Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ինքնուրույն ուժ ենք, որի համար առաջնայինը մեր երկրի շահն է. Արման Թաթոյան

Ապրիլ 13,2026 12:44 Share

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ապրիլի 12-ին Արմավիր քաղաքում բացեց գրասենյակ։ Սա Արմավիրի մարզում քաղաքական ուժի 2-րդ տարածքային կառույցն է։

«Սարդարապատի հերոսամարտը մենք հաղթեցինք, որովհետև համախմբվեցինք, դարձանք բռունցք։ Ես համոզված եմ, որ հիմա էլ կարող ենք։ Հայաստանում չկա հարց, չկա խնդիր, որ մեզանով չկարողանանք լուծել։ Մեզ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից, ոչ մի մայրաքաղաքից չեն հովանավորում։ Մենք ինքնուրույն ուժ ենք, ում համար առաջնայինը մեր երկրի շահն է»,- ասել է Արման Թաթոյանը։

«Միասնության թևերի» Արմավիրի գրասենյակը գործում է հետևյալ հասցեում՝ ք․ Արմավիր, Շահումյան 38։ Ընդհանուր առմամբ՝ հանրապետության ամբողջ տարածքում «Միասնության թևերն» արդեն ունի 34 գրասենյակ։

Միասնության թևեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930