Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի զեկույց. 33 մարդկային կորուստ, ավելի քան 200 մարդ վիրավորվել է

Ապրիլ 04,2016 11:27 Share

ՄԱԿ Հումանիտար հարցերի կոորդինացման ղեկավարությունը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում կտրուկ սրված իրավիճակին։

Զեկույցը պարունակում է հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գոտում իրավիճակի մասին տվյալներ՝ ապրիլի 1-ից 3-ը ընկած ժամանակահատվածը։ Ըստ այդմ՝ անցած օրերի ընթացքում ծավալված գործողությունների հետևանքով կողմերը ունեցել են 33 մարդկային կորուստ, ավելի քան 200 մարդ վիրավորվել է։

Փաստաթղթում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռազմական գործողությունների հետևանքով մահացել է 30 զինվորական և ևս 3 քաղաքացիական անձ։ Վիրավոր զինվորականների և քաղաքացիականների հստակ թիվը հայտնի չէ։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ կա մոտ 200 վիրավոր»։

Զեկույցի հրապարակած տվյալների համաձայն՝ բնակավայրերում, որոնք որևէ կերպ առնչվում են ռազմական գործողություններին, բնակվում է 14,400 մարդ։

Զեկույցում անդրադարձ կա նաև հակամարտության շրջանին մերձ երկու կողմերի բնակավայրերում ապրողների տեղաշարժին։ Այս մասին, մասնավորապես, գրված է. «Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է, որ այդ երկրում չկա բնակչության ներքին տեղաշարժ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930