Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Էրեբունի օդանավակայանի տարածքում

Ապրիլ 19,2016 07:38

Ապրիլի 19-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունի օդանավակայանի մարտկոցների լիցքավորման պահեստում:

Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի՝ դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻԱ խումբը և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի տարածքում՝ ավտոմեքենաների մարտկոցների լիցքավորման կայանում (մոտ 3000 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.33-ին, մարվել՝  01.57-ին:

Ամբողջությամբ այրվել է 4 մարտկոց (8 քմ տարածքում):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930