Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվեց մի քանի տասնյակ «ֆեոդալներից» մեկը

Հունիս 20,2018 10:07

Երեկ ոստիկանությունը հայտնեց մի օպերացիայի մասին, որը, իմ կարծիքով, նույնքան կարեւոր էր, որքան գեներալ Մանվելի ձերբակալությունը: «Զինաթափվեց» նախագահի վերահսկողության նախկին պետ եւ ՊԵԿ-ի նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանն իր թիկնազորով՝ ոստիկանները կանգնեցրել են նրա եւ «շքախմբի» մեքենաները եւ զենքի պատկառելի պահեստ հայտնաբերել: Ներկա եւ նախկին պաշտոնյաներն ու օլիգարխները այդպիսի սովորություն ունեն՝ դուրս գալ քաղաք մի քանի մեքենայի ուղեկցությամբ, զենքով-զրահով, սա՛ է նրանց ինքնահաստատման ձեւը: Վախենո՞ւմ են նրանք, որ իրենց դեմ մահափորձ կկատարվի, կարծում եմ՝ այո, բայց ավելի շուտ վախենում են, որ նրանց հետեւից կգա ԱԱԾ-ն ու կհայտնաբերի իրենց հարստության աղբյուրները:

Անհամբեր սպասում եմ, որ նման օպերացիա կիրականացվի եւս մի քանի տասնյակ պաշտոնյաների եւ օլիգարխների հանդեպ, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց ժամանակն արդեն անցել է: Հասկանան, որ նրանք այլեւս ֆեոդալ եւ «հեղինակություն» չեն: Իսկ հեղինակություն է նա, ով կանգնում է կարմիր լույսի տակ, ով վճարում է հարկերը, ով իր պաշտոնի կամ փողի բերումով իրեն որեւէ ձեւով առավել չի զգում անպաշտոն եւ անփող համաքաղաքացիներից:

Լրագրողը հարցնում է պատգամավորից՝ դուք իրավացիորեն դատափետում եք Մանվել Գրիգորյանին՝ իր քաղաքում եւ շրջակայքում ֆեոդալ զգալու համար, իսկ ձեր կուսակցական շեֆն արդյո՞ք մեկ այլ քաղաքում եւ դրա շրջակայքում նմանատիպ ֆեոդալ չի: Պատգամավորը պատասխանում է՝ «դուք պատվեր եք կատարում»՝ տհաճ հարցը «ցրելու» մոգական բանաձեւ է: Բայց հասկանանք, որ տարբեր քաղաքներում եւ գյուղերում մեծ ու փոքր ֆեոդալները նախեւառաջ մեր ցածր իրավագիտակցության արդյունք են, եւ այնպես չէ, որ մի քանի օր ճանապարհ փակելով՝ Հայաստանի բոլոր բնակիչները դարձան քաղաքացի: Դա է պատճառը, որ մենք անհանդուրժող ենք ոչ թե ընդհանրապես ապօրինությունների, այլ միայն մեր «չսիրած» մարդկանց ապօրինությունների հանդեպ:

Այնպես որ, հարգարժան իրավապահներ, խուզարկեք ցանկացած մեծահարուստի դղյակ, կանգնեցրեք ցանկացած օլիգարխի ուղեկցող մեքենա՝ 100 տոկոսով վստահ եմ, որ դուք առնվազն կհայտնաբերեք ապօրինի զենք: Հնարավոր է նաեւ՝ շոգեխաշած միս:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Վայ քու, արա, էդ չ…խ Մանվելը արջերին ու վագրին էլ ա քցել՝ սոված ա պահել: Հաստատ բան եմ ասըմ՝ գազաննոցի դըրեկտըր ասավ տելեվիզոռով: Էսօր ամեն կուլդուրագան մարթ պտի մի բան ասի Մանվելի մասին:

  2. Ալեքսանդր says:

    Թունդ էր: Բայց մանր ու մեծ «ֆեոդալների» թիվը երևի ԱԱԾ- աշխատողներից շատ է: Հերթով, պարոնայք, հերթով:

  3. henri says:

    Մի փոքր էլ մենք զուարճանանք -Շնորհակալութիւն Պ.Արամ

  4. Ruben says:

    Ինչու՞ են լռում Լեւոն $-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը:

  5. henri says:

    ՛՛Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի՝ Ակնալճի կալվածքը՛՛
    ՀՐԱՇԱԼԻ ՏԵՍՔ ՈՒՆԻ – ԵՐԱՆԻ ԻՐԵՆ ///

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930