Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ․ Արման Մուսինյանն՝ Ալեն Սիմոնյանին

Ապրիլ 04,2023 17:54 Share

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարելի էր իհարկե Ալեն Սիմոնյանին հուշել, որ.

– Անխելքություն է Նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:

– Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:

– Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի:

Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ե՞րբ է որ ամէն հայ պիտի վերջապէս հասկանայ, էական տարբերութիւնը՝ այժմու եւ նախորդ բոլոր վարչակարգերի միջեւ:

    Նախորդները՝ Արցախը ազատագրեցին, ու զայն պահպանեցին:

    Մինչ այժմու վարչակարգի պատասխանատւութեան ներքոյ՝ Արցախը կորսնցուցինք, թուրքերը ներխուժած են Հայաստանի տարածք. եւ դեռ Աղէտը չէ վերջացած. գրեթէ ստոյգ են, տակաւին գալիք, յաւելեալ կորուստներ, աղէտալի իրադարձութիւններ:

    Հետեւաբար, ներկայի եւ անցեալի – որեւէ – իշխանութիւնների միջեւ, չկայ ու չի կրնար ըլլալ որեւէ ի զօրու բաղդատական, համեմատութիւն, զուգահեռ:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930