Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ԼՂՀ

Հունիս 06,2016 10:19

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ:

Seyran_Ohanyan

ԼՂՀ ՊԲ-ի հրամանատար, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներ պաշտպանական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները Մատաղիս-Թալիշ հատվածի առաջապահ դիրքերում հետևել են մարտական ծառայության իրականացմանը, ընթացիկ ինժեներական աշխատանքներին, քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, ծանոթացել են դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Հունիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցի շրջանակում ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ ուղեկցությամբ եղել է սահմանագծի տարբեր հատվածներում և առաջապահ դիրքերում, լսել է հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:

Seyran_Ohanyan.3
Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաև ԼՂՀ ղեկավարության հետ:

Seyran_Ohanyan-4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930