Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշում Խալափյանների գնդակահարման ժամանակ գյուղի բնակիչները դեռևս չէին տարհանվել. Times.am

Ապրիլ 04,2016 01:10

Լուսաբացին բնակիչներին հրավիրել էինք գյուղապետարան` տարհանումը կազմակերպելու համար: Հենց այդ ժամանակ էլ սկսեց ուժեղ հրետակոծություն: Խալափյանների ընտանիքն ապրում է թշնամու ուղիղ նշանառության ներքո: Այդ ուղղությամբ հարվածները շատ ավելին են: Դեպքի ժամանակ Խալափյանների որդին իր երեխաներին հասցրել էր հեռացնել տնից: Իմ կարծիքով, այն ժամանակ, երբ դիվերսիոն խումբը մտել է բնակարան, գյուղի հեռվում կրակոցները լսելի են եղել: Այդ ժամանակ գյուղը դեռևս ամբողջությամբ չէր տարհանվել և սպանության ժամանակ մենք գյուղում ենք եղել»,- ասաց Թալիշի գյուղապետը:

Նա տեղեկացրեց, որ Խալափյանների որդին բազմազավակ հայր է, ունի վեց երեխա: Նրանք ապրում էին ծնողների հետ: «Խալափյանների որդին չէր հասցրել ծնողներին ևս տարհանել, ինչ- որ տեղ նաև հրետակոծության պատճառով»,- նշեց Թալիշի համայնքապետը:

«Ներկա դրությամբ Թալիշի շրջանում կրկին լսվում են կրակոցներ, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես ապրիլի 2-ին»,- ասաց համայնքապետը:

Մանրամասները՝ Times.am-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930