ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, որը ԵԱՀԿ գործող նախագահողի կողմից նշանակվել էր Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար, նշում է.
«Հունգարիայում երեկվա ընտրությունները տպավորիչ էին` հատկապես մասնակցության ռեկորդային ցուցանիշներով։
Քիչ առաջ Բուդապեշտում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրի Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության հայտարարությունը և նախնական գնահատականները։ Հայտարարության հիմնական շեշտադրումները հետևյալն են.
«Հունգարիայում ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրությունները աչքի ընկան քաղաքացիների ակտիվ ներգրավվածությամբ՝ արձանագրելով ընտրողների մասնակցության ռեկորդային բարձր մակարդակ` իրական ընտրության հնարավորությամբ, սակայն հավասար մրցակցային պայմաններ չկային, քանի որ իշխող կուսակցությունը օգտվում էր համակարգային առավելություններից, որոնք մշուշում էին պետության և կուսակցության միջև սահմանը։
Կարդացեք նաև
Ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու մարմինները արդյունավետ և պրոֆեսիոնալ կերպով են կազմակերպել նախապատրաստական աշխատանքները։
Թեև նախընտրական քարոզարշավը ուղեկցվում էր իշխանության կողմից պառակտող և վախ սերմանող հռետորաբանությամբ, ներառյալ՝ կառավարության կողմից առաջ քաշված, արտաքին միջամտության վերաբերյալ չհիմնավորված պնդումները, թեկնածուները կարող էին ազատորեն իրականացնել իրենց քարոզարշավը։
Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը ընդհանուր առմամբ դրական է գնահատում ընտրության օրվա գործընթացի բոլոր փուլերը՝ դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում, չնայած որոշ ընթացակարգային թերություններին»։
Ամբողջական հայտարարությունը և մամուլի ասուլիսի հղումը` այստեղ։


















































