Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ՝ Սահմանադրության փոփոխման թեման, որը ժամանակին բարձր առճակատման փուլում էր, այսօր հնարավորինս կկորցնի իր սրությունը»․ Բորիս Նավասարդյան

Ապրիլ 13,2026 13:21 Share

«Երկու կարևոր նպատակ ենք հետապնդում ենք․ առաջինը՝ հասարակություններում տրամադրությունների վրա ազդելը, երկրորդը, որ լինեն նոր գաղափարներ»,-«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց նախաձեռնության անդամ Բորիս Նավասարդյանը։

Նշենք, որ ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում,«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցում էին Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ եթե ուզում ենք լուրջ հասկանալ գործընթացը, պետք է կարծրատիպերից դուրս գանք․ «Ներքին քաղաքական գործընթացները փոփոխական են, իսկ պետությունների շահերը մոտավորապես նույնն են․ բոլոր պետություններն ուզում են զարգանալ, ունենալ կայուն և խաղաղ իրավիճակ։ Փորձագետների, ԶԼՄ-ների մակարդակում երկխոսությունը նրա համար է, որ գործընթացը դարձնի կայուն ու շարունակական՝ անկախ նրանից՝ ինչպիսի ներքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում»:

Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի իրականացմանը՝ Բորիս Նավասարդյանն ասաց․ «ԹՐԻՓՓ-ն առանցքային թեման է երկկողմանի հարաբերություններում, և այդպես է ընկալվում նաև Ադրբեջանում։ Ժամանակին մենք թերագնահատել ենք այդ թեման, և դա դժվարացրել է ընդհանրապես հարաբերությունների նորմալացման գործընթացը։ Այսօր կարծես ընկալումը բավականին համարժեք է երկու կողմից էլ։ Ասել՝ ԹՐԻՓՓ-ը չստացվեց, այլ բան ենք անելու, դա չի լինի, քանի որ ԹՐԻՓՓ-ը՝ որպես հեռու ժամանակում իրագործվող ծրագիր՝ կարող է քննարկվել, բայց լրիվ փոխարինվել չի կարող։ Որպեսզի խաղաղության գործընթացը լինի նոր արդյունքներ տվող, պետք է օրակարգը ընդլայնել»։

Բորիս Նավասարդյանը հուսով է՝ Սահմանադրության փոփոխման թեման, որը ժամանակին բարձր առճակատման փուլում էր, այսօր հնարավորինս կկորցնի իր սրությունը․ «Մենք տեսնում ենք, որ գոնե փորձագիտական մակարդակով Ադրբեջանում գալիս է գիտակցում, որ ՀՀ սահմանադրության փոփոխությունը բարդ գործընթաց է։ Օրինակ՝ հանրաքվեն այնպիսի միջոցառում է, որտեղ մարդիկ կարող են գալ-չգալ, չապահովել քվորում, այդ բոլոր հնարավորությունները սկսում են գիտակցվել գոնե փորձագիտական մակարդակում։ Ադրբեջանում սկսում են մտածել՝ իսկ ինչպիսի՞ սցենարներ կարող են լինել, որ դրանք չբերեն նոր առճակատման պետությունների միջև։ Դա բավականին խորը և լուրջ գիտակցման գործընթաց է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Արեգ Քոչինյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930