Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ լավ էին ապրում, ուզում էին նորից մի քիչ էլ լավանան՝ վատացավ». հադրութցի փախստական

Մարտ 03,2022 21:35

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան այգում են առավոտները հավաքվում հադրութցի տղամարդիկ՝ զրուցելու, խելք-խելքի տալու, իրենց հետագա անելիքը քննարկելու համար: 44-օրյա պատերազմից հետո, Հադրութը՝ թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո, հադրութցիներից շատերը կացարաններ են գտել Ստեփանակերտում:

Ապրում են վարձով: Չեն շտապում տեղափոխվել. դժվար է, տուն-տեղ չունեն, աշխատանք չկա, անելիք չկա, ապագան՝ անորոշ է, բայց սպասում են:

«Մարդիկ լավ էին ապրում, ուզում էին նորից մի քիչ էլ լավանան՝ վատացավ: Հիմիկվանից հետո ոչ մի լավ բան չի սպասվում»,- հուսահատ ասում է տարեց զրուցակիցս՝ նկատելով, որ իրենց սերունդն իր անելիքն արեց՝ կռվեց, հաղթեց, որպեսզի իրենց երեխաներն ու թոռները վայելեն խաղաղ ու հաղթանակած ապրելու բերկրանքը, բայց, չօգտվեցին: Ամեն դեպքում, Արցախը լքել էլ չեն պատրաստվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում էլ զբոսանքի դուրս եկածների ծիծաղը պակասել է, երեխաներն էլ են լուռ անցնում պուրակով. այնտեղ այժմ տեղադրված են պաստառներ՝ 44-օրյայում զոհվածների նկարներով: Մարդիկ գալիս են իրենց բարեկամ-հարազատ-ծանոթներին «այցի», ծաղիկներ բերում, մոմեր վառում նրանց նկարների առջեւ:

Բայց մեկ է՝ «Արցախը հայության բաբախող սիրտն է» ու ոչ միայն պաստառի վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031