Երբ հաստատվում է կորոնավիրուսով հիվանդ լինելու փաստը, պարետատունն աճապարում է քաղաքացիներին խիստ հորդորել, որ տնից դուրս չգան ու սպասեն համապատասխան գերատեսչությունների աջակցությանը, հսկողությանը։ Մինչդեռ բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ պարետատնից տրված համարներին չեն պատասխանում, լավագույն դեպքում ասում են, թե առաջիկա օրերին աջակցություն կլինի, սակայն անհետ կորչում են։ Եվ ուրեմն, ի՞նչ է անում պետությունն իր հիվանդ քաղաքացու համար, կատարո՞ւմ է իր պարտավորությունները, թե, կոպիտ ասած, «նետել» է մի կողմ ու ասում է՝ ինչպես ուզում ես, գլուխդ պահիր։ Սա էլ աղքատություն չէ, որ մարդիկ պիտի իրենց գլխում հաղթահարեն։
Սակայն ի՞նչ է իրականում կատարվում, ինչո՞ւ մարդկանց զանգերին գերատեսչությունները չեն պատասխանում։ Պարզվում է, որ գրեթե ամեն մի զանգ հստակ աջակցություն է ենթադրում, ու եթե պետությունը չի ցանկանում այդ աջակցությունը ցուցաբերել կամ ի վիճակի չէ ցուցաբերելու, ուրեմն առավոտից երեկո հեռախոսների զանգերը չեն դադարում, բայց դրանք բանի տեղ դնող չկա։
«Փող չկա, ի՞նչ պատասխանենք»,- դիտարկմանը, եթե չեք պատասխանում, ինչո՞ւ եք քաղաքացիներին այդ հեռախոսահամարը տալիս, ասաց կառավարության անդամը։ Ո՞ւր են այդ դեպքում այն գումարները, որոնք այս խնդրի համար էին հավաքվել և հատկացվել։ Թե սպառվել է, հանրությանն ազնվորեն ասեք՝ ժողովուրդ, պետությունն այլևս չի կարողանում այս ծավալի վարակակիրների հոգսը հոգալ, գումար չկա։
Ու այս ամենից հետո նաև կառավարությունում թող իրար գլխի տան, հաշվետվություն կազմեն ու հանրությանը ներկայացնեն, թե մինչ այս որքան գումար է ծախսվել ու ինչ ուղղությամբ։ Եթե ոչ այսօր, վաղն այս խնդիրը քննվելու է, ու սա այն հարցը չէ, որ հնարավոր լինի պոպուլիզմով, նախկիններին մեջտեղ բերելով, շրջանցել։
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում


















































