Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն կճանաչի՞ ԼՂՀ-ի անկախությունը (Տեսանյութ)

Ապրիլ 04,2016 12:42 Share

ԼՂՀ-ի հեռ ռազմական փոխգործակցության համաձայնագիրը դեռ քննարկման փուլում է: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, ՀՀ անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց. «Կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով»:

Aravot.am-ի հարցին`կախված սահմաններում հակամարտության զարգացումներից, հնարավո՞ր է ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: «Ժամանակից առաջ չընկնենք»,- հորդորեց Վահրամ Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրավիճակը հսկողության տակ է, հայ զինվորի կողքին են կանգնած ԵԿՄ-ականները:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ, Վահրամ Բաղդասարյանի հեռախոսին զանգ եկավ: Նա մի քանի րոպե զրուցեց ինչ-որ գեներալի հետ: Aravot.am-ը հետաքրքրվեց`ո՞ր գեներալն էր զանգահարել եւ ինչի շուրջ էին զրուցում: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ԱԺ պատգամավոր, գեներալներ Մանվել Գրիգորյան, Սեդրակ Սարոյանը, պատգամավոր Առաքել Մովսիսյանը եւ մնացած ազատամարտիկներն իրենց ջոկատներով սահմաններում են ու անընդհատ կապի մեջ են:

Այս պահին խորհրդարանում սպասում են Վիեննայում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի քննարկմանը եւ արձագանքին: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր քննարկում է անցկացնելու ապրիլի 1-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալած եւ մինչ այս պահը շարունակվող Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: «Մենք կոչ ենք արել ոչ միայն Մինսկի խմբին, այլ ողջ միջազգային հանրությունը`հավասարության նշանը հանել, իրական գնահատականներ տալ ահաբեկիչներին եւ ագրեսորներին: Հակառակ դեպքում, մեր բանակը մարտունակ է եւ պատրաստ է ցանկացած պատասխան տալու: Իրավիճակը հսկողությունից դուրս գալու դեպքում, ես համոզված եմ, որ թշնամին անդառնալի կորուստներ կկրի»:

Aravot.am-ի հարցին`ինչո՞վ է պայմանավորված այս ակնհայտ իրադարձություններից հետո էլ միջազգային հանրության կրավորական կեցվածքը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչո՞ւ էր Ադրբեջանը վայնասուն բարձրացրել`շփման գծում հետաքննող մեխանիզմների առաջարկի դեպքում:

Բաղդասարյանը նաեւ հավելեց, որ միջազգային սուբյեկտները տեղյակ չեն իրական գործընթացներից: Հիշեցմանը, որ հայկական կողմ ասում էր, թե փաստեր ունի այն մասին, որ ադրբեջանական կողմը նախահարձակ է եղել. դրանք չե՞ն տրամադրվել միջազգային հանրությանը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ փոխանցվել են եւ քննարկվում են:

Այլ մանրամասները` տեսանյությում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930