Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Ամերիկան էլ կասի՝ Թուրքիա ջան, մի վախեցի, հայերը պուպուշ են, Ֆրանսիան կասի՝ Թուրքիա ջան, մի վախեցի, հայերը մեր ախպերն են». «Հրապարակ»

Ապրիլ 04,2024 10:41

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

Իսկ Եվրոպան պատրա՞ստ է աջակցել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, անվտանգությունն ապահովելուն, պատրա՞ստ են աջակցել մեզ։

– Թե որքանով է ուզում կամ չի ուզում, այդ հարցի վրա լույս կսփռվի ապրիլի 5-ի հանդիպումից հետո` սա բացառիկ շանս է, որ Արեւմուտքը ցույց տա իր տրամադրվածությունը՝ որքանով է շահագրգռված այդ խնդիրների լուծման համար։

Ընդունենք՝ ձեր ակնկալած փողը տվեցին, բայց նույն եվրոպացի պաշտոնյաները չեն թաքցնում, որ իրենք մեր տարածաշրջանում հավաքական Արեւմուտքի ներկայացուցիչ են տեսնում Թուրքիային: Դուք դեմ չե՞ք Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելուն։ Եվ արդյո՞ք Թուրքիան թույլ կտա, որ մենք հզորանանք տնտեսապես, զինվենք եւ այլն։

– Մենք Թուրքիային կհամոզենք՝ որպես Արեւմուտքի մեր գործընկերների գործընկեր, որ մենք նպատակ չունենք Կարսը, Սուրմալուն, Իգդիրը ռազմական ճանապարհներով վերցնենք, մենք այնպես պետք է անենք, որ Թուրքիան չվախենա մեզնից, Ամերիկան էլ կասի՝ Թուրքիա ջան, մի վախեցի, հայերը պուպուշ են, Ֆրանսիան կասի՝ Թուրքիա ջան, մի վախեցի, հայերը մեր ախպերն են, Թուրքիան էլ Ադրբեջանին կասի՝ կապիկություններ մի արա՝ հայերը կրակեցին, հայերը կրակեցին․․․ Ամենահետամնաց, կիսագրագետ մարդուն էլ պարզ ա, որ հայերին ձեռնտու չի պատերազմը, մի արեք։

Լավ, ուզում եք ասել, որ անգամ Թուրքիայի հովանու տակ մենք կարող ենք հզորանալ, հիմա ահռելի ուժեղացրել ենք պաշտպանական ոլորտը: Այդ դեպքում ինչո՞ւ էր շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը տավուշցիներին պատերազմով վախեցնում, որ չտանք հողերը, Ադրբեջանը Տավուշից է հարձակվելու, Թուրքիան` Արմավիրից։

– Տավուշի հողերը ոչ մեկը չի տալիս, վերադարձվում ա Ադրբեջանի ԽՍՀ-ն պատկանող բնակավայրերը, որոնք հետագայում դարձել են անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, իսկ ի՞նչ ա նշանակում՝ Ադրբեջանը ստեղից ա հարձակվելու, Թուրքիան՝ մյուս տեղից։ Դա նշանակում է, որ ունեն միասնականության դաշտ, Ադրբեջանի դեմ հարձակումը Թուրքիան իր դեմ է համարում, եւ ճիշտ հակառակը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930