Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «Հայաստանում ԵՄ-ն բավարար չափով տեսանելի չէ». «Հրապարակ»

Փետրվար 26,2016 10:51

Հարցազրույց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ

– Իմ հարցը վերաբերում է Հայաստանում ԵՄ գործունեության տեսանելիությանը։ ԵՄ քաղաքականության, գործունեության մասին Հայաստանի քաղաքացիներին իրազեկելու համար միլիոնավոր դոլարներ են տրվում GOPA-Cartermill-ի կարգի ընկերությունների, որոնք տեղակայված են Բրյուսելում եւ զրո արդյունք են գրանցում։ Այստեղ ինչ-որ բան չպետք է արվի։

– Համամիտ եմ, որ Հայաստանում ԵՄ-ն բավարար չափով տեսանելի չէ: Ինձ համար դա առաջնահերթ խնդիրներից է։ Ես սկսել եմ այնտեղից, որ, ինչպես տեսնում եք, ինքս անձնապես հասանելի եմ հայաստանյան լրատվադաշտի հետ շփումների համար, եւ սա մաս է կազմում Հայաստանի քաղաքացիներին ավելի տեսանելի ու հասկանալի դառնալու ընդհանուր ջանքերին։ Մենք նաեւ աշխատանքներ ենք տանում Հայաստանի կառավարության հետ, քանի որ ԵՄ աջակցության մեծ մասն տրամադրվում է հենց Հայաստանի բյուջեին ցուցաբերվող օժանդակության, հատկացումների տեսքով։ Հետեւաբար, ՀՀ կառավարությունը պետք է պարտավորված զգա, հասարակության համար տեսանելի դարձնել, որ Հայաստանում շատ գործեր արվում են ԵՄ գումարներով։ Ինչպես գիտենք, կառավարությունը միշտ չէ, որ այդ մասին հոգ է տանում։

Օրինակ, վստահ եմ Հայաստանում շատ քիչ մարդիկ են տեղյակ, որ Հայաստանի տարբեր վայրերում 12 դատարանների շենքեր կառուցվել կամ վերանորոգվել են ԵՄ գումարներով։ Կան բազմաթիվ այլ նման օրինակներ, երբ Եվրոպական Միությունն է գումարներ հատկացրել, բայց ոչնչից չի երեւում, չկա տեսանելի մի նշան, որ ծրագրերն իրականացվել են ԵՄ ֆինանսավորմամբ։ Մենք կխրախուսեինք, որ Հայաստանի կառավարությունն ավելի շատ ցույց տար, թե ինչ է անում Եվրամիությունը։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29