Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կորոնավիրուսով հիվանդացության 3 նոր դեպք է գրանցվել

Հունիս 18,2020 11:58

«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Թեստավորման արդյունքում COVID-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարակակիրների կոնտակտավորներից մեկի մոտ:

Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության 3 նոր դեպք է գրանցվել:

Ի ուրախություն բոլորի՝ ծանր վիճակում հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քրոնիկ հիվանդություններ ունեցող և կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացին բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ կազդուրվել և այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:

Հիվանդությունը հաղթահարել է ևս մեկ անձ, առողջացածների թիվն արդեն հատել է 56-ի սահմանը: COVID-19-ով վարակված մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդությունն արդեն հաղթահարել է 56 մարդ, թեստավորումների քանակը 1520 է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930