյոք հայտարարագրում նշված եղե՞լ է, որ եռյակը պատրաստվում է բեմահարթակ տեղադրել, տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք նշել են բարձրախոսները, սարքավորումները եւ հանրահավաքի անցկացման համար անհրաժեշտ պարագաները, որի մեջ ենթադրել են նաեւ բեմահարթակը: ՄԻՊ արագ արձագանքման խումբն ասաց, որ Օպերայի եւ բալետի թատրոնը մշակութային նշանակություն ունի եւ հարկավոր էր նախօրոք նշել, որ պատրաստվում են բեմահարթակ տեղադրել:

Հավաքվածները որոշեցին վաղն առավոտյան տեղադրել բեմահարթակը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    փոթորիկ մի բաժակ ջրում 😀 😀

Պատասխանել Hakob

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031