Օրերս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հայտարարել էր, որ հուսով է Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի անդամակցության համաձայնագիրը չի ստորագրվի: Սակայն այսօր` հոկտեմբերի 10-ին, Բելառուսում ԵՏՄ անդամ երկրների նախագահները ստորագրել են այդ համաձայնագիրը:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Իշխանյանը նշեց, որ իր այդ հույսը կախված էր ոչ այդքան Հայաստանի կամքից, ինչքան ԵՏՄ անդամ երկրների` Հայաստանին ընդունելու ոչ այդքան մեծ ցանկությունից.
«Իմ կարծիքով` Ռուսաստանի ցանկությունը Հայաստանին ընդգրկել այս միություն այնքան մեծ էր, որ կարողացել էր ազդել իր գործընկեր երկրների վրա, որպեսզի նրանք չխոչընդոտեն այս գործընթացին: Հայաստանից որեւէ բան կախված չէր, որովհետեւ Հայաստանը ամեն ջանք գործադրում էր, որպեսզի դուր գա իր մեծ եղբորը եւ դառնա այդ միության անդամ»:
Ավետիք Իշխանյանը մեծ հույսեր ունի, որ Եվրասիական տնտեսական միությունը, ինչպես ԱՊՀ-ն, պարզապես թղթի վրա գոյություն ունեցող կառույց է լինելու. «Իսկ եթե հանկարծ դրա նախաձեռնողի ցանկությունը իրականանա (այն է, ոչ թե տնտեսական միություն, այլ քաղաքական միություն), այսինքն` դառնա ռուսական կայսրության ձեւերից մեկը, ինչպիսինն էր Խորհրդային Միությունը, ապա դա մեզ համար շատ բացասական հետեւանքներ կունենա, որովհետեւ կարծում եմ` ռուսականացումը կարող է ավելի մեծ թափով շարունակվել»:
Կարդացեք նաև
Սակայն այս ամենում ամենամեծ ողբերգությունը Ավետիք Իշխանյանը համարում է այն երեւույթը, որ Հայաստանում լուրջ դիմադրություն տեղի չունեցավ: Նա նկատեց, որ այսօր ԱԺ ոչ իշխանական եռյակի տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Հայաստանի հնարավոր անկախության կորուստի մասին ակնարկել է միայն Րաֆֆի Հովհաննիսյանը.
«Մնացած ուժերը, փաստորեն, բացարձակապես դրա մասին չխոսեցին: Փաստորեն, նրանց համար բացարձակապես կարեւոր չէ Հայաստանի ինքնիշխանության կորուստը: Նրանց համար գնում է միայն ադմինիստրատիվ միավոր Հայաստանում իշխանություն վերցնելը եւ կոռուպցիայի լծակներին տիրանալը, իսկ գաղափարական Հայաստանի ինքնիշխանության պահպանման եւ զարգացման հետ կապված որեւէ լուրջ քաղաքական ուժ հեռանկար չունի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կներեք,բայց ճեմ կարող չարտահայտվել:ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության և եռյակի անցկացրած միտինգի վերաբերյալ այնքան ծիծաղելիորեն անգրագետ ոչ հասուն քաղաքական մեկնաբանումներ,հայտարարություններ կարդացի,որ գլուխս ուռավ:Մամուլը պետք է նաև բացի լուրեր տալուց քաղաքականապես կրթի,բայց տեսնում եմ հակառակն է անում:Ժողովրդին հարկավոր է քաղաքականապես կրթել և ոչ թե մոլորությունների գիրկը նետել:
իսկ ով՞ է ասում, որ սորոսակեր “Առավոտը ” ինչ որ պարտականություններ ունի ազգի առաջ: նա պարտավոր է միայն իր Պան Սորոսին:
Կոռուպցիոն լծակենրին տիրանալը կամ իշխանույան համար պայքար տեսնում է միայն նա, ով չի ուզւոմ ընդունել, որ Եռյակի ուժերը պայքարում են որ երկրում իրավիճակ փոխեն. ուղղակի երեկվա հանրահավաքի մարդաշատությունը խախտել է շատերի անդորրը ու հիմա խուճապի են մատնված ու ուզւոմ են ամեն ձև փոքրացնել հանրահավաքի նշանակությունը. սա բացահայտ խուճապի արդյունք է
Եռյակի ուժերը պայքարում են, որ իշխանություն լինեն. ոչ թե իրավիճակ փոխեն: Իսկ
Հայաստանում իրավիճակը` քաղաքական, կրթական, սոցիալական, այսինքն ցանկացած ոլորտում. մեծապես կապ ունի հայ-ռուսական հարաբերությունների հետ. ու եթե եռյակը չգիտի կամ չի ուզում ասել, թե ինչպես է պատկերացնում այդ հարաբերություններն ու դրանց կարգավորումը (ու ընդհանրապես չի ասում ինչպես պիտի պետությունը ղեկավարի, միայն իշխանություն է ուզում), Տեր-Պետրոսյանի ասած` առանց ծրագրի` զբաղված է կլոունադայով: