Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն իր հրաժարականը պահանջող բազմությունների մեջ շարունակում է փնտրել ի՛ր ժողովրդին եւ… չի գտնում․ «Ազգ»

Դեկտեմբեր 12,2020 09:30 Share

Ո՛չ, ոչ թե երկուսուկես տարի առաջ պատահած իշխանափոխությունից եմ ուզում սկսել, այլ քիչ ավելի շուտ՝ 2015 թ.-ի նոր Սահմանադրությունից, վարչապետական կարգուսարքի ընդունումից, որ քաղաքական կույրաղիք դարձավ մեր երկրի համար, սեփական իշխանությունը տեւականացնելու մի քարկապ հանգույց, որը կտրելով երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար այժմ հարկավոր է Մակեդոնացու սրի հարվածը:

Այդ, այսպես կոչված նախորդ իշխանությունն էր, որ իր անպատասխանատու վարքագծով, արտաքին դավադիր թափանցումների դիմաց մեղկ կեցվածքով, ընտրական շահատակումներով եւ տարբեր անօրինականություններով հող նախապատրաստեց մի, իսկապես տաղանդավոր, դեմագոգի ու նրա հետ՝ օտարերկրյա շահեր սպասարկող գործակալների մի ողջ ցանցի համար՝ տիրանալու իշխանությանը, երկիրն ու ժողովրդին տարբաժանելու, տնտեսությունը քայքայելու, պետական կառույցներն ու բանակը կազմաքանդելու, տարածքներ հանձնելու համար:

Այս խորապատկերի վրա ամենահատկանշականը ժողովրդի կարեւոր մի հատվածի պատրաստակամությունն էր թույլ տալու, որ պետական կառավարման ոչ մի փորձ, ազգային որեւէ տեսլական չունեցող, բոլորովին անծանոթ մարդիկ խաբեն իրեն: Ասում են՝ ժողովուրդը երբեք չի սխալվում, բայց ինչպես դաժան իրականությունն է ցույց տալիս՝ երբեմն խաբվում է, եւ ավելի տարօրինակը՝ դեռեւս կան մարդիկ, որոնք շարունակում են հաճույք ստանալ խաբված մնալուց, նույնիսկ չընդվզելով նոյեմբերի 9-ի անձնատվությունից, թշնամուն ամեն օր նորանոր տարածքներ զիջելուց:

Մարդիկ տեսնում-լսում, բայց չեն ազդվում, որ սահմանամերձ շրջանների բնակիչները անհովիվ ոչխարների են վերածվել, անհետ կորածների, անթաղ մնացած զինվորների մարմիններ են փնտրվում, գերվածների հարազատները գերեվարած երկրի ղեկավարին են աղերսում, ամբողջ երկրում տնտեսաֆինանսական պայթյունի ուրվականն է շրջում, մինչ ժողովրդավարության ռահվիրա՜ վարչապետն իր հրաժարականը պահանջող բազմությունների մեջ շարունակում է փնտրել ի՛ր ժողովրդին եւ… չի գտնում: Ոչ ոք չի հասկանում, ընդդիմությունն էլ, որ բարոյալքված է ժողովուրդը, հուսալքված, անհեռանկար:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031