Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող խորհրդարանը նորանկախ Հայաստանի, թերևս, ամենատխուր Ազգային ժողովն է․ «168 ժամ»

Մարտ 03,2022 10:08 Share

Գործող խորհրդարանը նորանկախ Հայաստանի, թերևս, ամենատխուր Ազգային ժողովն է։ Խորհրդարանական հանրապետությունում իշխանության առաջնային մանդատ կրող մարմինը, մեղմ ասած, այլևս հետաքրքիր չէ։

Մարդիկ դրա աշխատանքներին հետևում են մոտավորապես այնպես, ինչպես ուղեղին հանգստի ուղարկելու ժամերին դիտում են սիթքոմներ՝ գուցե տափակության մեջ որևէ ինտրիգ կամ զվարճալի դրվագ գտնելու հույսով։

Հայաստանի խորհրդարանը եթե հետաքրքիր է, ապա այլևս միայն նրանով, թե պատգամավորներից որ մեկը մյուսին կարող է գերազանցել հակաբանականությամբ ու ճղճիմությամբ։ Առաջատարները, իհարկե, իշխանական պատգամավորներն են։ Պատկերը մռայլ է ամբողջության մեջ․ խորհրդարանում գեներացվում է ոչ թե քաղաքական միտք, այլ տեղի է ունենում քաղաքականության մեմի պերֆորմանս։ Իսկ դա նշանակում է, որ չնայած թվացյալ հանդարտությանն ու քաղաքականության անշարժությանը, երկրում առկա է խորը քաղաքական ճգնաժամ, քանի որ պետությունը չի կարող գոյատևել ու, առավել ևս, զարգանալ առանց քաղաքական մտքի։

Գործող խորհրդարանն իր ամբողջության մեջ և իր անհամարժեքությամբ ընդամենը խոչընդոտում է, որ առողջ ու կենսունակ քաղաքական միտքն ազդեցություն ունենա քաղաքականության վրա։ Խորհրդարանական իշխանությունն ու ընդդիմությունը, ըստ էության, օկուպացրել են երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը՝ քաղաքականության իմիտացիայով խոչընդոտելով իրական քաղաքական գործընթացների ծավալումը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031