Լրահոս
Օրվա լրահոսը

Խոցված ուղղաթիռը կարող է «կրակել», իհարկե, բառի ոչ ուղիղ, այլ իրավա-քաղաքական իմաստով․ «Ժամանակ»

Դեկտեմբեր 12,2020 10:44 Share

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանն ու դե ֆակտո Թուրքիան պայմանավորվեցին ռեգիոնալ նոր ստատուս-քվոյի հարցում: Այստեղ հարցն այն է, որ այդ միջոցով մի կողմից չեզոքացվեց 1921 թվականի ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի «խախտում» հայկական արցախյան առաջին հաղթանակը, մյուս կողմից, սակայն, ամենևին վերականգնված չէ պայմանագիրը, որին Մոսկվան ու Անկարան հավատարմություն են հայտնում առ այսօր և որի 100-ամյակի շեմին են, ինչը, բնականաբար, ենթադրելու է դիրքորոշման արտահայտում երկուսի ամենաբարձր մակարդակով:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ այդ պայմանագրով Արաքսով բաժանված ռուս-թուրքական սահմանը, ներկայումս բացարձակապես չի համապատասխանում պայմանագրին: Թուրքիան յուրացրել է Նախիջևանը, իսկ 44-օրյա պատերազմով արդեն նաև անցել է Ադրբեջանի յուրացման:

Ռուսաստանը բավարարվե՞լ է Արցախում ամրանալով: Հազիվ թե: Հարցը թերևս այն է, որ Մոսկվան, այնտեղ ամրանալով, փորձում է ձևավորել Ադրբեջանին ռազմական լեգիտիմ հարվածի իրավա-քաղաքական հիմք: Հնարավոր հաշվարկը թերևս այն է, որ, ունենալով այդ հիմքը, Ռուսաստանը զգալիորեն կզսպի թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական մանևրի հնարավորությունն ու այդպիսով նաև քաղաքական ներուժը, իր հերթին փորձելով արդեն դնել տանդեմի առաջ քաղաքական խնդիրներ, այսպես ասած, պայմանագրի շրջանակում: Դրանց շարքում առաջիններից մեկը թերևս կարող է լինել Նախիջևանի ուղղությունը, որը պայմանագրով ոչ թե Թուրքիայինն է, այլ փաստացի Ռուսաստանինը:

Այդ հարցում խոցված ուղղաթիռը կարող է «կրակել», իհարկե, բառի ոչ ուղիղ, այլ իրավա-քաղաքական իմաստով: Նոյեմբերի 13-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, թե սպասում են ուղղաթիռը խոցողներին պատժելու Իլհամ Ալիևի խոստմանը: Իր հերթին Ռուսաստանի քննչական կոմիտեն, ինչպես հայտնի է, հարուցել է քրգործ: Առայժմ չկա նորություն ո՛չ Ռուսաստանին Ալիևի տված խոստումից, ո՛չ Ռուսաստանի քրգործից: Օրինակ՝ կպահանջի՞ Մոսկվան, որ քննչական խումբը աշխատի Նախիջևանում:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031