Այսօր լրանում է հայ նշանավոր նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան և փիլիսոփա Վան Խաչատուրի ծննդյան 99-ամյակը։ Նա մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին։
«Ես չէի կարող կենցաղային տեսարաններ նկարել։ Ես ապրում եմ ոչ թե կենցաղային իրադարձություններով, այլ փիլիսոփայական կատեգորիաներով»,- ասում էր նա։
Նրա հեղինակածն են Մատենադարանի շենքի հայտնի որմնանկարներն ու խճանկարը։
«1991-ին ես բնակարան գնեցի, թանգարան ստեղծեցի և մոտ 3000 գործ նվիրեցի իմ ժողովրդին։ Թանգարանն իմ աշխարհն է, որտեղ ես երջանիկ եմ»,- ասում էր Վան Խաչատուրը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: