Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանի պուլտը գտնվում է մեկ մարդու ձեռքում․ Ալիսա Գևորգյան

Ապրիլ 13,2026 19:40 Share

«Պայքարը պետք է շարունակել, հանրային հնչեղություն տալ։ Գոնե մեղավորներին պետք է հանրային պարսավանքի ենթարկել։ Մենք գործ ունենք մի մարդու կարծիքից կախված իրավական համակարգի հետ։ Այնպես չէ, որ եկել ենք դատախազություն ու Աննա Վարդապետյանից շատ մեծ ակնկալիքներ ունենք։ Աննա Վարդապետյանի պուլտը գտնվում է մեկ մարդու ձեռքում»,- այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց ի պաշտպանություն մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած 18-ամյա Դավիթ Մինասյանի՝ ասաց նստացույցին միացած լրագրող, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։

«Հնարավոր չէ նայել, թե ինչպես է մի ամբողջ հանցավոր համակարգ դուրս եկել 18 տարեկան, դպրոցական տղայի դեմ։ Այն դեպքում, երբ այս իշխանությունը կիրակի օրով, Ծաղկազարդի օրով թիկնազորով ներխուժել է պատարագի և պատարագի ընթացքում աղոթքի մեջ գտնվող երիտասարդին քաշքշել է։ Ու երիտասարդի խոսքը՝ ես ուզում եմ, ես պիտի իմ տեղում կանգնած մնամ, դարձել է այս տղայի դեմ ուղղված տեռորի պատճառ։ Թե էլ ինչ կսարքեն այս երիտասարդի գլխին, էլ կազմակերպված հանցավորություն, կողմնակիցները նույնիսկ հոկտեմբերի 27-ի հետ են համեմատում… մարդը, որի մեղքը եղել է ընդամենը եկեղեցում հայտնվելը»,- հավելեց Ալիսա Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց, սակայն առողջական խնդիրների պատճառով կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930