Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեմն մահն ու նահատակվելը մեզանում բարձր է դասվում ապրելուց, պայքարելուց․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2022 10:05

Երկու օր է՝ համացանցը փնտրտուքի մեջ էև․ պատերազմի ժամանակ մահը գերությունից նախընտրած անհայտ հերոսին են փնտրում մարդիկ, որի դեմքն ադրբեջանական տեսանյութում պարզ չի երեւում։

Մարդիկ արժանիորեն փառաբանում էին նրան, հիանում նրա համարձակությամբ, պահանջում, որ նրան հերոսի կոչում տան։ Սակայն գտնվեցին նաեւ մարդիկ, որ ասում էին, թե ոչ մի արտառոց բան չի արել հայ զինվորը, պետք է կրակեր՝ կրակել է, կարող էր զոհվել՝ զոհվել է։

Եվ մի երրորդ կարծիք էլ հնչեց, թե բավական է նահատակներին եւ նահատակվելը փառաբանեք, հարկավոր է կյանքը փառաբանել եւ ապրելու քարոզ անել ու մարդկանց ներշնչել, որ կյանքն ամենաթանկ բանն է՝ չի կարելի զոհվել, եթե հնարավոր է փրկվել։ Անգամ եթե այդ փրկության գինը գերի ընկնելն է։

Իսկապես՝ կյանքի-մահվան հարցերում մենք միշտ չէ, որ ճիշտ ենք կողմնորոշվում։ Երբեմն մահն ու նահատակվելը մեզանում բարձր է դասվում ապրելուց, պայքարելուց, ինչ որ կոմպրոմիսների գնով փրկվելուց։

Առհասարակ՝ ինչ-որ հիվանդագին բան կա մեր հանրային գնահատումների մեջ։ Հարգում եւ հիանում ենք միայն ռադիկալ քայլեր արած անձանցով՝ հրաժարական տված նախարարով, մանդատը դրած պատգամավորով։

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930