Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հայկական պատվիրակությունը դեմ քվեարկել ԵԱՀԿ ԽՎ հայանպաստ հռչակագրին. «168 ժամ»

Հուլիս 07,2016 12:53

Թբիլիսիում հուլիսի 5-ին ընդունված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում մի քանի էական հայանպաստ կետեր կան։ Դրանում մտահոգություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման առնչությամբ, ԵԱՀԿ ԽՎ-ի պատգամավորները ողջունել են «ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ մասնակցությունը»։

Փաստաթղթում նաև կոչ է արվում խորհրդարանականներին՝ «դրդել բոլոր կողմերին ցուցաբերել քաղաքական կամք՝ լուրջ ջանքեր կատարելու վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ՝ նվազեցնելու ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ռիսկը և ՄԽ շրջանակում հասնելու կարգավորման համընդգրկուն համաձայնագրի»։

Եվ այս հայանպաստ փաստաթղթին հայկական պատվիրակությունը դեմ է քվեարկել։ Վերլուծաբանների և քաղաքագետների կարծիքով պատճառը Ռուսաստանն է, որը նույնպես դեմ է քվեարկել հռչակագրին, քանի որ դրանում խիստ քննադատություն է պարունակվում և կոչ է արվում ՌԴ-ին՝ զերծ մնալ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման, ինչպես նաև Ղրիմի միավորման գործընթացից։

«168 ժամի» հետ զրույցում Արտաշես Գեղամյանը հայկական պատվիրակության դիրքորոշումը «շատ հստակ» որակեց՝ հիշեցնելով, որ 2 շաբաթ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված բանաձևին ևս հայկական պատվիրակությունը դեմ էր քվեարկել։

 

– Ու տարօրինակն էլ հենց դա է, որ Հայաստանը դեմ է քվեարկում։

– Այո, դեմ է քվեարկում, որովհետև ասում եմ՝ 500 զոհի պարագայում չեն դատապարտում ագրեսորին։ Հենց միայն դրա համար դեմ եմ քվեարկել, շատ էլ լավ եմ արել։ Հիմա հետին մտքով որ նայում եմ, գտնում եմ, թե ինչքան ճիշտ ու գրագետ եմ վարվել։ Ու իրանք պետք է իմանան մի բան, որ մենք նեղացածություն ունենք, որովհետև էդ ո՞նց է ստացվում, որ Կոսովոյին ճանաչեցին, անկախություն տվեցին, իսկ Ղարաբաղը, որ միջազգային իրավունքի տեսակետից շատ ավելի անխոցելի է դառել, ինքնուրույն, անկախ հանրապետություն է, մինչև հիմա ձգձգում են էդ ամենը։ Հարցեր կան, ու մեր ծանր տեղը չթեթևացնենք։ Հա, դեմ ենք, բա ո՞նց։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031