Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳԲ-ի պադվալ»-ը կփակվի, իսկ ցմահը «լեգիտիմ ակնկալիք թող ունենա». Արտակ Զեյնալյան (Տեսանյութ). «Ա1+»

Փետրվար 14,2019 23:13

Կառավարությունը  որոշել է փակել   «Նուբարաշեն»,  «Գորիս» եւ «Երևան-Կենտրոն» (հայտնի է որպես «ԿԳԲ-ի  պադվալ»)  քրեակատարողական հիմնարկները։  Ըստ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝   դրանց շենքային պայմանները չեն գոհացնում ՄԻ  պաշտպանության տեսանկյունից։

«Ա1+»-ի հետ զրույցում Արտակ Զեյնալյանը խոսում  է  այս ոլորտում բարեփոխումներից։  Անդրադառնալով ցմահ դատապարտյալներին՝ նա նշում է. «Ցմահ դատապարտվածը լեգիտիմ ակնկալիք  պետք է ունենա, որ որոշ ժամանակ  հետո նա  կարող է  ազատ արձակվել։   Սա  մոտիվացիա է առաջացնում մարդու մոտ ապրելու եւ   իրավաչափ վարքագիծ։ Շատ կարեւոր է։ Ցմահ ազատազրկումը չի նշանակում  «մահացնել» անազատության մեջ»։

Ցմահ դատապարտյալի՝  ազատության մեջ հայտնվելու տարբերակներից մեկը ներման խնդրագիրն է։  Այս գործընթացը գաղտնի է։  Ինչ վերաբերում է խնդրագրերի հետ կապված՝  տեղեկատվության վերջին արտահոսքին, ապա նախարարը նշում է, որ օրենսդրական կարգավորումների բաց կա այստեղ. «Հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի պահպանվի այդ գաղտնիքը որպես  լեգիտիմ  շահ» ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728