Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակներ՝ ճարպոտ մաշկի համար

Հունիս 30,2016 12:00

Մեղրը հիանալի փափկեցնում եւ մաքրում է մաշկը` սնուցելով այն։ Մեղրային դիմակներն ակտիվացնում են մաշկի արյան շրջանառությունը, լավացնում սնուցումը, բարձրացնում մաշկի տոնուսը, հարթեցնում կնճիռները, բարերար ազդեցություն թողնում դեմքի մաշկի եւ պարանոցի վրա։

Այդպիսի դիմակ կարող եք պատրաստել` ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ մի քիչ ալյուր։ Դիմակը քսել դեմքին, թողնել 20 րոպե, ապա լվանալ դեմքը գոլ ջրով։

Վերցնել 2 ճաշի գդալ երիցուկ, լորենու ծաղիկներ, թանթրվենու եւ սոճու
երիտասարդ շիվեր, նաեւ 1 ճաշի գդալ ծեծած նուշ եւ պատրաստել եփուկ։
50 միլիգրամ տաք եփուկին ավելացնել 1 թեյի գդալ ալյուր, 1 թեյի գդալ մեղր եւ լավ խառնել։ Ստացված գոլ խյուսը 30 րոպե դնել դեմքին, լվանալ գոլ, իսկ հետո սառը ջրով։

dimak8-2

1 ճաշի գդալ քերած բողկին ավելացնել 1 ձվի սպիտակուց եւ 1 թեյի գդալ մեղր։ Քսել դեմքին, պահել 15-20 րոպե, որից հետո բամբակը թրջել գոլ ջրի մեջ, մաքրել դեմքը եւ լվանալ ջրով։ Այս դիմակի արդյունավետության համար օգտագործեք այն 15 անգամ: Ծակոտկեն մաշկի դեպքում այն մաքրում, թարմացնում, թեթեւակի սպիտակեցնում եւ բարձրացնում է մաշկի տոնուսը։

1 թեյի գդալ ջրիկ մեղրին ավելացնել 30-40 կաթիլ կիտրոնի հյութ եւ 1 ճաշի գդալ սպիտակ կավ։ Կարելի է ավելացնել նաեւ քիչ ջուր, մինչեւ թանձր խյուս ստանալը, որը պետք է քսել դեմքին եւ պարանոցին։ 25-30 րոպե հետո դիմակը մաքրել գոլ ջրով, որից հետո մի կտոր կիտրոնով մերսել մաշկը։ Վերջում դեմքին դնել մի քանի սառը կոմպրեսներ։ Այն դնում են ծակոտկեն եւ թառամած մաշկի դեպքում։
Վերցնել 2 ճաշի գդալ ջրիկ մեղր, լորենու ծաղիկներից պատրաստած թուրմ եւ նույնքան կիտրոնի հյութ, լավ խառնել եւ դնել դեմքին 15-20 րոպե։ Դիմակը մաքրել գոլ ջրի մեջ թրջած բամբակե խծուծով եւ լվանալ սառը ջրով։

dimak8-3

Հարթեցնող եւ սպիտակեցնող դիմակ, որը խորհուրդ է տրվում ծակոտկեն ու կնճռոտ մաշկի դեպքում. 1 թեյի գդալ մեղր, վրան ավելացնել գոլ կաթ, կարտոֆիլի օսլա եւ խառնել մինչեւ միատարր զանգված ստացվելը։ Պատրաստի խյուսը քսել երեսին բամբակե խծուծով, շերտ առ շերտ, մինչեւ վերջ։ 20-25 րոպե անց դեմքը լվանալ գոլ, իսկ հետո՝ սառը ջրով։

Հում կարտոֆիլը քերել եւ վրան ավելացնել 0,5 ճաշի գդալ մեղր, հարած ձվի կես սպիտակուց, մի պտղունց աղ, քսել դեմքին, պահել 20 րոպե եւ լվանալ սենյակային ջերմության ջրով։

1 ձվի հարած սպիտակուցին ավելացնել 2 թեյի գդալ դեղձի պտղամիս, 1 թեյի գդալ մեղր, խառնել եւ քսել դեմքին, 15-20 րոպե պահել, հետո այն մաքրել։ Այս դիմակը փափկեցնում է մաշկը եւ հարթեցնում կնճիռները։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

29.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930