Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդ Բոժկո. «Ամեն ինչ կանեմ, որ իմ երկիրը ճանաչի եւ դատապարտի մարդկության դեմ գործած ոճրագործությունը»

Ապրիլ 04,2015 13:31 Share

Ապրիլի 4-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ)  88-րդ Ընդհանուր ժողովում, որ կայացավ Մատենադարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում,  Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան հայագետ Ալեքսանդր Բոժկոյին հանձնվեց ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը:

b3

Այն հիմնվել է 1986 թ.՝ Կարպիս Փափազյանի կողմից, եւ շնորհվում է ծագումով ոչ հայ գործիչների, որոնք իրենց նպաստն են բերում հայ մշակույթին եւ պատմությանը:

Կարպիս Փափազյանի ներկայացուցիչ 90-ամյա Ռազմիկ Թամրազյանը ներկայացրեց մրցանակը, քանի որ Կարպիս Փափազյանը չէր կարողացել անձամբ ժամանել Հայաստան: Ալեքսանդ Բոժկոն 27-րդ  գործիչն է, որ ստանում է «ՀԲԸՄ Կարպիս Փափազյան» մրցանակը:

b1

Ալեքսանդ Բոժկոն շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար:

«Ինձ համար հատուկ կարեւորություն ունի այն հանգամանքը, որ «Կարպիս Փափազյան» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին.. Ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ իմ երկիրը ճանաչի եւ դատապարտի մարդկության դեմ գործած այս ոճրագործությունը»,-ասաց ուկրաինացի դիվանագետը: Նա  հավելեց, որ կշարունակի իր գործունեությունը հայագիտության ասպարեզում:

Այլ մրցանակներ էլ շնորհվեցին, դրանցից մեկը հանձնվեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռազմիկ Թամրազեան says:

    Ազնուափայլ
    Տիկին Գոհար Յակոբեան

    Շնորհակալութիւն հաղորդագրութեան համար:
    Հաճեցէք, եթէ հնարաւոր է սրբագրել հետեւեալ տեղեկութիւնները`

    Ոչ թէ Պարոն Կարպիս Փափազեանի լիազօր ներկայացուցիչն է 90-ամեայ
    Ռազմիկ Թամրազեանը, այլ ինքը Պարոն Կարպիս Փափազեանն է 95-ամեայ, որը տարիքի պատճառով չի ճամբորդում եւ ներկայ չէր մրցանակի յանձնմանը:
    Հակառակ իմ սպիտակած մազերի եւ երկար-երկար տարիներ պէտք ունեմ 90-ի հասնելու համար:

    Հայրենակցական ողջոյններով`
    Ռազմիկ Թամրազեան-Յ.

Պատասխանել Ռազմիկ Թամրազեան

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930